Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ուխտավորները գոհաբանության աղոթքներ են հղում դեպի երկինք, քրիստոնյա Երուսաղեմը հրճվանքի մեջ է, պաղեստինցիներն ու ոչ հրեաները հաղթանակ են տոնում: Եռօրյա փակումից հետո չորեքշաբթի առավոտյան վերաբացվեցին Սբ. Հարության տաճարի հազարամյա դարպասները օտարերկրյա հավատացյալների առջեւ, որոնցից շատերը թերեւս կյանքում միակ անգամ եկել էին աղոթելու աշխարհի բոլոր քրիստոնյաների ամենասուրբ վայրում, որտեղ, ըստ նրանց, Քրիստոսը խաչվել, թաղվել եւ երրորդ օրը հարություն է առել:

Տաճարի դռների փակումը բողոքի համակարգված արտահայտությունն էր Հայ առաքելական, Հռոմեական կաթոլիկ եւ Հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդների, համերաշխ եւ միահամուռ աջակցությամբ քրիստոնեական մյուսՙ Ասորական, Ղպտիական, Եթովպական, Մալաբար եւ այլ եկեղեցիների պետերի: Բողոքը, ինչպես հայտնի է, ուղղված էր ընդդեմ Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքատի որոշմանըՙ հարկային դաշտ բերել եկեղեցապատկան հասութաբեր բոլոր ունեցվածքները բացի աղոթատեղիներից- հյուրանոցներ, իջեւանատներ, ռեստորաններ եւ այլ,- գանձել 2010 թ.ից կուտակվածՙ շուրջ 190 միլիոն դոլար հարկային պարտքերը, եւ ամենակարեւորըՙ ապասեփականացնել բոլոր այն կալվածները, որոնք նույն թվականից ի վեր վաճառված կամ լիզինգով տրված են տարբեր կառուցապատողների, պատճառաբանելով, որ նման կալվածների բնակիչները կարող են հետագայում զրկվել իրենց բնակելու իրավունքից…

Վերոնշյալ բոլոր քայլերը, ամբողջական փաթեթի մեջ, քաղաքային խորհուրդը արդարացնում էր նաեւ այն հանգամանքով, որ Երուսաղեմ քաղաքը սնանկացման եզրին է, հետեւաբար անհրաժեշտ է խստացնել հարկային օրենքի կիրառումը եւ գանձել հետնյալ բոլոր պարտքերը:

Չվիճարկելով քաղաքապետարանի այդ որոշումը, նույնիսկ խնդրո առարկա չդարձնելով այն հակաճառությունը, թե 190 միլիոնը պիտի փրկե՞ր «սնանկացող» քաղաքի բյուջեն, չմանրամասնելով անգամ քաղաքապետ Բարքատի եւ Իսրայելի ֆինանսների նախարարության միջեւ երկար ժամանակ արդեն տիրող հակամարտությունը, նման որոշումը կիրարկելիության դնելու համար անհրաժեշտ էր խորհրդարանիՙ Քնեսեթի համաձայնությունը խախտելուՙ օրենքի հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ կետը: Եվ Քնեսեթը հենց այսօր, ուրբաթ, պատրաստվում էր քննարկել այդ հարցը, երբ երեքշաբթի գիշեր հնչեց Իսրայելի վարչապետ եւ արտգործնախարար Բենյամին Նաթանյահուի հայտարարությունը վեճը սառեցնելու եւ դրա հետագա քննարկումը «պրոֆեսիոնալ մի խմբի» վստահելու վերաբերյալ, որը «եկեղեցիների ղեկավարների հետ բանակցությունների միջոցով կքննի հարցը եւ կհանգի փոխադարձաբար ընդունելի լուծման»:

Թե ո՞րն էր վարչապետի այս անմիջական որոշման բուն պատճառը,- շահագրգիռ օտար երկրների ու կառույցների միջամտությո՞ւնը, նախընտրական հաշվարկնե՞րը, կոռուպցիոն սկանդալների պատճառով անձնապես կորցրած ժողովրդականությունը վերականգնելու ձգտո՞ւմը, հատկապես Սբ. Զատկվա տոներին ընդառաջ զբոսաշրջության եկամուտների կրճատման հեռանկա՞րը,- այնքան էլ կարեւոր չէ, գեթ առայժմ: Այս պահի համար կարեւորը քրիստոնեական եկեղեցիների միասնական ու համակարգված կեցվածքն է, գլխավորությամբ հզորագույն երեք եկեղեցիների, որոնց թվումՙ Հայոց պատրիարքությունը, հակառակ միջեկեղեցական ներքին տարակարծությունների առկայությանը:

Քրիստոնեական համախմբումը, թվում է, շահեց ճակատամարտը, բայց ո՛չ պատերազմը: Փաստորեն Հրեական պետությունը որոշել էր պատերազմն սկսել քրիստոնեական եկեղեցիների համար ամենախոցելիՙ ֆինանսա-տնտեսական եւ կալվածային դարավոր առանձնաշնորհումներից զրկելու քայլերով, որոնք հետագայում տարածվելու էին նաեւ մահմեդականների ունեցվածքների վրա, գլխավոր նպատակ ունենալով ունեզրկել բոլորին, բացի անշուշտ Հուդայական կրոնին պատկանողներից, եւ այդպիսով Երուսաղեմը իրողապես դարձնել Իսրայելի «հավիտենական մայրաքաղաք», միացյալ եւ միադավան: Այդ «իրավունքը» նրան շնորհվել էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դեկտեմբեր ամսին:

Պատերազմը շարունակվելու է: Հաջորդ հարվածը ուղղված կլինի քրիստոնեական եկեղեցիների միասնականության դեմ: Հակասությունները խորացնելու անառարկելի վարպետներ են հրեաները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՉԵԽԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ. ՆՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇԵՄԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական