Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎԱՆԱ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԻ ԽՈՑԵԼԻ ԹԵՎԸ… ՎԱՐԴԵՆԻՍ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԽԱՉԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Այնՙ ինչի մասին պատմվում է, վերաբերում է գենրեալ Մովսես Սիլիկյանի եղբոր որդիներինՙ Սաշայի եւ Վոլոդյայի գեներալի հանձնարարականին: Վարդենիսցի 91-ամյա Սուրեն Սարգսյանը նախնիները Արեւմտյան Հայաստանի Դիադինից են հանգրվանել (1830 թ.): Նրա պապերը ավանդաբար դարբիններ են եղել, իսկ այդ նշանակում էր, որ տիրապետում էին նաեւ զինագոծությանը: Այդ էլ պատճառն էր, որ Մ. Սիլիկյանը պաշտոնի բերումով հաճախ էր լինում Մարտունիում, Վարդենիսում մտերմություն է ունենում զինագործների ընտանիքի հետ:

Գելի Ասլան պապը մետաղյա խողովակը կտրելով դարձնում էր իսկական թնդանոթների նախատիպեր: Եթե պիտի թուրքերը Քյալբաջարի հայտնի 92 գյուղի եւ լճի աջ ափի բնակեցված 36 գյուղերը գրոհով վերցնեն Սեւանի ավազանը, ապա պայթում էր նրա թնդանոթները, սարսափազդու տպավորություն թողնում եւ նախահարձակ թուրքերը փախչում էին երեք ուղղություններով: Ցիրուցան ու գլուխը կորցրած ճողոպրում էին հայկական ընդամենը 6 գյուղերից:

Երբ Սիլիկյանը ստանձնում է հայկական բանակային կորպուսի հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, նրան հայտնի էին թուրքերի բոլոր մտադրություները: Թուրքական զորք է մտել Հայաստան, գրավել Ալեքսանդրապոլը եւ շարժվում Երեւանի ուղղությամբ: Գեներալը նշանակվել է բարձրացնելու հայկական մյուս զորամասերի մարտունակությունը: Անհրաժեշտ էր Վարդենիսի խոցելի ուղղությունը դիմագրավել: Նա իր եղբոր երկու որդիներին, որպես իր գումարտակային համահարզներ, անձամբ նրեկայացնում է Գելի Ասլանին եւ որդի Սարգսին: Կապիտանի կոչումով Սաշան եւ Վոլոդյան մի քանի ամիս տարածաշրջանը պահում են հսկողության տակ: Թուրքերը սիրտ չեն անում մտնել Սեւանի ավազանը, բայց չեն հրաժարվում նաեւ մտնելու մտադրությունից:

Վարդենիսում ապրող հարուստ Սամանդա անունով թուրքը Սաշային ու յուրայիններին հյուրասիրության է հրավիրում իր տանը: Առիթը ինքն իրեն եկել է: Թուրքերը գրոհով շրջապատում են նրա տունը, որտեղ հյուրասիրության են կանչվել Սաշան եւ տեղի մի քանի հայեր: «Թուրքը անօրեն, խոսքը օրեն» ասացվածքը նշանակում է հյուրերի վրա հարձակվել, նշանակում է հարձակվել իր վրա: Սամանդա աղան տան շեմքին հորդորում է հայրենակիցներին չգնալ նման քայլի, բայց ոչինչ չի օգնում: Շեմքին սպանվում է իր նորապսակ որդին: Բայց Սամանդան խնդրում է իզուր արյուն չթափել… Ներսում շրջապատվածները մաուզերները պատրաստ նետվում են մարտի: Սաշան ճարպկորեն տան գոմի երդիկով դուրս է գալիս եւ քարերի հետեւ թաքնված մոլլա Ռավիլին պատանդ վերցնում: Մյուսները փախչում են գլխապատառ: Կռվում զոհվում է Վոլոդյան: Փրկվում են ընդամենը երկուսը:

Նրանցից մեկը մնում է հարազատ վայրերի ու Սուրեն Սարգսյանի բարեկամՙ Հայկազ Խաչատրյան, նկարիչ ու անկախության հիմնադիր մարտիկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵԳԳԻՆ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ»

Հաջորդ գրառումը

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական