Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

16/09/2016
- 16 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մտորումներ պատմական հայրենիքում

Հայաստանի անկախացման պատմական նշանակության, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումների, այդ օրերին համայն հայության միասնականության մասին մտորելով քայլում եմ իմ պատմական հայրենիքում, բարձրանում եմ Կարսի (Ղարսի) անառիկ թվացող հսկա բերդը տանող ճանապարհով, մտնում 19-րդ դարի կեսերին աշխարհում հռչակ ունեցող բերդը, որտեղ պատմությունն է հառնում…որտեղ հզորությունն է Բագրատունյաց եւ Զաքարյանների… Այս բերդը, որը հայ պատմիչները ներկայացնում ենՙ «Բերդ Կարուց», իր ամրությամբ, ռազմավարական նշանակության իր հզոր կառուցվածքով ինձ հուշում է, որ զինվածության ու հմուտ ռազմավարների պակաս այստեղ չի եղել, արդյոք ինչը դարձավ ազգիս արդեն մեկդարյա վշտի պատճառը… այստեղ ցավն ու ափսոսանքն է պարուրում ինձ. 1921 թ. Կարսի պայմանագրով այն դավադրաբար հանձվել է օտարին: Ու լսում եմ մեր ուղեկցի միատոն հնչող խոսքերըՙ «Կարսի բնակչությունը Բագրատունյաց եւ Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից: Իսկ ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչՙ ցավոք թուրքեր եւ քրդեր»: Քայլում եմ Կարսի հնաոճ ու նեղ փողոցներով, եւ ահա հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկըՙ Հայոց թագավոր Աբաս Բագրատունու X դարի 60-ական թթ. կառուցած եւ մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին… Տեսնում եմ Չարենցի տունըՙ անխնամ, կիսավեր….. «Թողած Կարսում, գետի ափին, տունսՙ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով»…. Սակայն Կարինե Քոթանճյանին այդպես էլ չտեսա Կարսի փողոցներում, որ ասեմ նրանՙ Չարենցն ասավ. «մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ»…

Իմ պատմական հայրենիքում ես հանդիպեցի շատ քրդերի, ովքեր այդքան մեծաքանակ լինելովՙ այսօր չունեն պետականություն: Քարտեզի վրա մենք տեսնում ենք քրդերով բնակեցված տարածքՙ ընդգրկված Իրաքի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի սահմաններում, սակայն հայրենիք նրանք չունեն: Իմ քուրդ զրուցակիցը տխրությամբ ինձ պատմեց, որ չնայած զինված երկարամյա պայքարին ու մեծ տերություններին անկախանալու, հայրենիք ունենալու խնդրանքով բազմիցս դիմելուն, աշխարհասփյուռ քրդերը, որ շուրջ 45 մլն. են արդեն, չունեն անխակություն, չունեն հայրենիք…

Մեքենան սլանում էր հարթ, ողորկ ճանապարհներով, նայում եմ Սարիղամիշի կանաչ, կուսական փթթուն անտառներին ու արցունքներս կոկորդումս խեղդելով մտածում Հայաստանի անկախացման պատմական նշանակության, հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման մասին… Մենք ուժեղ ենք, եթե միասին ենք…

Եվ փորձում հասկանալ, թե ինչու է այսքա՜ն մասնատված իմ hայրենիքը: Ինչ է մնացել մեզ: Ընդամենը մի փոքրիկ հողակտոր, որտեղ իմ ժողովուրդը փորձում է գոյատեւել եւ պահպանել մեր ազգային ինքնուրույնությունը, մեր բարքերն ու սովորույթները: Եվ կա մի հզոր ուժ, որը համախմբում է մեզ վտանգի պահին: Թշնամու դեմ պայքարում ենք միասնական ուժով եւ միասին փչում հաղթանակի շեփորը: Հաղթանակի գաղտնիքը համախմբվածության, հավատքի մեջ է:

Քանի որ մեր ուժը, մեր միասնության մեջ է:

Ու հասկանում եմ նորիցՙ որքան շատ եմ սիրում իմ 25 ամյա փոքրիկ անկախ Հայաստանը:

Նախորդ գրառումը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ

Հաջորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է….»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....»

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական