Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՎՈՐԱԾ ՓԱՌԱՏՈՆԸ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լինում են օրեր, որոնք երբեք չեն մոռացվում: Լինում են պատմություններ, որոնք պատմելիս ամեն անգամ վերապրում ես այդ պահերը: Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի (HUJ) պատվիրակության 22 երիտասարդների համար այդպիսի անմոռանալի օր դարձավ հոկտեմբերի 13-ը, երբ նրանք ուղեւորվեցին դեպի Սոչիՙ դեպի նոր արկածներ: Շուրջ ինը օր Սոչի քաղաքն իր ջերմ արեւի տակ էր հյուրընկալել 187 երկրներից ժամանած շուրջ 28 հազար երիտասարդների, որոնք եկել էին մասնակցելու Երիտասարդության եւ Ուսանողության 19-րդ Համաշխարհային փառատոնին:

Ինն օր տեւած փառատոնի մեկնարկը տրվեց շքեղ հրավառությամբ եւ համերգով, որին մասնակցում էին ոչ միայն ռուս, այլ նաեւ ամերիկյան աստղեր: Այդ համերգն իսկական նվեր էր բոլոր երիտասարդների համար: Համերգի ընթացքում մասնակիցներին ողջունեց նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ով եւս մեկ անգամ հիշեցրեց փառատոնի գլխավոր պատգամըՙ միավորել ամբողջ աշխարհը եւ փորձել միասին լուծել ներկայիս մարտահրավերները:

Ռուսաստանը, որն ունի նման շքեղ միջոցառումների կազմակերպման մեծ փորձ, երրորդ անգամ էր ընդունում իր տարածքում Երիտասարդության եւ Ուսանողության Համաշխարհային փառատոնը: Վերցնելով անցյալի բարի ավանդույթները եւ համեմելով դրանք ժամանակակից ձեռքբերումների հետՙ կազմկոմիտեն կարողացավ գերազանց կերպով իրականացնել իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Փառատոնի կազմակերպիչներն ամեն ինչ արել էին մասնակիցների առօրյան հետաքրքրական ու բուռն դարձնելու համար: Բազմազան մշակութային եւ սպորտային միջոցառումներ, տարաբնույթ համերգներ, հանդիպումներ եւ զրույցներ համաշխարհային ճանաչում վայելող խոսնակների հետ, ցուցահանդեսներ. եւ սա դեռ կազմակերպված միջոցառումների ոչ ամբողջական ցանկն է: Երիտասարդների առօրյան էլ ավելի հետաքրքրական դարձնելու եւ այլ ազգերի մշակույթին մոտիկից ծանոթանալու համար հանդիպումներից եւ զեկույցներից զատ մեդիա կենտրոնում պատրաստվել էին հատուկ տաղավարներ, որտեղ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել իր ազգային մշակույթը: Խաղերը, ազգային խոհանոցի տարրերը, տարազները եւ իհարկե հուշանվերներն անմոռանալի տպավորություն էին ստեղծում:

Անկասկած փառատոնի յուրաքանչյուր մասնակցի համար սա մի յուրահատուկ փորձ էր: Սակայն ընդհանուր մթնոլորտից բացի մասնակիցներից յուրաքանչյուրի համար կային դրվագներ, որոնք նրանք կարող են կոչել ամենահիշարժանը: HUJ-ի երիտասարդներից մի քանիսը սիրով պատմեցին իրենց ամենահիշարժան պահերի մասին:

Ռոման Գրիգորյան

«Փառատոնն ինձ համար լավ առիթ էր մասնակցելու տարբեր սեմինարների, որոնք վարում էին բարձր որակավորում եւ համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներ: Ինձ համար այդ սեմինարները շատ կարեւոր էին հատկապես մասնագիտական առումով, քանի որ ես սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետում եւ հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ, որոնք միանշանակ ինձ պետք կգան իմ ապագա գործունեության մեջ: Բացի մասնագիտական սեմինարներից փառատոնը նաեւ հնարավորություն ընձեռեց ծանոթանալ եւ շփվել այլազգի երիտասարդների հետ, ճանաչել նոր մշակույթներ եւ լսել տարբեր կարծիքներ համաշխարհային խնդիրների վերաբերյալ: Որպես ակտիվ կամավորի` ինձ համար հատկանշական էր նաեւ հանդիպումը Ռուսաստանի ուսանողական ջոկատների անդամների հետ: Փորձի փոխանակումը, նրանց պատմությունները հատկապես Սոչիի Օլիմպիական մարզադաշտերի կառուցման մասինՙ իսկապես հիացմունքի էին արժանի: Այս անմոռանալի ինն օրերի ընթացքում ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ, նոր ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից եւ իհարկե այնպիսի հիշողություններ, որոնք ինձ հետ կլինեն հավերժ»:

Անի Ասատրյան

«Սոչիի փառատոնը հիշելիս առաջին հերթին մտաբերում եմ անվերջանալի թվացող հերթերը: Հաճախ ընկերներով կատակում էինք, որ Սոչիում կազմակերպվել է ոչ թե երիտասարդության, այլ հերթերի համաշխարհային փառատոն: Սակայն հենց այդ հերթերի ընթացքում էլ հասցրեցինք ծանոթանալ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ու լսել պատմություններ նրանց երկրների, մշակույթի եւ ավանդույթների մասին: Եվ իհարկե մենք էլ անմասն չէինք մնում եւ ի պատասխան ներկայացնում էինք մեր երկրի պատմությունը եւ իհարկե հետաքրքրական փաստերը: Այլ ազգերի ներկայացուցիչների եւ նրանց մշակույթի հետ ծանոթանալու համար գլխավոր մեդիա կենտրոնում հատկացվել էին նաեւ հատուկ տաղավարներ: Ինձ համար հատկապես շատ հիշարժան էր այցելությունը Ռուսաստանի Դաշնության տարբեր նահանգները ներկայացնող տաղավարները: Սովորաբար Ռուսաստան ասելով մենք պատկերացնում ենք միայն Մոսկվան կամ Պետերբուրգը: Սակայն այս երկիրն ունի բազմաթիվ գույներ, շատ տարբեր մշակույթներ եւ նույնիսկ շատ տարբեր համեր: Այս ամենը տեսնելով ես կարող եմ ասել, որ նորովի բացահայտեցի այդ երկիրը»:

Գալինա Պողոսյան

«Իմ կարծիքով այս փառատոնի ամենահատկանշականն ու հիշարժանն ընդհանուր տիրող մթնոլորտն էր, որը ստեղծվում էր իհարկե մասնակիցների, բայց առաջին հերթին փառատոնը սպասարկող կամավորների ֆանտաստիկ ջանքերի շնորհիվ: Հատկապես առաջին երկու անձրեւային օրերի ընթացքում, երբ ամեն ինչ մռայլ էր եւ տխուր, միայն կամավորների անսահման էներգիայի եւ ջանքերի շնորհիվ էր, որ բոլորը կարողանում էին ժպտալ: Փառատոնի ընթացքում ձեւավորվել էր մի բարի ավանդույթ. յուրաքանչյուր երեկո կամավորները հավաքվում էին անցակետի դռների մոտ եւ հերթով բարի գիշեր մաղթում յուրաքանչյուր մասնակցին: Իսկ մասնակիցներն ի պատասխան գրկում էին կամավորներին: Հիշում եմ, որ վերջին երեկոյի ընթացքում, երբ արդեն դուրս էինք գալիս Օլիմպիական այգու տարածքից, տեսանք մի խումբ կամավորների, ովքեր ուրախ պարում էին, քանի որ ավարտել էին իրենց հիմնական գործը: Եվ մենք որոշեցինք անակնկալ մատուցել նրանց եւ մեր ողջ խմբով բղավեցինք. «Շնորհակալություն, սիրելի կամավորներ»: Եվ իհարկե կամավորների այդ խումբը վազեց մեր կողմՙ մեզ գրկելու եւ համբուրելու համար: Դա ամենաջերմ, բայց միեւնույն ժամանակ ամենատխուր պահերից մեկն էր: Միանշանակ կարող եմ ասել, որ եթե չլինեին կամավորները, ապա փառատոնը շատ միապաղաղ կանցներ»:

Ալիսա Պետրոսյան

«Փառատոնն նախ եւ առաջ աչքի էր ընկնում իր հսկայական չափերով եւ մասնակիցների անհավանական թվովՙ շուրջ 28 000 մասնակից: Եվ բնականաբար մեկ վայրում այդքան շատ թվով մարդկանց առկայությունը պետք է անխուսափելի հերթերի հանգեցներ: Կարող եք հարցնել յուրաքանչյուրին եւ նա կասի, որ փառատոնի ամենահիշարժան պահերը կապված են նախ եւ առաջ հերթերի հետ: Առաջին հայացքից թվում է, թե հերթերի մեջ ի՞նչ դրական կամ հիշարժան բաղադրիչ կարող է լինել: Բայց իրականում հենց այդ հերթերն էին միավորում բոլոր մասնակիցներին: Հիմնականում յուրաքանչյուր երկրի մասնակիցներն աշխատում էին շփվել միմյանց հետ եւ մասնակցում էին բոլոր միջոցառումներին իրենց փոքր խմբերով: Իսկ հերթերի մեջ այդ տարանջատումը դադարում էր գոյություն ունենալ: Այդ հերթերը զարմանալիորեն կարծես իրենց վրա էին վերցրել փառատոնի հիմնական գործառույթըՙ համախմբել եւ միավորել երիտասարդներին: Փառատոնի վերջում մենք արդեն կատակում էինք, որ առանց հերթերի ամեն ինչ կանցներ ավելի տխուր եւ միապաղաղ»:

Վարդան Միհրանյան

«Փառատոնն ինձ համար նախ եւ առաջ կհիշվի հետաքրքրական հանդիպումների բազմազանությամբ: Այդ օրերի ընթացքում ես հանդիպում էի եւ շփվում այնպիսի ազգերի ներկայացուցիչների հետ, որոնց մասին միայն կարդացել էի գրքերում կամ դիտել ֆիլմերում: Հատկապես հիշում եմ հանդիպումը Բանգլադեշի պատվիրակության անդամների հետ: Իրենք շատ զարմացան, երբ իմացան, որ Երեւանում իրենց երկրի անունը կրող թաղամաս կա: Շատ հետաքրքրվեցին, անգամ խնդրեցին ցույց տալ թաղամասի տեղը քարտեզի վրա եւ դրա լուսանկարները: Իսկ հաջորդիվ արդեն մեր զարմանալու հերթն էր, քանի որ իրենց խմբին մոտեցավ իրենց ղեկավարներից մեկը եւ երբ իմացավ, որ մենք Հայաստանից ենք, շատ ուրախացավ: Պարզվեց, որ նա շատ լավ տեղեկացված է Հայաստանի մասին, սիրում է մեր մշակույթը, գիտի մեր պատմությունը եւ տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին: Նա երազում էր այցելել մեր երկիրը, եւ մենք չէինք զարմանա, եթե նա նույնիսկ խոսեր հայերեն: Այսպիսի հանդիպումներն էլ փառատոնը դարձրեցին յուրահատուկ»:

Տաթեւիկ Մկրտչյան

«Սա մի անմոռանալի արկած էր բոլորիս համար: Շատ ուրախ եմ, որ փառատոնի մեկնեցի իմ լավ ընկերների հետ, ում հետ միասին շատ արկածներ ենք ունեցել Հայաստանում աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներում: Եվ շատ ուրախ եմ, որ փառատոնն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ նոր մարդկանց հետ: Սառույցը կոտրելու եւ անծանոթների հետ խոսելու հարցում մեզ միանշանակ օգնում էին մեր կանաչ նոթատետրերը, որոնք ստացել էինք կազմակերպիչների կողմից: Այդ նոթատետրերում յուրաքանչյուր մասնակից կարող էր գրել իր բարեմաղթանքները: Եվ այսօր, երբ մեկ-մեկ վերանայում եմ այդ տետրի մեջ գրված խոսքերը, կրկին մտքիս մեջ վերապրում եմ այդ հաճելի հանդիպումները: Փառատոնի անմոռանալի պահերից էր նաեւ մեր` Հայաստանի ուսանողական ջոկատների պատվիրակության երիտասարդների հանդիպումը մեր ռուս գործընկերների հետ` Ռուսաստանի ուսանողական ջոկատների հավաքի ընթացքում: Ռուսաստանի ուսանողական ջոկատների ղեկավար Մ. Կիսելյովը պատմեց ուսանողական ջոկատների մասնակցության իր անձնական փորձի մասին, ինչպիսի փորձություններ էին իրենք հաղթահարում եւ իհարկե հենց այդ փորձությունների շնորհիվ է, որ նրանք կարողացան իրենց մեջ դաստիարակել կամք եւ տոկունություն: Եվ իհարկե աշխատանքի կողքին առկա էր նաեւ ռոմանտիկան, չէ՞ որ հենց ուսանողական ջոկատների շնորհիվ դու կարող ես ձեռք բերել հավատարիմ ընկերներ եւ նույնիսկ գտնել քո կյանքի երկրորդ կեսին:

Ադ հավաքի ժամանակ մենք ոչ միայն ծանոթացանք մեր ռուս գործընկերների կատարած աշխատանքին, այլ նաեւ հնարավորություն ստացանք ներկայացնելու Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի գործունեությունն ու ծրագրերը, չէ որ իր գործունեության 52 տարիների ընթացքում շտաբը հասցրել է ծավալել բազմաբովանդակ գործունեություն, իրականացնել բազմաթիվ ծրագրեր ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այս տարիների ընթացքում Հայաստանի ուսանողական ջոկատների աշխատանքներին մասկացել է ավելի քան 240 հազար երիտասարդ եւ ուսանող, որոնցից 142 հազարը`միայն Ռուսաստանում: Մեր ջոկատների երիտասարդները մասնակցել են պետական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցմանը, իսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո իրենց ջանքերով փլատակների տակից փրկվել է ավելի քան հազար մարդ, իսկ հետագայում օգտագործման է հանձնվել 220 տուն, 33 դպրոց, մանկապարտեզ եւ արդյունաբերական նշանակության շինություն: Այսօր շտաբի երիտասարդներից շատերը հպարտությամբ կարող են ասել, որ հանդիսանում են ուսանողական ջոկատների ակտիվ մասնակիցների զավակները: Մանկությունից լսելով նրանց պատմությունները կատարած աշխատանքների կարեւորության եւ առհասարակ ջոկատների ռոմանտիկայի մասին`մենք պատրաստականությամբ կանգնեցինք այդ նույն ուղու վրա եւ այսօր պատվով շարունակում ենք կատարել նրանց գործը:

Այո, իսկապես կամավորը կոչում է եւ մեկ անգամ այդ ուղու վրա ոտք դնելով, դու դառնում ես կամավորների միջազգային մեծ ընտանիքի անդամ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՔՅՈԼՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ Է ԲԱՑՎԵԼ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՔՅՈԼՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ Է ԲԱՑՎԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քրեկանա ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա. 3 հոգի կալանավորվել է

14/07/2025

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության...

ԿարդալDetails

Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին

14/07/2025
Screenshot

Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների

14/07/2025

Միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից. Տիգրան Աբրահամյան

14/07/2025

Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. Արմեն Աշոտյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական