Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԿԼԻՉԿՈՆ ԵՎ ԳԻՐՔԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն գիրք է գրել: Գրքի վերնագիրն էՙ «Մարտահրավերների կառավարումը»: Այն ներկայացվել է Բեռլինում օգոստոսի 29-ին: Գիրքը նվիրված է տնտեսությանը եւ բիզնեսին, գերմաներեն լեզվով է:

Բռնցքամարտիկը գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ երկրորդ կարիերան է սկսում, որը առաջինից ոչ պակաս գունեղ կլինի:

Ի դեպ Կիեւում ոմանք կատակում են, թե Կլիչկոն գիրքը գերմաներեն է գրել, քանի որ եթե ուկրաիներեն գրեր, ապա ամեն էջում մոտ հարյուր տառասխալ կաներ: