ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 5,5 ՏՈՆՆԱ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՔԵԼ ԼԱԹԱՔԻԱ
5, 5 տոննա հումանիտար օգնություն է առաքվել սիրիական Լաթաքիաՙ Հայաստանի եւ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կազմակերպությամբ, ծանուցում է «Սպուտնիկը»ՙ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջում տեղադրված լրատվությանը: Առաքվել է շաքար, ալյուր, բրինձ, թեյ, մսի եւ ձկան պահածոներ:
