Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՆԵՐԵՍ, ԵՐԵՎԱՆ

16/02/2018
- 16 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փետրվարի 13-ին` երեկոյան, Երեւանում երկու ուշագրավ քեֆ է եղելՙ մեկը Զարուհի Փոստանջյանենց տանը, որովհետեւ իրենք փոքր կուսակցություն են ու կարող են մի տան մեջ տեղավորվել, մյուսը քաղաքի ամենամեծ երկու ռեստորաններում, քանի որ ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է եւ նույնիսկ ամենամեծ ռեստորանում չեն տեղավորվում: Առաջինները նշել են այն, որ իրենք խիզախ կանայք են, երկրորդներն էլ այն, որ իրենք թքած ունեն: Իսկ Նուբարաշենում կշարունակեն շնչել գարշահոտը:

Ի դեպ, նուբարաշենցիների մասին: Մարդիկ արդեն տեւական ժամանակ է բողոքում են, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղին խցանվել է, ինչի հետեւանքով տարածքը, որն իմիջիայլոց բնակելի է, լցվել է գարշահոտությամբ: Նրանք գուցե չգիտեն, որ քրեակատարողական հիմնարկների կոյուղիները մաքրելով մեր արիստոկրատ ավագանին չի զբաղվում, կան ավելի լուրջ հարցեր, ինչպիսին է, օրինակ, Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, բայց նրանք պարտավոր էլ չեն դա իմանալ, փոխարենը իրավունք ունեն մաքուր օդ շնչելու: Հենց այս խնդիրն էլ փորձում էր խիստ յուրօրինակ ձեւով բարձրաձայնել ավագանիի փետրվարի 13-ի նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, որն, ինչպես գիտենք, կազմված է բացառապես կանանցից եւ վայելում է երկրի ֆեմինիստական, բայց շատ առնական շարժման բացարձակ աջակցությունը:

Եթե կան երջանիկներ, որոնք չգիտեն, թե ի՞նչ է արել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ավագանու վերջին նիստի ընթացքում, ապա ասեմ, որ կանայք նախ հագել են կապույտ բժշկական ձեռնոցները, ապա բացել են իրենց հետ ավագանու նիստերի դահլիճ տարած սրվակներից մի քանիսը, որոնց մեջ, ինչպես իրենք են պնդումՙ հենց Նուբարաշենի կոյուղու ջուրն է եղել, որից հետո կանանցից մեկը կեղտաջրով լի սրվակը ձեռքին մոտեցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն էլ սարսափելով (բառիս բուն իմաստով), որ սրվակը իր վրա են թափելու, հրահանգել է անվտանգության աշխատակիցներին կնոջ դեմն առնել , որոնք էլ առել են, կինն էլ սրվակի պարունակությունը թափել է քաղաքապետի հենց դիմաց, տարածվել է գլխապտույտ եւ սրտխառնոց առաջացնող գարշահոտություն, ինչի հետեւանքով իրեն վատ է զգացել ավագանու ՀՀԿ անդամ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, որին էլ տարել են հիվանդանոց, հետազոտել, եթե չեն խաբում տվյալներըՙ նաեւ վիրահատել: Նույն ընթացքում «Երկիր Ծիրանիի» կանանց դահլիճից դուրս են վռնդել ՀՀԿ-ի անդամները, որոնց հետ կանայք բախվել են, արդյունքում Գոռ Վարդանյանը, այն նույն տղան, որը միշտ հաղթում է չարին իր բոլոր ֆիլմերում, բռնել է կանանցից մեկին ու տարել դահլիճից դուրս, որի դռներն իմիջիայլոց մյուս կանանց առջեւ փակվել են: Զուգահեռաբար մեկ այլ Ծիրանի կին քաշել է հանրապետականներից մեկի փողկապը, ճիշտ էՙ այդ կինն ասում է, որ նախքան ինքը կքաշեր հանրապետականի փողկապը, մեկ ուրիշ հանրապետական քաշել է իր մազերը, իսկ մեկ ուրիշն էլ փորձել է հանել իր հագուստը, ապա ձեռք է տվել կրծքերին, մարմնին, ինչը կինը, ինչպես հենց ինքն է հայտարարելՙ երբեք ոչ մեկին թույլ չի տա : Դրա համար էլ քաշել է փողկապը, ապա ապտակել, տղամարդն էլ պատասխան ապտակն է հասցրել… Այս ամենըՙ ուղիղ եթերով:

Հետո ավագանու նիստը վերականգնվել է, ու Երեւանի քաղաքապետը ամենեւին էլ ներողություն չի խնդրել… «Երկիր Ծիրանիից» չէ, երեւանցիներից: Չնայած, եթե քաղաքապետը հանդուրժում է, որ իր ղեկավարած քաղաքի վարչական շրջաններից մեկի բնակիչները գարշահոտոթյուն շնչեն, ինչո՞ւ պետք է անհրաժեշտություն տեսնի ներողություն խնդրելու քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ: Փոխարենը քաղաքապետարանը միջադեպի հետ կապված հանդես եկավ ցնցող հայտարարությամբ: Ինչու ցնցող, քանի որ ըստ այդմ պարզ դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի շենքում գարշահոտություն տարածելը հային, երեւանցուն եւ առհասարակ բանական մարդուն հարիր չէ : Չէ, հարցն այն չէ, որ եթե բանական մարդուն դա անելը հարիր չէ, ապա ի՞նչ կարիք կա շեշտել երեւանցի ու հայ հստակեցումները: Հարցն այն է, որ եթե քաղաքապետարանում գարշահոտություն տարածելը հարիր չէ, ապա ինչո՞ւ է հարիր Երեւան քաղաքում գարշահոտության դեմը չառնելը: Ասենք կարելի է խնդրել Գոռ Վարդանյանին վերցնի իր բրիգադը եւ գնա Նուբարաշեն ու իր սիրելի լոլիկով ձվածեղի բացօթյա փառատոն կազմակերպի, հա՛մ կոյուղաջրերի գարշահոտությունը կանցնի, հա՛մ էլ զբոսաշրջիկների հոսք կապահովենք Երեւան, կոնկրետՙ Նուբարաշեն, քանի որ աշխարհի ոչ մի քաղաքում լոլիկով ձվածեղի փառատոն չի կազմակերպվում: Մի խոսքովՙ Գոռ Վարդանյանին պետք է հուշել, որ երբ ասում են դեմն առ դրա , նկատի չունեն սրվակով մոտեցող կնոջ, այլՙ քաղաքում տարածված գարշահոտության: Ես իհարկե հասկանում եմ, որ կնոջ դեմն առնելն ավելի… հաճելի է, բայց ամեն դեպքում նույնիսկ կարատեիստները գիտեն, որ կանանց պետք է ճանապարհը զիջել, ոչ թե փակել, նույնիսկ եթե այդ կանայք դանակով են ու ատամները սրած: Հայ ֆեմինիստներն իհարկե համաձայն չեն լինի իմ այս դիտարկմանը, բայց դրանից ես միայն ուրախ կլինեմ:

Այս պատմության գլխավոր մեղավորը Երեւանի քաղաքապետն է. անկախ նրանից, թե ինչ է արել «Երկիր Ծիրանին», կամ ինչ է պատրաստվում անել վաղը «Ելքը»: Միեւնույն է, եթե Երեւանում գլխավորը քաղաքապետն է, ուրեմն նա նաեւ մեղավորն է: Հրաշալի է, որ պարոն Մարգարյանը երեկոյան ժամերին ջազ է լսում, չնայած ավելի հրաշալի կլիներ, որ նա հինգ աշխարհահռչակ ջազմենի անուն իմանար, ընտիր է, որ նա գիտությունների թեկնածու է, չնայած ավելի ընտիր կլիներ, որ նա գիտությունների թեկնածու լիներ…Մի խոսքովՙ պարոն Մարգարյանը արժանիքներ ունի, բայց նա հումոր չունի: Օրինակ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, երբ ելույթ էր ունենում Չերչիլը, նրա ուղղությամբ պատգամավորներից մեկը մի օր կաղամբ է նետում: Չերչիլը մի պահ կտրվում է ելույթից, նայում կաղամբին, ապա ասումՙ Ցավալի է, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը հենց նոր զրկվեց գլխից , ապա շարունակում է ելույթը: Ես հասկանում եմ, որ պարոն Մարգարյանը սըր Ուինստոն Չերչիլը չէ, ավելինՙ գուցե չի էլ ճանաչում նրան, բայց հո կարո՞ղ էր նայել «Երկիր Ծիրանի» կուսակցությանՙ իրեն մոտեցող կնոջը, տեսնել, թե նա ինչպես է թափում կեղտաջրով սրվակը իր դիմաց, կամ դնում իր սեղանին, ժպտալ, շնորհակալություն հայտնել հարցի բարձրաձայնման ու կրեատիվության համար, ապա շարունակեր ավագանու նիստի օրակարգը: Դրանից հետո քաղաքապետարանում ինչ-որ մեկի փողկապը կքաշեի՞ն, կամ ինչ-որ մեկի կրծքերին ձեռք կտայի՞ն… Չեմ կարծում:

Ամենակարեւորը մոռացանք, նուբարաշենցիները գարշահոտություն են շնչում, որից առաջանում է սրտխառնոց ու գլխապտույտ, ու սա է խնդիրը, չնայած որ այն կարեւոր չէ ո՛չ ՀՀԿ-ի համար, ո՛չ էլ «Երկիր Ծիրանիի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԾԵԾԿՌՏՈՒՔԻՑ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱ. ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական