Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍԻՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ». ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐՙ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ճակատագրի բերումով հեռուներում ապրող մեր հայրենակիցների համար մեծագույն երջանկություն է, երբ իրենց գործունեությամբ եւ նիստ ու կացով ոչ միայն բարձր են պահում Հայրենիքի վարկանիշն ու մասնակցում Հայաստան աշխարհի հզորացման սուրբ գործին, այլեւ, որ իրենց մարդկային տեսակն ընդունում ու հարգում են նաեւ հյուրընկալ երկրի մարդիկՙ օտարները։ Այս պատմության հերոսի դեպքում, սակայն, «օտարներ» բնորոշումը վաղուց գոյություն չունի, քանզի նրա առաքելությունն ու հավատամքը երկու ժողովուրդների բարեկամությունը մի նոր բարձրակետի հասցնելն է, որից, անշուշտ, ինչպես քիչ անց կհամոզվեքՙ շահում են երկու երկրները։

ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի խորհրդի ղեկավարի տեղակալ, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանն ապրում եւ աշխատում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում։ Արդեն երկար տարիներ նա հայ-ռուսական բարեկամության ու երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Հրաչյա Պողոսյանը կրկին Հայրենիքում էՙ հունիս ամսին արդեն երկրորդ անգամ։ Առաջին առիթը հունիսի 10-ին Երեւանի Մոսկվայի տանը տեղի ունեցած հայ-ռուսական բարեկամությանը նվիրված ներկայացուցչական կարեւոր միջոցառումն էր, որի հովանավորը դարձյալ ինքն էր` ճշմարիտ եւ ազնիվ բարեկամության նվիրյալ Հրաչյա Պողոսյանը։

«Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, 1992–1995թթ. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հյուրեր Սանկտ-Պետերբուրգից եւ Մոսկվայից։ Ցուցադրությունը, որը նվիրված է Ռուսաստանի օրվան, ինչպես նաեւ հայ եւ ռուս ժողովուրդների բազմամյա բարեկամությանը, ներառում է ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներումՙ Ռուսաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլղոլիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում եւ Վրաստանում հասարակական գործիչ ու բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին։ Միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ եւ Գյումրի քաղաքի ղեկավարության խնամատարությամբ 2016թ. ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի ընտանիքին հանձնվեց Հրաչյա Պողոսյանի նվիրած բնակարանի բանալին։ Ընտանիքի անդամներին հանձնելով բնակարանի հավաստագիրըՙ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատաեց Հրաչյա Պողոսյանի բազմաբնույթ բարեգործական գործունեությունը, որը մեծապես նպաստում է հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը։ Նա մասնավորապես ասաց. «Այս սրահում ցուցադրվող նկարներն ու արված գործերն արդեն բնորոշում են Հրաչյա Պողոսյանինՙ որպես մեծ մարդու, հրաշալի հայի, Ռուսաստանի օրինակելի քաղաքացու ու բարերարի։ Սիրելի Հրաչյա, որքան տալիս ես, թող դրա տասնապատիկն ավելանա, մեծանա նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու քո հնարավորությունները»։ Հրաչյա Պողոսյանը հոգեւոր, մշակութային ու պատմական նշանակության 80-ից ավելի կառույց է ստեղծել, հիմնանորոգել։ Նրա ջանքերով հրատարակվել են տասնյակ գրքեր ու պարբերականներ, նկարահանվել վավերագրական ֆիլմեր։ Միջացառման շրջանակներում կայացավ նաեւ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ։ Աշխատությունը ներկայացրեց մարշալի թոռըՙ Իվան Սերգեյի Բաղրամյանը։ Այնուհետեւ ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարանում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ էին դարձել Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխաներ։ 2016թ-ին Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան եւ վերականգնվել տապանաքարը…

Եվ ահա տասը օր անց Հրաչյա Պողոսյանը կրկին հայրենիքում է։ Հունիսի 20-ին նրա մասնակցությամբ Երեւանի Մոսկվայի տանը, «Սիրով դեպի Հայաստանն ու Ռուսաստանը» ցուցահանդեսի շրջանակում բացվեց Հայրենական Մեծ պատերազմի սկզբին նվիրված ցուցադրություն, որը բաց կլինի մինչեւ հունիսի 20-ը։ Ցուցահանդեսը լուսանկարների միջոցով պատմում է Հայաստանի զավակ եւ Ռուսաստանի քաղաքացի, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին։ Բարերարը Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վետերանների ու շրջափակված Լենինգրադի բնակիչների մի շարք կազմակերպությունների պատվավոր անդամ է, եւ պատերազմի թեման նրան շատ հոգեհարազատ է։ Այդ իսկ պատճառով ցուցադրության շրջանակում ներկայացվեց շրջափակված Լենինգրադի կյանքը պատկերող արխիվային շուրջ 50 լուսանկար։ Իսկ հիմնական ցուցադրությունը ներառում է լուսանկարչական ավելի քան 200 աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներումՙ Ռուսաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլղոլիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում եւ Վրաստանում Հրաչյա Պողոսյանի իրականացրած բարեգործական գործունեության մասին։

Այդ գործունեությունը ներառում է հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակության 80-ից ավելի օբյեկտների ստեղծում։ Նրա ջանքերով հրատարակվել են տասնյակ գրքեր եւ պարբերականներ, նկարահանվել վավերագրական ֆիլմեր։ Նրա ջանքերով կանգնեցված հուշարձաններից 24-ը նվիրված են Մեծ հայրենականի էջերին եւ հերոսներին, 6-ըՙ Հայոց ցեղասպանության հիշատակին։ Նրա գործունեությունն ընդգրկում է Հայաստանի եւ Ռուսաստանի հազարամյա պատմությունը։

Միջոցառման շրջանակում ցուցադրվեց «Թռչելու եւ կռվելու համար ծնվածը» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Խորհրդային Միության առաջին կրկնակի հերոս, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Գրիգորի Կրավչենկոյին, ինչպես նաեւ պատմում է այն մասին, թե ինչպես է այսօր, սրտացավ մարդկանց շնորհիվ, պահպանվում նրա հիշատակը հերոսի զոհվելու վայրումՙ Լենինգրադի մարզում։ Ֆիլմը ստեղծվել է Հրաչյա Պողոսյանի միջոցներով եւ նախաձեռնությամբ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աջակցությամբ։ Ժապավենը մի շարք կինոփառատոնների դափնեկիր է։

Այո, միայն նա կարող էր նման նախաձեռնություններով հանդես գալ եւ մեկը մյուսից հետաքրքրական միջոցառումներ կազմակերպել, նաՙ նուրբ դիվանագետ, ճշմարիտ ու ազնիվ բարեկամության ջատագով ու հայրենասեր Հրաչյա Պողոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷՐ… ԹՐԱՄՓԸ

Հաջորդ գրառումը

ՔԱԹԱՐՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՔԱԹԱՐՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական