Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՄԱԿՐՈՆԸ 10 ՕՐԸ ՄԵԿ ՍՏԻՊՎԱԾ ՇՓՎՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Մակրոնը, մասնավորապես, օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Նախագահ լինելը բնավ էլ զիլ բան չէ: Օրինակ ես ստիպված եմ տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», ասել է Մակրոնը:

Ֆրանսիացի նախագահի նման անկեղծ հայտարարությունը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների առաջին էջերին, որոնք նկատել են, որ Էրդողանի հասցեին նման կոշտ մեկնաբանություն չի արել անգամ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ամեն դեպքում զարմանալի ոչինչ չկա, ի տարբերություն գերմանացիների, ֆրանսիացիները նրբագեղության սիրահարներ են: