Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՐԹԸ

23/03/2018
- 23 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պուտինին սիրելու առումով աշխարհում առաջին տեղում Գյումրին է: Գյումրիին հաջորդում է Ղրիմը, հետո Երեւանը, ապա Ադրբեջանը, հնգյակը եզրափակում է… Լոնդոնը, նոր միայն, օրինակ, Մոսկվան: Բանն այն է, որ մարտի 18-ին ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններին, նախ Գյումրիում, Ղրիմում, Երեւանում, Ադրբեջանում եւ Լոնդոնում ավելի շատ ՌԴ քաղաքացի է մասնակցել, քան նույն Մոսկվայում, բացի այդ, օրինակ Գյումրիում Պուտինին ընտրել է 95 տոկոսը: Գրեթե նույնքան ձայն Պուտինը հավաքել է Ղրիմում, մոտավորապես այդքան Երեւանում, 80 տոկոսից քիչ ավելիՙ Ադրբեջանում, 51,7 տոկոս Լոնդոնում: Ի դեպ, բոլոր այս վայրերում ՌԴ քաղաքացիները հերթ էին կանգնել, որպեսզի ընտրեին Պուտինին ու հատկապես Լոնդոնում, կրկնակի գործակալ Սկրիպալի սպանությունից հետո այդ հերթը բավականին «գեղեցիկ» ու տպավորիչ էր: Մի խոսքով, եթե ՌԴ վերընտրված նախագահը հիմա պետք է ուշադիր վերլուծի ընտրությունների արդյունքները եւ եզրակացություններ անի, թե հատկապես ո՞ր քաղաքներում են իրեն ամենաշատը սիրում եւ գնահատում, ապա չի բացառվում, որ այսուհետ Պուտինը մերժի ոչ ԵԱՏՄ-ական ադրբեջանական թեյն ու վայելի ԵԱՏՄ-ական Գյումրիի գարեջուրը, մանավանդ որ ինքը գարեջրի մեծ սիրահար է եւ, ինչպես հենց ինքն է ասելՙ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ամեն անգամ Ռուսաստան գալիս իր համար գարեջուր է բերում, չնայած Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին:

Թե այս հետեւություններից որքանո՞վ կշահի Գյումրին, կամ կշահի՞ արդյոք, դժվարանում եմ ասել. ժամանակը ցույց կտա. ամեն դեպքում ռուսները շարունակում եմ մնալ Գյումրիում, Պուտինն էլՙ իր հավաքած 76, 67 տոկոս ձայներովՙ Կրեմլում: Ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է արդեն Պուտինինՙ ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Հարկ է նկատել, որ Պուտինին գրելու առիթը բաց չի թողել նաեւ Արցախի նախագահը, որը, ուշադրություն, Վաշինգտոնից շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին…Սերժ Սարգսյանը նաեւ զանգահարել է Պուտինին եւ, հավանաբար ճշտելով, որ իր շնորհավորական ուղերձը հասել է, համաձայնել է ՌԴ նախագահի հետ, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ջանք չխնայել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար: Ի դեպ, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը նշանակում է, որ ռուսները Գյումրիում դեռ երկար են շարունակելու մնալ. սա էլ, ինչպես ասում ենՙ Պուտինի արագ շնորհակալությունը իրեն շատ սիրող Գյումրիին:

Եթե ավելի լուրջՙ ապա անհասկանալի է, թե ինչո՞վ են մեղավոր կոնկրետ Գյումրիում եւ Երեւանում ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցած, կապ չունի ում ընտրած, ՌԴ քաղաքացի ազգությամբ հայերը: Նրանք չպե՞տք է մասնակցեին իրենց պետության նախագահի ընտրություններին: Ուրեմն ի՞նչ մեղք են գործել այս մարդիկ, որ Հայաստանում նրանց քննադատում են: Ամեն դեպքում նրանք վատ քաղաքացի չեն, սիրում են իրենց երկիրը, իրենց նախագահին, իսկ այս երկուսից ոչ մեկը մեղք չէ, ավելինՙ կոնկրետ Պուտինին սիրելու համար պարտադիր չէ ՌԴ քաղաքացի լինել, օրինակ երջանկահիշատակ լուսանկարիչ Զորիկ Գալստյանը հաճախ էր կրկնումՙ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ տղամարդկանց 80 տոկոսը երազում է Պուտինից հղիանալու մասին: Այնպես որ խնդիրը Պուտինին սիրելու կամ այդ սիրո մեծության մեջ չէ, այլ Հայաստանի անձնագրային վարչությունում, որտեղ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են ՀՀ անձնագրերից, որպեսզի ստանան ՌԴ քաղաքացիություն: Ինչո՞ւ, որովհետեւ բարձր կենսաթոշակ են ստանում կամ բանակում չեն ծառայում, եւ այստեղ էլ մեղավորն իրենք չեն: Մենք կորցրել ու կորցնում ենք մեր քաղաքացուն, բայց աղմկում ենք միայն այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց երկրի ընտրություններին են մասնակցում:

Այնպես որ, մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանում ՌԴ նախագահ են ընտրել եւ կոնկրետ Պուտինին, կամ դա հերթ կանգնելով են արել, այլ այն, որ Հայաստանում մարդիկ հերթ են կանգնում, որ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, եւ Պուտինն այստեղ մեղավոր չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՎ ԱՄՊԵ՞Ր ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական