Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

07/10/2016
- 07 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բացառությամբ մի քանի եզակի դեպքերի, կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ոչ մի գերեզմանոցի պահակ հայտարարություն չի տարածել, թե իր հսկողության տակ գտնվող հանգուցյալների մասսայական փախուստ է արձանագրվել: Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ մեր բոլոր հանգուցյալները իրենց հանգիստը շարունակել են եւ, կրկնում եմ, բացառությամբ առանձին, եզակի դեպքերի կիրակի օրվա ընտրություններին չեն մասնակցել:

Սա նշանակում է, որ ընտրել են ողջերը: Այս համատեքստում ամենեւին էլ զարմանալի չէ, որ օրինակ Գյումրիում հաղթել է Բալասանյանի ճակատը, ավելի ճիշտՙ դաշինքը, եւ շուտով հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ կընտրվի Սամվել Բալասանյանը: Սա զարմանալի չէ, քանի որ գյումրեցիներն այնքան ցավ ու դարդ են տեսել, որ նրանց համար ժամանակին վճարված աշխատավարձն արդեն իսկ երջանկությունից հինգ պակաս է, իսկ ոմանց պարագայումՙ անգամ հինգ ավելի: Հիշեցնեմ, որ հենց Բալասանյանն է այն քաղաքապետը, որի օրոք գյումրեցիները սկսել են ստանալ իրենց աշխատավարձերը ժամանակին: Անգամ ըստ ՄԱԿ-ի «Տարայ-նայ-նամ» զեկույցի, նման հաջողությամբ չեն կարող պարծենալ Քաբուլի քաղաքապետը, Իսլամաբադի քաղաքապետը, նույնիսկ Դամասկոսի եւ Կահիրեի քաղաքապետերը, ավելին, Կիեւի քաղաքապետ Կլիչկոն պատրաստվում է մոտ օրերս այցելել Գյումրի եւ տեղում ծանոթանալ Բալասանյանի այն հանճարեղ ծրագրին, ինչի արդյունքում գյումրեցիների աշխատավարձերը սկսել են վճարել ժամանակին: Ինչեւէ: Սա կարեւոր չէ եւ սա հասկանալի է:

Անհասկանալին հետեւյալն է. ինչո՞ւ եւ ինչպե՞ս են գյումրեցիները, հիշեցնեմ, բացի առանձին, եզակի դեպքերից, ողջ-կենդանի գյումրեցիները գնացել եւ ընտրել ՕԵԿ-ին: ՕԵԿ-ը վերջին հազարամյակում Գյումրիում ի՞նչ է արել: Հովհաննես Մարգարյա՞նը, դե այո, նա գյումրեցի է, բայց արդյո՞ք նրա, նրա ընտանիքի անդամների, բարեկամների, ծանոթների, ընկերների, մտերիմների ձայները բավարա՞ր են, որպեսզի ՕԵԿ-ը 4 հոգով մտնի Գյումրու քաղաքապետարան եւ զբաղեցնի ընդհանուրՙ 33 ավագանու տեղերից 4-ը: Գուցե եւ բավարար է եղել, չի բացառվում, որ պարոն Հովհաննես Մարգարյանը հարազատ քաղաքում բավարար չափով հարգանք-պատիվ ունի, բայց կներեք, դրանից հարցը չի կորում. ի՞նչ է արել ՕԵԿ-ը Գյումրիում վերջին հազարամյակում… Հարցի բարդությունից ելնելովՙ այն համարենք հռետորական: Բայց որպեսզի մտածելու ավելի շատ բան լինի, մեկ այլ, կրկին հռետորական հարց տամՙ ի՞նչ է մտածում եւ ի՞նչ է ուզում այն մարդը, ով գնում է ընտրության եւ ընտրում է ՕԵԿ-ին… Ուզում է վերածնվի՞…

Կոնկրետ Գյումրու ընտրություններն առանձնահատուկ էին մեկ այլ, շատ ավելի կարեւոր հանգամանքով: Հանրապետության երկրորդ, իսկ խաշի սիրահարների առումովՙ առաջին քաղաքն այլեւս ընդդիմադիր չէ: Մարդիկ, ովքեր քաղաքում են եղել, գնացել եւ ընտրել են իշխանության թեկնածուին: Սփոփանքն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չի եղել, քաղաքում չի ապրում, արտագաղթել է, հետեւաբար գյումրեցիների մեծամասնությունը չէ, որ ընտրել է Սամվել Բալասանյանին: Եւ, եթե այս մարդկանց գումարենք նաեւ հանգուցյալների մեծ մասը, որոնք ընտրություններին չեն մասնակցել, ստացվում է, որ Բալասանյանը բացի ժամանակին վճարված աշխատավարձերից ունի մեկ այլ պարծենալու բան էլ. նա կարողացել է Գյումրիում պահել նրանց, ովքեր իր կողմնակիցներն են եւ ովքեր ընտրություններին սովորաբար գնում եւ ընտրում են Բալասանյանին: Հենց նրանց էլ, հավանաբար, պարոն քաղաքապետը ժամանակին աշխատավարձ է վճարում, հակառակ պարագայում հազիվ թե ընտրեին:

Մի խոսքով, կիրակի օրվա, կոնկրետՙ Գյումրվա ընտրությունները ցույց տվեցին երկու լավ ու երեք վատ բան: Վատերից առաջինն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չէ: Հաջորդ վատն այն է, որ ավագանիում մեծամասնությունը լինելու են Բալասանյանենք, եւ երրորդ վատն այն է, որ Գյումրիում շատ մարդիկ կան, ովքեր այս տարի չեն հասցրել մուրաբա փակել, իսկ առանց մուրաբա ժողովուրդն, ինչպես գիտենք, վերածնունդ չի ապրում:

Լավերից առաջինն էլ այն է, որ գյումրեցիների մեծամասնությունն, ի վերջո, չի ընտրել Բալասանյանին, քանի որ ընտրություններին չի մասնակցել, եւ երկրորդն լավն էլ այն է, որ հանգուցյալներն այս ընտրությունների հետ կապ չունեին: Չնայած գուցե այս վերջինը ոչ թե լավ է, այլՙ վատ, քանի որ ստացվում է, որ ողջերն են ընտրել, ավելի ճիշտ, ինչպես Շիրակի թեմի առաջնորդն է բոլորովին այլ առիթներով եւ հաճախ ասումՙ մունդռել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՅՑ ՄԵՆՔ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆՙ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆՙ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական