Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԴԱՏԸ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Այս թեմայի շուրջ համապարփակ եւ ուսանելի բանախոսությամբ Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում նոյեմբերի 12-ին հանդես է եկել լրագրող եւ երգիծանկարիչ Լուսինե Գասպարյանը , տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Միջոցառումը կազմակերպվել է եկեղեցու եւ Համազգայինի արեւելյան շրջանային գործադիր վարչության համագործակցությամբ: Հայր Մեսրոպ Լաքիսյանի եւ Արեւիկ Գաբրիելյանի բացման խոսքերից հետո, Լուսինե Գասպարյանը անգլերեն եւ հայերեն լեզուներով եւ հմուտ վարպետությամբ ներկայացրել է քաղաքական երգիծանկարչության պատմությունը Եվրոպայում եւ Մ. Նահանգներում, ապա անցել Հայ դատի վերաբերյալ ստեղծված երգիծանկարների վերլուծությանը, նշելով, որ ինքը անձամբ քաղաքական երգիծանկարչությամբ զբաղվել է 2007-ից, Հրանտ Դինքի սպանությունից հետո եւ իր նկարները տեղ են գտել իր վերջերս հրատարակված «Պատկերներ աքսորավայրից» (Արմինյն Միրոր-Սփեքթեյթր) հատորում: Անդրադարձել է Ալեքսանդր Սարուխանի, Մասիս Արարատյանի, Գրիգոր Քյոսայանի, Վրեժ Քասունու, ինչպես նաեւ հայկական հարցի թեմաներով օտարազգի երգիծանկարիչներիՙ Խալիլ Բենդիբե, Արենդ վան Դամի, Կառլոս Լաթիֆի, Կանիվար Զիդանի ստեղծագործություններին, հատուկ ուշադրության արժանացնելով Էրդողանի չհագեցող ախորժակներին եւ ISIS-ի հետ նրա համագործակցությանը:

Գասպարյանը Նյու Յորք համալսարանի լրագրության բաժնի շրջանավարտ է եւ երգիծանկարչություն է սովորել Նյու Յորքի Տեսողական Արվեստի կրթօջախում: Հեղինակ է, բացի վերոնշյալ ալբոմից, նաեւ մրցանակակիր «Armenia: A Rugged Land, an Enduring People» եւ «The Greedy Sparrow: An Armenian Tale» հատորների: Խորհրդատու խմբագիրն է հանդիսացել «The Armenian-Americans» գրքի: Նա հավատացած է, որ գրիչն ավելի զորեղ է քան թուրը:

Խմբ. կողմից.- Մեր տաղանդավոր երգիծանկարիչըՙ Toto-ն (Սուքիաս Թորոսյան), որ միաժամանակ Հայաստանի երգիծանկարիչների միության նախագահն է, դեռեւս 2014 թ.ին պատրաստեց եւ ցուցադրեց եվրոպացի երգիծանկարիչների գործերի թերեւս ամենակատարյալ հավաքածոն Հայկական հարցի, թուրքական բռնատիրության եւ Աբդուլ Համիդ 2-ի վերաբերյալ:

Նկար 1. Լուսինե Գասպարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՍ ԸՆԿԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻԼԷԼԸ»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻԼԷԼԸ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական