Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՂԹԱԹՂԹԵՐ ՈՒՆԻ ՊՈՄՊԵՈՆ

23/03/2018
- 23 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ.Ք.

Ռուսաստանն Անդրկովկասին կարող է առաջարկել փոխհարաբերությունների զարգացման իր մոդելը

Ադրբեջանցի որոշ փորձագետներ գրեթե ցնծությամբ ընդունեցին ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումը: Այսպես, քաղաքագետ Գաբիլ Հուսեյլին Axar.az-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ «նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկյան դիվանագիտություն կբերի հատուկ ծառայությունների գործունեության տարրերՙ հարկ եղած դեպքում չխորշելով, հանուն համաշխարհային իրադարձությունների ընթացքի փոփոխման, ԱՄՆ-ի շահերից ելնելով դիմելու նույնիսկ ԿՀՎ-ի մեթոդներին»: Եվ ապա ավելացրեց.

«Տարածաշրջանում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների ներկայությունը կհեշտանա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղական հակամարտությունների կարգավորման համար: Թույլ Ռուսաստանը չի կարողանա պահպանել իր դիրքերը Հարավային Կովկասում, տարածաշրջանից նրա դուրսմղումը հեռու չէ, աստեղ Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի հայտնվելն անխուսափելի է: Բաքվի համար, առհասարակ, ավելի ընդունելի է վերաբերմունքը Արեւմուտքի խնդիրների նկատմամբ: Այսպիսով, Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությունը նոր, բարենպաստ հեռանկարներ կբացի հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման համար: Ռուսաստանին օղակի մեջ առնելը հարկավոր է սկսել Հարավային Կովկասից, քանի որ դա նրա փափուկ փորատակն է: Եթե ԱՄՆ-ին հաջողվի Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից եւ Միջին Ասիայից, ապա իրավիճակը կպարզվի եւ պայմաններ ի հայտ կգան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

Հուսեյլիի «Վերլուծական դատողությունները» տարածվում են Բաքվի ԶԼՄ-ներում եւ արձագանք գտնում նրա մի շարք թուրք գործընկերների խոսքերում: Այնպես որ նա այն ուժերի խոսափողն է, որոնք վստահ են, թե Անկարան եւ Վաշինգտոնը վաղ թե ուշ կվերացնեն իրենց փոխհարաբերություններում առկա տարաձայնությունները: Մարտի 19-ին նախատեսված էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի այցը Վաշինգտոն: Բայց այն հետաձգվեց անորոշ ժամկետով: Այցը տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, երբ Պոմպեոն պաշտոնապես ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը: Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ ստուգիչ հայտարարությամբ. «Մենք չգիտենք, թե ինչ ճանապարհով կգնա ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը: Եթե Ամերիկան ուզում է մեզ հետ աշխատել, ապա պարտավոր է սկսել ահաբեկիչների տեղափոխումը Եփրատից արեւելք»:

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը Ռեքս Թիլլերսոնի պաշտոնաթողությունից անմիջապես հետո հայտարարեց, որ Մանբիջի վերաբերյալ ձեռք բերված թուրք-ամերիկյան համաձայնությունը չի փոխվի պետքարտուղարի փոփոխման պատճառով, եւ որ ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոից մեկ-երկու շաբաթ կպահանջվի Մանբիջի նկատմամբ Թուրքիայի ծրագրերն ուսումնասիրելու համար: Կալինը նաեւ հայտնեց, որ Վաշինգտոնն ու Անկարան մշակել են Մանբիջին վերաբերող «ճանապարհային քարտեզ» եւ նախատեսել են անվտանգության գոտիներ ստեղծել այդ բնակավայրի շուրջըՙ պայմանով, որ ԱՄՆ-ը կկատարի ավելի վաղ տված խոստումները, այսինքն Մանբիջից Եփրատ գետի արեւելյան ափ կփոխադրի քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատների մարտիկներին:

Սակայն Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հեզեր Նաուերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համաձայնության չի եկել Մանբիջից քրդերի դուրսբերման վերաբերյալ, ինչը հակասում է թուրքական կառավարության հայտարարությանը: Նրա խոսքերովՙ «թուրքական կառավարության հետ տվյալ խնդրի քննարկումը շարունակվում է: Այդ հարցը դեռ մնում է բաց»:

Խնդիրն այն է, որ թուրքական զորքերը կարող են անմիջական բախում ունենալ Մանբիջում գտնվող ամերիկացիների հետ: Պետդեպարտամենը հրաժարվել է Թիլլերսոնի եւ Չավուշօղլուի «ճանապարհային քարտեզից»: Իսկ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատարության ղեկավար գեներալ Ջոզեֆ Վոտելը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակի երկարաժամկետ հեռանկարների առնչությամբ: Պարզվում է, որ նոր պետքարտուղար Պոմպեոն ամբողջ Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքական նոր ուղեգծի վկայությունն է:

Անկարան զգացել է դա: Թուրքական CNN Turk հեռուստաալիքը հավաստում է, որ Պոմպեոն բռնեց Մանբիջի քննությունը, եւ որ Թուրքիայում կառավարող վերնախավի մի մասի այն հույսերը, թե ամերիկյան քաղաքականությունը կփոխվի, չարդարացան. պետդեպարտամենտի նոր ղեկավարը կոշտ դիրք կբռնի, կհետեւի իր գծին եւ չի դիմի փոխզիջումների: Ամեն ինչ կաված է Պոմպեոյի գաղտնի հաղթաթղթից:

Իր հերթին թուրքական Hurriyet Daily News հրատարակությունը կոչ է անում պատրաստ լինել ամերիկացիների նոր անակնկալներին: Դրանք հնարավոր են, օրինակ, Սիրիայում, որտեղ դեպքերը վտանգավոր ընթացք են ստանում: Ամերիկացիները հետեւողականորեն առաջ են մղում քրդական նախագիծը, ինչը լրջագույն խնդիրներ է ստեղծում Թուրքիայի, Սիրիայի, թերեւս նաեւ Իրանի համար: Թուրք ռազմական փորձագետների գնահատումների համաձայն, Վաշինգտոնն Անկարային տանում է դեպի անդունդի եզրըՙ ընդսմին չժխտելով այդ երկրի ռազմավարական կարեւորությունը Եվրոպայի, Միջերկրածովքի, Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի համար:

Եթե հավատանք այդ թուրք փորձագետների դրույթին, ըստ որի քրդերի անջատականության վրա հույս դնելը ԱՄՆ-ի թուլության նշանն է, ապա դա նկատելիորեն թուլացնում է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում: Ըստ թուրքական Sozcu թերթի, ծուղակն այն է, որ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ թուրքերի ռազմական գործողությունը մի կողմից կարող է հանգեցնել Սիրիայի մասնատմանը, մյուս կողմիցՙ Անատոլիայի փլուզմանը, որտեղ միլիոնավոր քրդեր են ապրում: Ըստ որում, Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերի գծով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի խոսքերովՙ «Վաշինգտոնն արդեն նախնական քայլեր է ձեռնակել, որպեսզի Եփրատի արեւելյան ափինՙ առավելապես քրդաբնակ շրջաններում, ստեղծի պետություն եւ ճանաչի այն»:

Իսկ եթե խոսենք Անդրկովկասի մասին, ապա այդտեղ ԱՄՆ-ը դժվար թե ձգտի խորացնել համագործակցությունը եւս մեկ թյուրքական պետության հետ, որպիսին իրեն համարում է Ադրբեջանը, կարծում է «Ռեգնում» գործակալությունը: Պոմպեոն պաշտպանում է Իրանի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ գիծը, եւ նրա համար Ադրբեջանը ավելի շուտ օպերատիվ գործողությունների հավանական ասպարեզ է, որտեղ հնարավոր է սպասել արմատական փոփոխություններ: Ուստի առավել հավանական է թվում Հայաստանին եւ Արցախի Հանրապետությանն աջակցելու սցենարը, որի փայլուն օրինակներից մեկը դարձավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոնյան այցը: Այնտեղ նա ներկայացավ որպես պետության ղեկավար:

Իրավիճակը մեկնաբանելովՙ թուրք նախկին դեսպան Ուլուչ Օզյուլկերը հայտարարեց, թե Թուրքիան մեծ սպառնալիքի տակ է, եւ նախազգուշացրեց, որ երկիրը ստիպված կլինի ընտրություն կատարել, Բաքունՙ նույնպես: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրա առջեւ նոր եւ ավելի լայն հնարավորություններ են բացվում ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Անդրկովկասում քաղաքական ու դիվանագիտական մանեւրների համար: Հարկավոր է միայն սպասել հարմար պահի եւ առաջարկել անդրկովկասյան պետությունների հետ փոխհարաբերությունների այնպիսի մոդել, որը նրանց ընտրության հնարավորություն չի թողնի: Սպասենք տարածաշրջանում Պոմպեոյի քայլերին:

Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՉԻ ԱՊԱՀՈՎԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՉԻ ԱՊԱՀՈՎԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են. ՔԿ

06/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն...

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, նրան տարել են ՔԿ

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, տանում են ՔԿ և ներկայացնելու են կալանքի միջնորդություն. Հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Ծիծաղելի մեղադրանքով ձերբակալեցին, տանում...

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

06/07/2026

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։ Վերջինիս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը կքննվի, լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։...

Խուզարկություններն ավարտվել են. Օլիմպիական կոմիտեն և այլ շինություններ կապարակնքվել են. Իվետա Տոնոյան

06/07/2026

«Արարատցեմենտում», «Մուլտի վելնեսում», Երևանի Արարատ  կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն» ընկերություններում, «Օլիմպավանում» և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում խուզարկություններն ավարտվել...

Թրամփը նաև Ալիևին է հրավիրել Մայամի՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովին

06/07/2026

Մենք շատ հպարտ ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին հրավիրել է Մայամիում անցկացվելիք G20-ի առաջնորդների...

Այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան

06/07/2026

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. գրել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական