Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԵ ԱՆՏՈՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՓՈՔՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՕԳՆՈՒՄ Է»

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Միջազգային մարաթոններին SCDM հիմնադրի մասնակցության արդյունքում հանգանակված նվիրատվությունն օգնում է ձեռք բերել արդիական սարքավորումներ ուռուցքաբանության բաժանմունքի համար

Ամբողջ աշխարհում բանկերի, ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի կառավարման ծառայություններ ապահովող, Վիասֆեր Տեխնոպարկում մեծությամբ երկրորդ SCDM Financial ընկերության հիմնադիր Վահե Անտոնանը անցյալ տարի մասնակցեց մի շարք միջազգային սպորտային մրցումների, ինչպիսիք են Half Ironman Zell am See (28.08.2016) մարաթոնը, որը Ավստրիայում անցկացվող եռամարտ է (լող, հեծանիվ, վազք), Բեռլինի Մարաթոնը (25.09.2016) եւ Աթենքի մարաթոնը (13.11.2016):

Ինչպես գրել է Վահե Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում, «…Մարաթոններին իմ մասնակցության պատճառն է լավ գործի համար գումար հանգանակելը…»:

Նա նաեւ հայտարարել է, որ յուրաքանչյուր մրցման համար իր FB-ընկերները կարող են գումար նվիրաբերել, եւ վերջին մարաթոնից հետո հանգանակված գումարը կնվիրաբերվի Հայաստանում ուռուցքային հիվանդություններից տառապող մարդկանց բուժմանը:

Ըստ Վահեի ֆեյսբուքյան մի այլ գրառման, «… Ես ունեմ ավելի քան 700 ընկեր ֆեյսբուքում, եւ եթե ձեզանից յուրաքանչյուրը նվիրաբերի գոնե 3 եվրո, կունենանք ավելի քան 2100 եվրո: #SCDM Financial ընկերությունը խոստանում է կրկնապատկել այդ գումարը, եւ այն կնվիրաբերվի ուռուցքաբանության հիվանդանոցին Հայաստանում…»:

Հանգանակվեց 5000 եվրո, եւ որոշվեց փոխանցել այդ գումարը Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի նորաբաց ուռուցքաբանության բաժանմունքի (ղեկավարՙ բ.գ.թ. Հայկուհի Գյոկչյան ) կարիքների համար:

Եվ վերջերս Վահե Անտոնյանը , SCDM-ի աշխատակից Իվանա Մեդոն (Ivana Medo), եւ Գաս Հարիսը (Gus Harris), ով Moody”s Analytics-ի գործադիր տնօրենն է (այս ընկերությունը աշխատում է SCDM-ի հետ տարբեր բիզնես-նախագծերի վրա), այցելեցին «Էրեբունի» ԲԿ, ուղեկցությամբ տողերիս հեղինակի:

Ինչպես դոկտոր Գյոկչյանը (ով նաեւ Երեւանի գլխավոր ուռուցքաբանն է) պատմեց մեզ, իր կարիերայի ընթացքում նա միշտ, կարելի է ասել, երազել է ունենալ ամենաարդիական սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ այս ահեղ հիվանդության բուժման համար, եւ որոշեց դիմել նման առաջարկով «Էրեբունի» բժշկական կենտրոն: Եվ ղեկավարությունը, հանձին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների առողջապահության նախկին նախարար պրոֆ. Հարություն Քուշկյանի , ով, Հ.Գյոկչյանի խոսքերով, «մի շատ կրեատիվ մարդ է», ընդունեց իր գաղափարը, եւ շուտով (8-9 ամիս առաջ) «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց ուռուցքաբանության բաժանմունք:

Ինչպես տեղեկացրեց բաժանմունքի բժիշկներից Սարգիս Աբովյանը , SCDM-ի հետ իրենց կապը հաստատվեց հեռուստատեսային բժշկական ծրագրերի հաղորդավար Վահե Տեր-Մինասյանի միջոցով:

Ըստ Հայկուհի Գյոկչյանի, այսօր իրենց բաժանմունքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ, իր խոսքով, «որոշ ցուցանիշներով էլ այն եզակի է Հայաստանում»: Օրինակ, այստեղ կան այսպես կոչված թթվածնային սենյակներ, ինչը Հայաստանում հազվագյուտ է քիմիոթերապիայի համար:

Հայաստանում եւս մեկ նորույթ է Paxman cool sculp սարքը, որը ստեղծված է քիմիոթերապիայի ընթացքում մազաթափությունը կանխելու համար, ինչը, իր հերթին, հոգեբանական խնդիր էՙ առաջին հերթին կանանց համար, հատկապեսՙ Հայաստանում:

Այս ուռուցքաբանական բաժանմունքում կարող են բուժում ստանալ միաժամանակ մինչեւ 130 հիվանդ:

Բնականաբար, դրա ղեկավարը տեղեկացրեց նվիրատուին, թե ինչպե՞ս է նվիրաբերած գումարը ծախսվել:

«Ձեր նվիրատվությունը դարձավ այն կարեւոր նախնական գումարը, որին գումար ավելացնելովՙ մենք կարողացանք գնել հատուկ բազկաթոռներ քիմիոթերապիայի համար: Դրանք շատ հարմարավետ են, շնորհիվ կառավարման վահանակի հիվանդը կարող է փոխել բազկաթոռի դիրքը», ասաց Հայկուհի Գյոկչյանը:

Նա այդ նվիրատվությունը անվանեց «չափազանց օգտակար եւ ճիշտ ժամանակին արված» իրենց բաժանմունքի հետագա զարգացման համար, եւ, իր խոսքերով, սա վառ օրինակ է այն բանի, որ «Սփյուռքի մեր հայրենակիցները ջանք չեն խնայում Հայրենիքի բարգավաճման համար»:

Հայկուհի Գյոկչյանը շնորհակալություն հայտնեց Վահե Անտոնյանին եւ խնդրեց փոխանցել երախտիքի խոսքեր բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրամահավաքին:

Այնուհետեւ հյուրերը շրջեցին ուռուցքաբանության բաժանմունքում:

Այցի ավարտին զրուցեցի Վահե Անտոնյանի հետ:

– Ի՞նչ են Ձեր տպավորությունները բաժանմունքում տեսածից:

– Մի երկու տարի առաջ այցելեցի այս հիվանդանոցը անձնական պատճառներով, եւ պետք է ասեմ, որ տպավորված եմ առաջընթացից: Չկարողանալով դատել հիվանդանոցի ծառայությունների որակի մասին, միեւնույն ժամանակ պիտի նշեմ, որ այն սկսում է նմանվել արեւմտաեվրոպական հիվանդանոցի: Կարծում եմ, որ բուժկենտրոնը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի հասնելու համար այն բարձր մակարդակին, որը ապահովվում է Գերմանիայում, սակայն առաջընթացը ակնհայտ է:

– Որքանով հիշում եմ, Դուք պատրաստվում էիք մասնակցել այլ մարաթոնների, ինչպես, օրինակ, Skechers Performance Լոս Անջելեսի մարաթոնը, որ պիտի կայանա մարտի 18-19-ին: Նմանատիպ դրամահավաք կկազմակերպվի՞ այնտեղ:

– Մենք փնտրում են եղանակներ հիվանդանոցին աջակցումը շարունակելու ուղղությամբՙ ելնելով մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից: Վստահ չեմ, որ կմասնակցեմ Լոս Անջելեսի մարաթոնին այս տարի, բայց մենք նմանատիպ ինչ որ մի բան պետք է անպայմանորեն անենք:

– Ի՞նչ կավելացնեիք:

– Մենք ուրախ ենք, որ մեր փոքր ներդրումը օգնում է մարդկանց իրենց անձնական պայքարումՙ ահեղ հիվանդություններից մեկի դեմ:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԶՈՒԳԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԻՍԿ ՆՊԱՏԱ՞ԿԸ…

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԻՍԿ ՆՊԱՏԱ՞ԿԸ...

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական