Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՏԱՔՍՈՒ ԱԶՆԻՎ ԵՎ «ԹՐԱՇՈՎ» ՎԱՐՈՐԴԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեւանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիատ Քիսլերը չորեքշաբթի մի լուսանկար հրապարակեց Սուրեն Սողոյանի հետ: Վերջինս… տաքսու վարորդ է եւ դեսպանատուն էր գնացել ոչ թե Գերմանիա գնալու համար վիզա ստանալու, այլ պարզապես իր մեքենայի մեջ գտել էր դեսպան Քիսլերի հեռախոսը եւ տարել դեսպանատուն, որպեսզի հանձնի տիրոջը: Պարոն դեսպանն էլ շնորհակալություն է հայտնել Սուրենին, ապա լուսանկարվել է հետը, տեղադրել սոցցանցում եւ գրելՙ ազնիվ մարդու հետ:

Ի դեպ, տաքստիստ Սուրենը «թրաշով» է. հիշեցնենք, վարչապետ Կարապետյանը պատերազմ է հայտարարել տաքսու «թրաշով» վարորդներին: