Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ՄԵԳԳԻՆ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ»

Հ. Ծ.

«Ավրորա» մրցանակի շարունակական ազդեցությունը

Վավերագական մի նոր ֆիլմՙ «Մեգգին հանուն երեխաների» վերնագրով, ստեղծված «Ավրորա» մարդասիրական ընկերության կողմից, պատմում է «Ավրորա» մրցանակի շարունակական ազդեցության մասին:

Անցյալ տարի, ապրիլի 24-ին, Բուրունդիում «Մեզոն Շալոմի» եւ ՌԻՄԱ հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ նորաստեղծ «Ավրորա» մրցանակաբաշխության առաջին դափնեկիրը: Նա Ռուանդայում 30 հազար երեխաների կյանք էր փրկել, վտանգելով իր սեփական կյանքը: Ըստ մրցանակաբաշխության կանոնադրության, նա պետք է նշեր, թե որ մարդասիրական կազմակերպություններին է տրամադրվելու 1 միլիոն դոլարի մրցանակը: Եվ նա ընտրեց իր երկարամյա գործընկերներինՙ «Մեծ դուքսի եւ մեծ դքսուհու», «Ժան-Ֆրանսուա Պետերբրուկի» եւ «Բրիդդերլեխ Դիլեն» հիմնադրամներին, որովհետեւ, իր խոսքերով, «ես վտսահ եմ, որ աշխարհը փոխելու երազանքները նրանք կարող են իրականություն դարձնել»:

Եվ այդ հիմնադրամները իրոք կարողացան ֆինանսավորել մի շարք ծրագրեր հաղթահարելու համար երեխաների աղքատությունը, օգնություն եւ վերականգնողական աջակցություն ցուցաբերելու որբ եւ փախստական երեխաների Ռուանդայում, Եթովպիայում, Բրազիլիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում: Ֆիլմը հենց այդ մարդասիրական ծրագրերի իրակ