Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԲՐԻԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ընթերցասրահների բաժնի պետ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 2016 թ-ի հունիս ամսին մեծ նվիրատվություն ստացավ: Հայտնի աստվածաբան-կրոնագետ-փիլիսոփա Գաբրիել Վահանյանի դուստր Նոյեմի Վահանյանը գրադարանին նվիրեց հոր անձնական գրադարանի շուրջ 300 մասնագիտական գիրք: Նվիրատվությունը կատարվել է համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանի եւ ամբիոնի դոցենտ Անդրանիկ Ստեփանյանի միջնորդությամբ եւ բուհի անմիջական ջանքերով:

Սեպտեմբերի 7-ին գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ նվեր-գրքերի ներկայացման արարողություն:

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ստացված գրքերի մի զգալի մասը Հայաստանում ընդհանրապես մինչ այս չեն եղել եւ կարեւոր ձեռքբերում է: Նա մասնավորապես նշեց 1870-ական թվականներին Փարիզում 13 հատորով տպագրված քրիստոնեական հանրագիտարանը, որը բացառիկ նորություն է եւ որի էջերում Հայաստանը ներկայացված է իր պատմությամբ ու հուշարձաններով:

Փիլիսոփայության դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանը բուհի գրադարանում սույն գրքերի առկայությունը նույնպես համարեց մեծ ձեռքբերում եւ հույս հայտնեց, որ դրանք կծառայեն ուսումնամանկավարժական պրակտիկայում եւ գիտական աշխատանքների համար:

Դոցենտ, նվիրատվության կազմակերպիչ Անդրանիկ Ստեփանյանը , որ առիթ է ունեցել հանդիպել գիտնականի հետ, լսել մեծ գիտնականին, ներկայացրեց Գաբրիել Վահանյանի կենսագրությունը, աստվածաբանության ոլորտում նրա գիտական ներդրումը, մասնագետներ պատրաստելու գործում նրա անգնահատելի ավանդը: Նշենց, որ հայազգի հայտնի աստվածաբան-կրոնագետը դասախոսել է հայտնի համալսարաններում, երկար տարիներ եղել Սիրակուզայի համալսարանի կրոնագիտության դոկտորանտուրայի հիմնադիր-տնօրենը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է….»

Հաջորդ գրառումը

ԱՉՔԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՉՔԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական