Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԶՈՒԳԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Էրդողանը շուտով կայցելի Մոսկվա

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ մարտի 9-ին երկօրյա այցով Մոսկվա կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախատեսված է նեղ կազմով երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղի կունենա նաեւ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ: Բանակցությունների ընթացքում պետք է քննարկվի հարցերի լայն շրջանակ:

«Ռեգնում» գործակալությունը նշում է, որ երկու նախագահների բանակցությունները լինելու են անսովոր: Անշուշտ, առաջին հերթին կողմերը շահագրգռված են վերականգնելու առեւտրատնտեսական հարաբերությունները գոնե այն ծավալով, որը գոյություն ուներ նախքան 2015 թ. նոյեմբեր ամիսը, երբ թուրքական օդուժը ռուսական ռմբակոծիչ կործանեց Սիրիայի սահմանի մոտակայքում: Այդ միջադեպից հետո Մոսկվան չեղարկեց Թուրքիայի քաղաքացիների անայցագիր մուտքը Ռուսաստան, արգելեց թուրքական մի շարք ապրանքների ներմուծումը, ՌԴ-ում սահմանափակեց թուրքական ֆիրմաների աշխատանքը, արգելեց չարտերային չվերթները դեպի Թուրքիա, կրճատեց ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը, մասնակիորեն կասեցրեց «Ակկույու» ատոմակայանի շինարարությունը եւ սառեցրեց «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի իրականացումը: Մեծ հաշվով, այս ձեռնարկումները վնաս պատճառեցին թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Թուրքիայի տնտեսություններին, բայց վերջինիս տնտեսությունը տուժեց առավել մեծ չափով:

Միեւնույն ժամանակ վերոհիշյալ իրադարձությունները ցույց տվեցին, որ ավելի վաղ Ռուսաստանի հետ հարաբերություններում Անկարայի կիրառած «տնտեսությունը առանձին, քաղաքականությունը առանձին» սկզբունքը սպառել է իրեն: Սակայն գլխավորն այն է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում խախտվեց փոխադարձ քաղաքական վստահությունը եւ, ինչպես նշել է թուրք պաշտոնաթող ծովակալ Սոներ Փոլատը, «Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում անհետացավ կայունացնող գործոնը, երկու երկրների միջեւ սկսվեց «սառեցման» ժամանակաշրջանՙ տհաճությունների շարքով»: Այս կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտար պետությունների նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ իր ելույթում հիշեցրեց, որ Մոսկվան «միանգամայն անբացատրելի է համարում թիկունքին հասցված դավաճանական հարվածները» նրանց կողմից, ում ինքը «իբրեւ գործընկեր եւ դաշնակից էր ընդունել հակաահաբեկչական պայքարում»: Ավելի ուշ Թուրքիան բարձր մակարդակով Ռուսաստանից ներողություն խնդրեց ռուսական «Սու-24»-ի ոչնչացման համար, ինչից հետո որոշվեց բռնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղին: Այդուհանդերձ Պուտին-Էրդողան հարաբերություններում քաղաքական վստահության վերականգնման գործընթացը դեռ նախնական փուլում է:

Կարեւոր է ուրվագծել ֆոնային քաղաքական իրավիճակը, որը կանդրադառնա առաջիկա ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի աշխատանքի վրա: Երկու երկրները Սիրիայի հարցում իրականացնում են գործողությունների համատեղ ծրագիր: Ավելին, Ռուսաստան-Թուրքիա դաշինքին միացել է նաեւ Իրանը: Մեծ չափով հենց այդ երկրների ջանքերի շնորհիվ հաջողվեց Աստանայում անցկացնել Սիրիայում կրակի դադարեցմանը նվիրված երկու համաժողով եւ նշել այդ երկրի իրադրության կարգավորման ինչ-ինչ ուրվագծեր: Փաստորեն դա հանգեցրեց մերձավորարեւելյան տարածաշրջանի ռազմավարական իրադրության էական փոփոխությունների, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը գլխավոր դերակատարներ դարձան Սիրիայի հարցում եւ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, թեեւ արեւմուտքցի փորձագետներից շատերը նման «եռապետության» ձեւավորումը համարում են «հակաբնական»:

Իրոք, այդ երկրներից յուրաքանչյուրը երկկողմ հարաբերությունների կառուցման հսկայական փորձ ունի, բայց երբեք կոալիցիոն քաղաքականություն չի իրականացրել նման ձեւաչափով, որը պարունակում է բազմաթիվ հակասություններ, չխոսելով արդեն եռյակի գաղափարախոսական ծրագրերի տարբերությունների մասին. Թուրքիայի նեոօսմանիզմ, Իրանի «շիա կիսալուսին» եւ Ռուսաստանի Եվրասիական միություն: Այստեղ առկա են ոչ միայն բազմաբնույթ համագործակցության հաստատման հետ կապված վիթխարի աշխարհաքաղաքական հեռանկարներ, այլեւ հսկայական բարդություններ, մասնավորապեսՙ մրցակցություն, որը կարող է վերաճել լուրջ հակամարտությունների: Տվյալ պարագայում հնարավոր է ամեն ինչ:

Բրիտանացի փորձագետների գնահատումների համաձայն, գոյություն ունի Եվրոպայում 19-րդ դարում նապոլեոնյան պատերազմներից հետո ստեղծված «Սրբազան դաշինքի» կրկնության տարբերակ, երբ առկա է վարչակարգերի պահպանման եւ դրանց հարեւան պետությունների տրոհման կանխման ընդհանուր շահագրգռություն: Ներկա պայմաններում կարող է խոսք լինել Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի տարածքում «Քրդստանի» ստեղծման հնարավորության մասին: Գոյություն ունի նաեւ Օտտո Բիսմարկի (1815-1898) ձեւավորած Երեք կայսրերի դաշինքի (Պրուսիա-Ավստրիա-Իտալիա) տարբերակ. այդ դաշինքի վերացումը ժամանակին հանգեցրեց Առաջին աշխարհամարտի սանձազերծմանը: Մեր օրերում բավական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստան-Իրան-Թուրքիա դաշինքի հնարավոր վերացումը:

Այս կապակցությամբ թուրքական Milli Gazete թերթը գրում է, որ Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինքի մեջ մտնելովՙ Անկարան զգաց, որ ինքը սկսել է հրաժարվել Արեւմուտքի նախանշած «ընկճված ու ճնշված գործընկերոջ» դերից եւ Մերձավոր Արեւելքում արդեն դիրքավորվում է որպես գլխավոր դերակատարներից մեկը, որի շուրջը Արեւմուտքը սկսել է «դիվանագիտական առեւտուր» կազմակերպել: Գրեթե նույնպիսի «աշխարհաքաղաքական ինքնազգացողություն» ի հայտ է եկել նաեւ Իրանում: Սակայն, ինչպես նշում է Milli Gazete-ն, ոչ ոք չգիտե, թե ապագայում Անկարան եւ Թեհրանը ինչպես կտնօրինեն այդ «հարստությունը», ինչպես կկառուցեն շահերի եւ ուժերի զուգակշռության կոալիցիոն քաղաքականությունը «հարաճուն Արեւելքի եւ անկում ապրող Արեւմուտքի» համակարգում: Թուրքիայի նախագահ Էրդողանն առայժմ փորձում է շարունակել զուգակշռության քաղաքականությունը, որպեսզի խուսափի մեկ կենտրոնական ուժից կախում ունենալուց: Ամեն ինչ վկայում է, որ նա Մոսկվայում նախագահ Պուտինի հետ վարելիք բանակցություններում կառաջարկի «զուգակշռության ներքին հավասարակշռության» քաղաքականություն, կարծում է ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Էրդողանը մտադիր է գրեթե նույն կերպ գործել եւ «Մոսկովյան ուղեբեռն» օգտագործել նաեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ձեւաչափով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք բանակցություններում: Էրդողանի մոսկովյան բանակցությունների նախօրեին նրա խորհրդական Իլնուր Չեւիքը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Մեզ համար Ռուսաստանը շատ արժեքավոր եւ կարեւոր դաշնակից է… Ռուսաստանի հետ մեր երկխոսությունը Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության այլընտրանքը չէ: Սակայն Մոսկվայի եւ Անկարայի սերտ համագործակցությունը այլընտրանք չէ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին, իսկ Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի հետ Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների զարգացումը թույլ կտա ապագայում կանոնավորել միջազգային հարաբերությունները Մերձավոր Արեւելքում, որը քաոսային, անկանոն վիճակում է»:

Այս ամենը նկատի ունենալով, «Ռեգնում» գործակալությունը ընդգծում է, որ Մոսկվան Անկարայի բազմակողմանի հարաբերություններ կառուցելիս պարտավոր է Թուրքիայի մասին խորհրդածել որպես սահմանափակ կայունություն եւ հնարավորություններ ունեցող դերակատարի մասին: Բացի դրանից, Թուրքիայիՙ այսօր հանրաճանաչ դարձած աշխարհաքաղաքական խոցելիությունը կանդրադառնա նաեւ Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի կայունության վրա: Անկարան փոխել է իր արտաքին քաղաքականության ուղեգիծը, բարդ, բայց անկեղծ երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ, աչքի պոչով հետեւելով Եվրոպայի ինստիտուցիոնալ այլասերմանը, սպասելով, թե դեպի որ կողմը կթեքվի աշխարհաքաղաքական կշեռքի նժարը: Իհարկե, շատ բաներ պարզ կդառնան նաեւ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի երկկողմ բանակցությունների արդյունքների հիման վրա, երբ երկու երկրները կհստակեցնեն ռազմավարական առումով ստուգված վերնաշենքեր կառուցելու իրենց ցանկությունը կամ դրա բացակայությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՐԱԾԸ ՎԵՐՀԻՇԵԼՈՎ

Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ԱՆՏՈՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՓՈՔՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՕԳՆՈՒՄ Է»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ԱՆՏՈՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՓՈՔՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՕԳՆՈՒՄ Է»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական