Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԶՐԱՍ ԱՐՔ. ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ՈՐՊԵՍԶԻ ԱՆՍԱՍԱՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ»

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մոսկվայում ապրող եւ ստեղծագործող իմ հայազգի գործընկերներից շատ եմ լսել, որ Հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը վերածվում է մեր ժողովրդի ապագայի հանդեպ հավատի, հայրենասիրության եւ հայի անկոտրում ոգու հարատեւման մի անկեղծ դասի: Որքան էլ անտրամադիր եւ ամեն տեսակ հոգսերով ծանրաբեռ հանդիպես նրան, միեւնույն է` բաժանվելու ես ապրելու, պայքարելու եւ դժվարությունները հաղթահարելու լիցքեր ստացած: Ասես լույս ու հանգստություն է ճառագում այդ եկեղեցականից, մանավանդ երբ յուրաքանչյուր հանդիպումը սկսվում եւ ավարտվում է բարության լույսով եւ աշխարհը խաղաղ տեսնելու ցանկությամբ ու հավատով:

Բացառություն չէր նաեւ ապրիլի 24-ի նախօրյակին կայացած հերթական հանդիպումը, որի առիթը Ռուսաստանում եւ Մոսկվայում կայանալիք միջոցառումներն էին` Հայոց ցեղասպանության 102-ամյակի հիշատակի արարողությունները, որոնց միշտ էլ մի առանձնակի կարեւորությամբ ու պատասխանատվությամբ են պատրաստվում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Ռուսաստանի հայ համայնքն ու եկեղեցական կառույցները:

«ՏԱՍՍ» գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը , հայ համայնքի ներկայացուցիչներն ու երաժիշտ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր Ստաս Նամինը լրագրողներին ներկայացրին Հայոց ցեղասպանության 102-ամյա տարելիցի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների ծրագիրը: Իսկ երկու օր անց` ապրիլի 24-ին, մենք համոզվեցինք, թե ինչ է նշանակում մեր դեսպանատան, հայ համայնքի եւ հայ եկեղեցու խոսքի ու գործի միասնության եւ համերաշխության մեծ ուժը:

– ՌԴ-ում հայկական դեսպանատունը, Ռուսաստանի հայ համայնքն ու եկեղեցական կառույցները տարիներ շարունակ զգալի աշխատանք են կատարում, որպեսզի հնարավորինս նպաստեն Ռուսաստանում Հայոց ցեղասպանության թեմային առավել հնչեղություն տալուն,- ասում է Եզրաս սրբազանը: Ճակատագրի կամոք օտար ափերում հայտնված մեր հայրենակիցները գիտակցում են մի պարզ ճշմարտություն. մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը: Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը:

Իսկ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունըՙ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար ապրիլի 24-ը նաեւ վերածննդի խորհուրդ ունի: Մենք չենք կարող անտարբեր մնալ նաեւ ներկա ժամանակի թելադրած մարտահրավերների հանդեպ: Մենք չենք կարող հանգիստ նստել ու սպասել, թե ի՞նչ տեղի կունենա եւ ի՞նչ է սպասվում մեզ: Ընթացիկ հարյուրամյակն իր դաժան մարտահրավերներով նման անհոգության տեղ չի թողնում: Համազգային միասնությամբ մենք կարող ենք դիմակայել այդ մարտահրավերներին: Եվ ես հպարտ ու մխիթարված եմ զգում, սիրտս բերկրանքով է լցվում, երբ իմ առաքելության մեջ ես միայնակ չեմ, այլ շրջապատված եմ փառապանծ ու սքանչելի հայորդիներով, բարեպաշտ եւ ազգասեր զավակներով, ովքեր երբեք անտարբեր չեն մնում հայապահպան գաղափարների կյանքի կոչման ծրագրերի նկատմամբ…

Խոսում է Եզրաս սրբազանը, եւ ես մտովի տեղափոխվում եմ այն պատմական օրը, երբ մի քանի տարի առաջ Մոսկվայի կենտրոնում հայերիս տեսադաշտում վեհորեն հառնեց Սուրբ Պայծառակերպության եկեղեցին եւ մենք լսեցինք նրա զանգերի ախորժելի ղողանջները… Վեհություն եւ հանդիսավորություն հաղորդող մի եկեղեցի, որ կառուցվել ու կյանքի է կոչվել առավելապես թեմի առաջնորդի գործադրած, բառի բուն իմաստով` հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է, եւ ռուսաստանաբնակ հայերս լավ գիտենք, թե ինչպիսի մեծ, աներեւակայելի ճիգ ու ջանք, նվիրում եւ անձնազոհություն է պահանջվել այս ամենին հասնելու համար: Միակ մարդը, որ կարողացավ համախմբել եւ իր շուրջը հավաքել նվիրյալների մի ստվար բանակի` իր ապշեցուցիչ ծավալներով ամենամեծ եկեղեցին կառուցելու համարՙ Եզրաս սրբազանն էր:

2001 թվականից ի վեր, առաջնորդ սրբազանի պաշտոնավարության սկզբից մինչեւ օրս, Ռուսաստանի տարբեր մասերում կառուցվել է երկու տասնյակից ավելի եկեղեցի, եւ Սրբազանը մտադիր է Ռուսաստանում դեռեւս շատ եկեղեցիներ կառուցելու եւ տարագիր մեր հայրենակիցներին համախմբելու ճշմարիտ ու ազգապահպան հավատի շուրջ: Նա նաեւ խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, փառաբանում է իր կողքին կանգնած, իրեն աջակից հայորդիներին, եւ ես հասկանում եմ, որ զրուցակցիս առինքնող կերպարն է ներշնչում ու իր շուրջը հավաքում մարդկանց, նրա մեծ հավատն է հուսադրում բոլորին` նորանոր գործերի լծվելու եւ նվիրաբերվելուՙ ի բարօրություն մեր ազգի…

– Մեր բոլորի սրտերում միշտ եղել ու մնում է ամենաթանկը` մեր Հայրենիքը,- ասում է Սրբազանը: Հայաստանը բոլորիս հայրենիքն է եւ անկախ աշխարհագրական հեռավորությունից, յուրաքանչյուրիս հոգու ու սրտի մի մասը մշտապես հայրենիքում է, մենք ապրում ենք մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր եղբայրների ու քույրերի ցավով ու մտահոգությամբ, որպեսզի շեն ու ծաղկուն տեսնենք աշխարհի հնագույն ազգերի մեջ իր ուրույն տեղն ու դիրքն ունեցող հայ ազգը:

Տ. Եզրաս արք. Ներսիսյանը մի առանձնակի սիրով հիշում է ամիսներ առաջ իր հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, երբ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ կառավարության ղեկավարը այցելել է Հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:

Իսկ եկեղեցում, գովաբանական աղոթքից հետո, Տ. Եզրաս արք. Ներսիսյանը ողջույնի եւ օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:

Թեմի առաջնորդը, պատմական որակելով վարչապետի այցը, ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը կարեւոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ, բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաեւ բարերար:

– Ինչպես տեսնում եք, անչափ հագեցած ու բովանդակալից են անցնում մեր օրերը եւ ամեն բացվող օրվա հետ առ Աստված աղոթք եմ բարձրացնում, որ անսասան եւ անպարտելի մնա մեր ժողովուրդն ու հայոց աշխարհը:

Նախորդ գրառումը

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական