Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս-Երեւան

Հետեւում` սուր, առջեւում` ջուր

Մինչ մենք խոսում ենք հայրենադարձությունից եւ սփյուռքի տարբեր գործարարներին հրավիրում ապրել ու աշխատել Հայաստանում, որտեղ, ինչպես վարչապետն է ասումՙ բիզնես անելու լավագույն ժամանակն է, ու ինչպես նախագահն է ասումՙ ապահով է, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի որոշ գյուղերում (Փոքր Մասրիկ, Ավազան, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ եւ այլն) մարդիկ ծիծաղում են: Եվ այս հայտարարությունների կապակցությամբ, եւ ցավից, որը նրանց պարագայում այնքան երկար է տեւում ու այնքան մեծ է, որ եթե ասենք հավերժ է, չենք սխալվի: Այդ գյուղերից այն կողմ սկսվում է Ադրբեջանը, բայց խնդիրն այն է, որ այդ գյուղերը կարծեք Հայաստանում չեն կամ դրանց բնակիչները հայաստանցի չեն, չնայած` հայ են ու Հայաստան են եկելՙ Բաքվից, Կիրովաբադից, Դաշքեսանից, Խանլարից, Շամքորից, Շահումյանից ու հարակից այլ վայրերից` իրենց վշտերով ու անհամար խնդիրներով:

Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց, ինչպես գիտենք, «եղբայրական» Ադրբեջանի կոտորածներից խուսափելու համար տեղի հայերը ստիպվեցին զանգվածաբար լքել ու տեղահանվել իրենց բնօրրանից: Բոլորըՙ ով որ կենդանի մնաց… Եկան, որ կարողանան ապրել:

Գրեթե երեք տասնամյակ է անցել, բայց այդ մարդիկ կանգնած են անլուծելիի պիտակով լուծելի խնդիրների առաջ: Նրանք մինչեւ հիմա մի տեսակ ընկալվում են որպես «փախստական», որոնց խմելու եւ ոռոգման ջրերի բացակայությունը կարելի է անտեսել, հոսանք չտալ, տալու դեպքում էլ` անընդհատ տատանումներով, դպրոցներին մանկավարժներով չապահովել, գազ չտալ…: Այսպես` շրջանի` բռնագաղթվածներով վերաբնակեցված համայքներում գազամատակարարում չկա, այն դեպքում, երբ հարակիցՙ ոչ բռնագաղթվածներով բնակեցված համայնքներում գազն առկա է: Այս տարածաշրջանը Հայաստանից դո՞ւրս է… Մարդիկ, որոնք բնակվում են սահմանամերձ գոտում` հակառակորդի ագրեսիայի մշտական վտանգի տակ: Վախենո՞ւմ են, ամենեւին, կատակում ենՙ Հետեւումՙ սուր, առջեւում` ջուր , ասում են նրանքՙ նկատի ունենալով հետեւի թշնամուն ու դիմացիՙ Սեւանա լիճը: Նրանցից շատերը ջարդ են տեսել, նրանց իրենց տներից են հանել, նրանք կարողացել են իրենց ազատել մահվան ճիրաններից, ուստի ինչպե՞ս կարելի է այսքանից հետո նրանց վախեցնել գազ չտալով, եւ ինչպե՞ս կարելի է նրանց գազ չտալ: Ի դեպ, նրանց արգելված է ծառ հատել: Իհարկե, առհասարակ շատ ճիշտ է ծառահատումների արգելքը, բայց ի՞նչ անել, երբ վառելանյութ է պետք: Տեղի տարեց բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ տարիներ առաջ համագյուղացիներից մեկը մանկահասակ երեխաներին ցրտից պաշտպանելու համար անտառից բերված մեկ-երկու խորանարդ մետր փայտի համար վճարել է ահռելի մեծ գումարներ` հետագա դատական քաշքշուկներից խուսափելու համար, դե այսինքն կաշառել է, կոռուպցիա, որի դեմ ամբողջ ուժով, երկրով ու ազգով պայքարում ենք, մեջ է մտել, մտել է, որպեսզի իր երեխաները չմսրեն, մտել է, քանի որ գազ չունի, հոսանքով էլ անհնար է տունը ջեռուցել, այսինքն` հնարավոր է, բայց ատոմակայան ունեցող պետությունը լույսն իր քաղաքացիներին այնքան թանկ է վաճառում, որ ողջ ձմեռ տունը հոսանքով ջեռուցելու դեպքում գարնանը պետք է տունը վաճառի, որպեսզի կարողանա քաղաքացու խնդիրներով «մտահոգ» պետության պարտքերի տակից դուրս գա …: Իսկ նման վիճակը մարդկանց արտագաղթի է դրդում:

– Ի՞նչ ա, պետք ա թողի, էրեխեքը ցրտից մեռնե՞ն, ինչ ա` ծառն ափսոս ա՞,- վրդովված ասում են գյուղացիները:

Ամենայն լրջությամբ մարզիՙ պետության ղեկավարությանը հարցնում ենքՙ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի բռնագաղթվածներով վերաբնակեցված գյուղերը Հայաստանո՞ւմ են, երբ ասում ենք «Ապահով Հայաստան», այդ գյուղերն է՞լ նկատի ունենք, երբ ասում ենքՙ վերադարձեք ու աշխատեք Հայաստանում, այդ մարդկանց է՞լ նկատի ունենք, թե՞ այդ գյուղերն ու մարդիկ սրի ու ջրի մեջտեղում, անգազ, անլույս ու անհույս պետք է ապրեն, մինչեւ բարեհաճեք որեւէ բան ձեռնարկել… Ո՞ւշ չի լինի, պարոնա՜յք…

Առաջիկա համարներում ավելի մանրամասն կանդրադառնանք Հայաստանում Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ LARES ԱՐԲԱՆՅԱԿՈՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԻ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԻ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական