Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՔՅՈԼՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ Է ԲԱՑՎԵԼ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքի Լեմբայեր Վեգ գերեզմանատանը մեծ շուքով, հանդիսավորությամբ եւ օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Խաչքարը պատվիրվել, պատրաստվել եւ կանգնեցվել է ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, հասարակական գործիչ եւ բարերար, պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Իսկ աստվածահաճո այս ձեռնարկի նախապատմությունն այսպիսին է. Գերմանիայի Քյոլն քաղաքում խաչքար տեղադրելու խնդրանքով 2017 թ. ամռանը բարերար Հրաչյա Պողոսյանին է դիմել Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Անուշավան եպս. Ժամկոչյանը :

Առաջարկը սրտամոտ եւ հոգեհարազատ էր Հրաչյա Պողոսյանին. նրա բիթլիսցի պապը` Պողոսը, Մեծ եղեռնի դաժանությունների եւ վայրագությունների ականատեսն էր եւ բազում արհավիրքների միջով է անցել: Խաչքարը, որը հեղինակել է ճանաչված քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը , կարճ ժամկետում պատրաստվեց եւ Հայաստանից տեղափոխվեց Քյոլն:

Գերմանական այդ հնամյա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար կանգնեցնելու եւ այդ նպատակով իշխանությունների կողմից հողահատկացում կատարելու փաստն աննախադեպ էր: Այդ գործում անգնահատելի դերակատարում ունեցավ նաեւ Քյոլն քաղաքի հայ համայնքը. բացառիկ հայրենասեր եւ հայրենակարոտ այդ մարդիկ հիրավի մեծագույն հարգանքի եւ հպարտության են արժանի: Նրանք մեկ մարդու պես հավանության արժանացրին Հրաչյա Պողոսյանի բարեգործությամբ կյանքի կոչված մտահղացումը, ջերմ ու սրտառուչ ընդունելություն կազմակերպեցին, հոգատարությամբ շրջապատեցին Քյոլն ժամանած պատվիրակությանն ու աջակից եղան ինչով կարող էին:

Այդ օրը հարյուրավոր ներկաների մասնակցությամբ խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Հրաչյա Պողոսյանը եւ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը :

Խաչքարն օծվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ:

Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաներ մեկնեցին Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մինու Նիկբայը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը , Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը , Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն եւ Հյուսիսային Հռենոս եւ Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը :

Ելույթ ունեցողները կարեւորեցին խաչքարի տեղադրումը եւ նշեցին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է:

Քյոլնի քաղաքապետարանի խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ հուշարձանը տեղադրվել է քաղաքապետարանին պատկանող Lehmbacher Weg գերեզմանոցում:

Գերմանական gՖndemhaber.com կայքի հավաստմամբ` հուշարձանը բացվել է հակառակ թուրքական համայնքի հակափաստարկներին եւ դիմադրությանը, իսկ թուրքական մի քանի պարբերականներ գրում են, որ գերմանական լրատվամիջոցների լրագրողներին թույլատրվել է լուսաբանել միջոցառումը, սակայն թուրքական լրատվամիջոցներին նույնիսկ թույլ չեն տվել մոտենալ արարողությանը: Թուրքական կողմի տեղեկություններով` Քյոլնում թուրքական ծագմամբ 100 հազար մարդ է ապրում եւ 5.000 հայ…

Ելույթ ունեցողները իրենց գոհունակությունը հայտնեցին մեծ հայրենասեր եւ բարերար Հրաչյա Պողոսյանին` նշելով, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայի իրականացրած սարսափելի կոտորածի մասին պետք է ամբողջ մարդկությունը տեղեկանա, եւ հենց այդ գիտակցումով էլ բոլորի կողմից սիրված ու ճանաչված բարերարը պատրաստակամությամբ ու սիրահոժար է ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար տեղադրելու առաջարկը:

Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Սերովբե վրդ. Իսախանյանը Հրաչյա Պողոսյանին հանձնեց Գերմանիայոց թեմի հոգեւոր առաջնորդի շնորհակալական նամակը, իսկ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը Քյոլն քաղաքի հայ համայնքի կողմից բարերարին պարգեւատրեց մեդալ-հուշանվերով:

Իր հերթին Հրաչյա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` աստվածահաճո ձեռնարկը հաջողությամբ իրականացնելու համար եւ Մինու Նիկբային հանձնեց Երուսաղեմից ձեռք բերած արժեքավոր նվերը` Քյոլնի հայ համայնքին, ինչպես եւս փյուռքում հայի ինքնությունը պահող մեր բոլոր հայրենակիցներին մաղթելով խաղաղություն եւ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ:

Հարկ է նշել, որ արդեն երկար տարիներ Հրաչյա Պողոսյանի հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում: Նա իր անձնական ներդրումների եւ բարեգործության շնորհիվ` հսկայածավալ աշխատանք է կյանքի կոչել` հովանավորելով մի շարք արժեքավոր ձեռնարկներ:

Հրաչյա Պողոսյանը առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձաններն ու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 90-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 24 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 11 երկիր` Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Գերմանիա…

Իսկ առջեւում նորանոր բարձունքներ են, որ պետք է նվաճել, անելիքները շատ են, եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով:

Հաջող իրականացում ենք ցանկանում նրա հետագա ձեռնարկներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՎՈՐԱԾ ՓԱՌԱՏՈՆԸ

Հաջորդ գրառումը

ՖԱԼՏԱԻՑԸ ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՖԱԼՏԱԻՑԸ ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին. (տեսանյութ)

11/07/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։ Վերջին օրերու...

ԿարդալDetails

Այս հարձակումների հորձանուտում պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու. քահանայից հավաքի հայտարարությունը

11/07/2025

Տեսանյութ. 3 երեխաների մորը 8 ամսական փոքրիկի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. իրավապաշտպան

11/07/2025

Համարձակվում եմ կանխատեսել, որ ահաբեկչության նախապատրաստման հոդվածը փոխելու են. Քրիստինե Վարդանյան

11/07/2025

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում ենք հայ երիտասարդներին լռեցնելու փորձերը

11/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական