Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԻՍԿ ՆՊԱՏԱ՞ԿԸ…

10/03/2017
- 10 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իշխանության վերարտադրություն. այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է որպես մեղադրանք ուղղված Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը: Մեղադրողները հիմնականում նրանք են, կուսակցություններ ու դաշինքներ, ովքեր այժմ մեծ ոգեւորությամբ մտել են ընտրապայքարի մեջ… փաստորեն վերարտադրվելու համար: Նայեք ցուցակին խորհրդարանական աթոռները զբաղեցնելու հավակնություն ունեցող կուսակցությունների ու դաշինքների. բացի կոմկուսից, նրանք բոլորն էլ առնվազն մեկ շրջան, նկատի ունեմ ընթացիկ շրջանը, արդեն զբաղեցնում են այդ աթոռները եւ անկախ իրենց սիրուն-սիրուն կարգախոսներից ու մեծամեծ խոստումներից, փաստորեն փորձում են ամեն գնով վերարտադրվել: Նույնիսկ Կոմկուսը, որին բացառություն որպես հիշեցի, իրականում ինքն էլ է փորձում անել նույնը, բայց այն տարբերությամբ, որ ինքը ձգտում է ոչ թե վերարտադրվել, այլՙ վերարտադրել, հասկանալի էՙ համայնավարական «գերազանց» (իրենց կարգախոսից է) վարչակարգը:

Նախընտրական քարոզարշավն ընթանում է բուռն թափով, ինքնագովերգման եւ ինքնափառաբանման արշավըՙ նույնպես: Բազմացել է երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգվածների թիվը: Հիմա բոլորը, իբր, գիտեն ինչ անել, ինչպես անել, որպեսզի երկիրը զարգանա, տնտեսությունը բարգավաճի, պետությունն ավելի պաշտպանված լինի, արտագաղթը կանգ առնի, ժողովրդավարությունը տիրապետի բոլոր մակարդակներում եւլն, եւլն: Զանց չի առնվում նաեւ Արցախի հարցը, որի կարգավորումը սակայն, բոլորը տեսնում են գրեթե նույն կերպ, բացառությամբ դաշինքի վերածված Կոնգրեսից, որի առաջարկած լուծումը սակայն նոր չէ, այլ 20 տարվա հնության եւ միտված է, պարզապես, Առաջին նախագահի «անսխալականությունը» փաստելուն:

Սակայն նրանցից ոչ մեկը չի կարողանում անկեղծ խոսել ժողովրդի հետ, խոստովանել, բացատրել նրան, թե ո՞ր հարցերում է ինքը ձախողել, որո՞նք են եղել պատճառները եւ, եթե հավելյալ ձայներ ու մանդաթներ ստանա, ինչպես է սրբագրել-լուծելու դրանք:

Քաղաքական անպատասխանատվությունը Հայաստանում ոչ մի ժամանակ այսքան ցայտուն չի եղել, ընտրողների առաջ հաշվետու չլինելը երբեք այսքան չի շեշտվել: Գիտեմ, գիտեմ, շատերը հակաճառելու են ինձ- այսքան օրինագիծ ենք ներկայացրել, այսպիսի նախաձեռնություններով ենք հանդես եկել, եւլն: Սակայն մարդկանց կյանքի պայմանները, երկրի ընդհանուր վիճակը մնացել է նույնը, իսկ դուք պատասխանատու չեք. չորս տարի ի՞նչ էիք անում խորհրդարանում, ՀՀԿ-ի համատարած տիրապետության պայմաններում ոչինչ չէի՞ք կարող անել, ապա ինչո՞ւ շարունակեցիք մնալ նրա մամլիչի տակ, ինչո՞ւ միասնաբար չլքեցիք ձեր աթոռները, պատրաստ չէի՞ք ինքնազոհողության…

Այդ պարագայում, ստեղծված ու շարունակվող վիճակի համար ինքներդ եք պատասխանատու, առնվազնՙ իշխող կուսակցության հետ միասին եք կրում պատասխանատվությունը: Հետեւաբար ձեր ներկա ընթացքը, վերընտրվելու շատ բուռն ցանկությունը ուրիշ բան չեն, եթե ոչՙ ամեն գնով վերարտադրվել եւ, ո՜վ հեգնանք, միաժամանակ վերարտադրել այն իշխանությանը, որը տիրելով եւ տիրապետելով հանդերձ սահմանադրական երեք իշխանություններինՙ նույնպես ցանկություն չունի պատասխանատվություն կրելու եւ, հետեւաբար ու բնականաբար, ցանկանում է վերարտադրվել, ձեզ հետ, ձեր օգնությամբ նաեւ, որպեսզի միասին շարունակեք խաղալ նույն խաղը:

Ուստի, հարգարժան կուսակցություններ ու դաշինքներ, ոչ ոքի մի՛ մեղադրեք ու մի՛ բողոքեք: Տեսեք, ժողովուրդն էլ չի բողոքում, նույնիսկՙ ձեր ընդունած Ընտրական խայտառակ օրենսդրությունից: Մարդիկ գիտեն, որ այս ամբողջը գործարք է, իսկ գործարքի հիմքըՙ փոխադարձ շահը: Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր:

Վճարեք ուրեմն, եւ առատորեն:

Նախորդ գրառումը

ՎԱՀԵ ԱՆՏՈՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՓՈՔՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՕԳՆՈՒՄ Է»

Հաջորդ գրառումը

ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ ԿԹՐԱՄՓԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական