Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԾԵԾԿՌՏՈՒՔԻՑ ՀԵՏՈ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցանված կոյուղու նորոգման աշխատանքները սկսկվել են: Այս մասին նշել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը :

«Ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, եւ սկսվել են վերակառուցման աշխատանքները»,- ասաց Ղլեչյանը:

Նրա խոսքով` կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներում ներգրավված են «Վեոլիա» ՓԲ ընկերությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Ղլեչյանը հատուկ շեշտել է, որ, իբր, խցանված կոյուղու նորոգումը որեւէ կապ չունի Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ: