Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԵՂՔԸ

23/03/2018
- 23 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հերոսությունիցՙ հանցագործություն մեկ քայլ է, ճիշտ այնպես, ինչպես սիրուցՙ ատելություն: Մեկ անգամ հերոսություն անելը հերոս լինել չէ, ինչպես մեկ անգամ սիրելըՙ սիրել չէ: Եթե հերոս ես, ուրեմն միշտ, եթե սիրում ես, ուրեմն հավերժ: Կապ չունիՙ ինչ ես արել, որտեղ ես արել, նշանակություն չունի, որ Արցախում կուրծքդ դեմ ես տվել թշնամուն, որպեսզի առանձնակի ջոկատդ առաջ գնա, կամ Սպիտակում մտել ես փլատակների տակ, որպեսզի այնտեղից սարսափից կծկված երեխաներ հանես… Եթե դրանից հետո կանգնում ես ու ասումՙ «Ես հերոս եմ», կներես, եթե դրանից հետո քեզ թվում է, որ բոլորը քեզ տեսնելիս պետք է ձեռքերդ համբուրեն, ցավում եմ, եթե դրանից հետո վստահ ես, որ այլեւս ոչինչ չպետք է անես. արդեն արել ես, ափսոս, քանի որ դու իսկապես կարող էիր հերոս դառնալ, բայց հերոս չես: Ու խոսքը հնազանդվելու մասին չէ. հնազանդությունը հերոսություն չէ, անգամ եթե հնազանդվողը կինն է ու հնազանդվում է ամուսնուն: Խոսքը գործողությունների, գործիքների ընտրության մասին է, «հայրենիք» գոռալովՙ զենքը հայրենակցի վրա չուղղելու մասին է, իբր ազգային-ազատագրական պայքար ես սկսել, իբր չգիտես, որ երկրի ներսում ազգային-ազատագրական պայքար չի լինում: Հերոսությունը դադարում է, երբ իրավունքը պարտականությունից առաջ է ընկնում, երբ հերոսական կենսագրությունդ կախում ես վզիցդ ու վրան գրելով «Տժվժիկ»ՙ շրջում ես Ատրպետի նկարագրած փողոցներում ու նեղանում, թե մարդիկ քեզ ինչպե՞ս չեն հիշում, ինչո՞ւ չեն խոնարհվում, ինչո՞ւ չեն սիրահարվում… Ու քեզ զգում ես անտեսված, որ շուկայի կանաչի վաճառողը կոտեմը զեղչով չի տալիս քեզ, դրանից էլ սկսում ես չարանալ, մանավանդ երբ տեսնում ես, որ առջեւում նրանք են, ովքեր թիկունքում էին, երբ դու կռվում էիր: Կռիվդ ես հիշում, զենքդ, քանի որ չարացել ես, ուզում ես նորից կռվել, քանի որ քեզ հերոս ես զգում, զգում ես, որ որեւէ մեկն իրավունք չունի քեզ մեղադրել, քանի որ ինչ անում եսՙ հանուն ազգի ես անում ու հանուն պետության: Քեզ է այդպես թվում, ինչպես հերոսությունդ է քեզ թվում: Հետո գտնում ես ընկերներիդ, խմում եք կամ ոչ, օգնում է, կամ ոչ: Բոլորդ էլ զգում եք, որ սրա համար չէիք կռվում եւ որ կարոտել եք կռիվը: Ոչ մեկդ չի ասումՙ «բայց չի կարելի, մերոնք են», ոչ մեկդ չի գոռումՙ «սա պետություն է, որի սահմանին այնքան են կրակում, որ ներսում կրակելը դավաճանություն է». բոլորիդ արբեցրել է գինին կամ արդարության երազանքը ու զենք եք հավաքումՙ կռվի կարոտից: Ձեր հերոսական բարձունքից նայում եք սովորական ժողովրդին ու վստահ եք, որ նա կեղեքվում է, ուրեմն ձեզ հետ է, ուրեմն պատրաստ է եւ ուրեմն ուզում էՙ թեկուզ մեռնել: Ձեզ պատերազմում խաբել են, որ հերոսությունը մեռնելն է, ու դուք էլ ժողովրդին եք խաբում: Ոմանք հավատում են: Հետո ձեզ ձերբակալում են, քանի որ դուք արյուն եք ուզում այսքան արյուն տված մի փոքրիկ երկրում: Ու պատերազմի անթափանց վարագույրով պատված ձեր աչքերով դուք չեք տեսնում ոչինչ, բացի ձեր կարծիքով արդարությունից: Եւ բղավում եք, որ հանուն ազգի եք, հանուն պետության, եւ հավատում են շատերը, քանի որ շատերը ոչինչ չեն տեսել հանուն ազգի եւ հանուն պետության, ոչինչ եւ ոչ մեկից եւ այսքան ժամանակ: Ու հրապարակվում է ձեր դատավճիռը, ճանաչվում եք մեղավոր. արյան կոչ եք արել, մարդկանց իրար դեմ հանելու ծրագիր ունեք եւ այն իրագործելու զենք: Դուք ասում եք, որ ոչինչ չեք արել, բայց թշնամու, որի իրական դեմքը հուսամ չեք մոռացել, ջոկատը, երբ առաջանում է դեպի մեր սահմանՙ որպեսզի մտնի, կոտորի եւ ավերի, եւս ոչինչ արած չի լինում. կանի, եթե մենք թույլ տանք մտնել: Դուք մոռանում եք, որ հենց դուք դա թույլ չեք տվել եւ քանի որ սա մոռացել եք, գոռում եք հենց դատարանի դահլիճում, որ ոչինչ չեք արել:

Արել եք, հերոսություն էլ, երկրի ներսում արյան քարոզ էլ, ուրեմն հերոս չեք, ուրեմն դավաճան էլ չեք: Ուրեմն կուրացել եք. այդպես լինում էՙ պատերազմի ժամանակ, իսկ ավելի հաճախՙ պատերազմից հետո, հերոսությունից:

Կուրացել եք եւ կուրացրել եք եւ դա է ձեր մեղքը, հերոսներ:

Հ. Գ.- Մարտի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՉԻ ԱՊԱՀՈՎԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՈՒՂԻՂ ԳԾՈՎՙ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՈՒՂԻՂ ԳԾՈՎՙ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական