Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻԼԷԼԸ»

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հալէպի մէջ, ամբողջ հարիւրամեակ մը, չորս սերունդի ազգային դիմագիծը կարելի եղաւ պահպանել կուրծք տալով ժամանակի եւ պայմաններու մաշումի բնական ընթացքին: Իսկ այսօր այդ բոլորը պատմութիւն դառնալու եզրին կանգնած են, սուրիական եօթնամեայ պատերազմին պատճառով:

Փոքրացած գաղութ մը տակաւին կը շնչէ ու կը մարտնչի, ոչ միայն ինքզինք պահելու, այլ Մայր գաղութը վերակենդանացնելու զանազան մշակութայն թէ այլ ձեռնարկներով: Սակայն, ինչ ալ ձեռքբերուի, նախկինը ունենալն անհնարին է:

Երբ հայկական Հալէպի մասին կը խօսուի, ընդհանրապէս Նոր Գիւղը կը պատկերացուի, որպէս հայկական աւան իր հայ բնակչութեան եւ տեղի հայկական հաստատութեանց պատճառով: Սակայն անցեալ դարու սկզբնական շրջանի հիւղաւաններէն ետք, բացի Նոր Գիւղէն, հայեր ցրուեցան նաեւ քաղաքի այլ շրջանները, մասնաւորաբար աշխատանքային նպատակներով, իսկ Թիլէլ կոչուած փողոցը, քաղաքի կեդրոնը ըլլալով, առեւտրական շուկայ մը ըլլալու հեռանկարներ ունէր, այնպէս որ առեւտուրով զբաղող հայեր խանութներ բացին այդ փողոցին վրայ, մանաւանդ որ այդ շրջանին մէջ կային հայկական պատմական կառոյցներ:

Գրող բարեկամի մը այցելութեան պատմութիւնը Հալէպի նշանաւոր «Թիլէլ» պողոտային դիմատետրի վրայ, ինչպէս նաեւ անոր անդրադարձ գրառումները մղեցին զիս, որ ես ալ անդրադառնամ այդ թաղամասին, որ քաղաքի զարդն էր ժամանակին, իր նորաձեւութեանց վաճառատուներով, իսկ հայերուս համար ալ, այդ բոլորի կողքին, իր հայկական նկարագիրը շեշտող հաստատութիւններով:

Այդ պողոտային վրայի բազմահարիւր վաճառատուներուն մեծամասնութիւնը հայերու կը պատկանէր. հոն էին նաեւ ՀՄԸՄ-ի եւ ՀՄՄ-ի ակումբները: Կամարակապ մուտք մը մեզ կ՛առաջնորդէր դէպի պատմական Հոգետունը, ուր գործած են հայկական տպարան, գրադարան եւ ուր Անդրանիկ Ծառուկեան հիմնած ու հրատարակած է իր նշանաւոր «Նայիրի» պարբերականը: Հոգետունէն նեղլիկ թաղերով կը հասնէինք Հայկազեան վարժարանի աղջկանց բաժնին, իսկ կողքի թաղովՙ Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, Բերիոյ թեմի Ազգ. Առաջնորդարանը, Հայկազեան վարժարանի մանկապարտէզը, Ահարոնեան թատերասրահը, Գանձատունի վերածուած նախկին Ս. Աստուածածնայ եկեղեցին, «Օշական» գրատունը:

Թիլէլի վրայ էին նաեւ ծանօթ հայ բժիշկներու դարմանատուները, Սէլեան, ապա Խաչատուրեան դեղարանը: Կողմնակի այլ ճիւղաւորում մը կը տանէր եկեղեցիներով շրջապատուած «Ֆարհաթ» հրապարակը, որ ծանօթ էր նաեւ «Երեք Անթէլ» անունով եւ ուր մի քանի տասնեակ ոսկերչատուներ կային, մեծամասնութեամբ հայապատկան եւ ուր կար նաեւ ԹՄՄիութեան ակումբը:

Թիլէլէն աւելի վեր կայ Հայ կաթողիկէ Առաջնորդարանը, եկեղեցին ու կողքին Ս. Գրիգոր վարժարանը: ժամանակին տպարան «Անին» ալ հոն եղած է: Դարձեալ Թիլէլէն ճիւղաւորուող նեղլիկ սալայատակ թաղի մը մէջ է Կիլիկեան վարժարանը իր երեք բաժիններով, նաեւ նախկին Ազգային պատսպարանը: Իսկ ձախ ճիւղաւորում մը անպաշտօն կերպով անուանուած է «Այնթապցիներու թաղ», որուն բնակիչները եթէ ամբողջութեամբ այնթապցի չէին, բայց հայ էին:

Այսօր ի՞նչ մնացած է վերոյիշեալներէն… գրեթէ ոչինչ, կամ շատ քիչ բան: Պողոտան ի վեր դեգերող բարեկամս ցաւով կ՛ըսէ, թէ մէկ հատիկ հայերէն ցուցանակ չէ տեսած խանութներուն վրայ, նոյնիսկ հայերէն խօսակցութեան պատառիկ մը չէ հասած իր ականջին:

Անցնող տարիները փոխած են Թիլէլի հայկական դիմագիծը որոշ չափով, պատերազմը եկաւ մնացորդն ալ սրբել-տանելու:

Կիլիկեան վարժարանները պիտի վերականգնեն, Հայ կաթ. Առաջնորդարանն ու եկեղեցին կը մնան, բայց միւսներէն ի՞նչ կը մնայ. կասկածելի է:

Արաբական գրականութեան մէջ «Փլատակներու վրայ ողբալու» բանաստեղծական ժանր մը կայ, ես այդպէս չեմ ուզեր ողբալ մեր կորուստներուն վրայ, հայը իր ամբողջ պատմութեան ընթացքին անդադար կորսնցուցած է ու վերագտած, աւերուածը վերաշինած:

Պէտք կա՞յ, քանիերորդ անգամ ըլլալով, յիշելու որ ուրիշի հողին վրայ կառուցուածը մնայուն չէ, թէեւ իր բարերար գործը կը կատարէ ապաստանեալ սերունդներու ազգային դիմագիծը պահելով, բայց մնայուն չէ: Օրինակնե՞ր… Սփիւռքեան մեր բարգաւաճ կեդրոններէն ո՞րը մնաց իր նախկին պատկերով: Այս իրականութիւնը լաւ իմանալով հանդերձ, ինչո՞ւ Հայաստանը չեղաւ աղիտեալ շրջանները լքողներու մնայուն ապաստարանը: Ինչո՞ւ պատուհասեալ լիբանանահայը Եւրոպան ու Ամերիկան նախընտրեց որպէս փրկութեան հող: Ինչո՞ւ այսօր տատանումի մէջ են Հայաստան ապաստանած հալէպահայերը. այս հարցին մէջ ո՞վ է մեղաւորը, Հայաստա՞նը, թէ՞ Սփիւռքը:

Դիւրին է հայրենասիրութիւն քարոզել ու սին յոյսերով սնել սերունդներ, ո՞ւր է խոստացեալ ՀԱՅՐԵՆԱՀԱՒԱՔԸ:

«Եղունգ ունիս, գլուխդ քերէ» պիտի ըսեն, «Ուր հաց, հոն կաց» պիտի ըսեն ուրիշներ… Եւ ասիկա եղաւ հայրենասիրութի՞ւն: Խախուտ Սփիւռքը չպարպելու համար ինչ պայքար կ՛երթայ, մարդիկ, պատասխանատուներ ակռաներով կառչած են Սփիւռքին: Ու քանի որ դուրսը ապրողներուն թիւը ներսը ապրողներուն եռապատին է, վախնամ օրը գայ, ուր Սփիւռքը դառնայ հայրենիք, իսկ Հայաստանըՙ Սփիւռք…

Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԴԱՏԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՈՒԱԿԱՆԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ՀԱԼԱԾԵԼ ՀԱԼԷՊԱՀԱՅԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՈՒԱԿԱՆԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ՀԱԼԱԾԵԼ ՀԱԼԷՊԱՀԱՅԵՐԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական