Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԾՌԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեւ անել, թե հուլիսյան դեպքերը ոչինչ չեն փոխել երկրի կյանքում` առնվազն իրատեսական չէ: Անձամբ ես ամեն տեսակ հեղափոխություններից կուշտ եմ եւ առարկայորեն տեսել եմ, թե ինչպես են սրիկաները խժռում հեղափոխականների ջանքերի արդյունքը. հայտնի է` հեղափոխություն անում են ռոմանտիկները ու ֆանատիկները, իսկ դրա արդյունքից` պտուղներից օգտվում են սրիկաները: Առավել եւս` զինված գրավումները համարում եմ անընդունելի, անթույլատրելիության աստիճանով հավասար նրան, ինչ անում են կոռումպացված կամ թանկ փողն ամենաէժան ձեւով օֆշորները կրած պաշտոնյաները երկրի հետ: Ասելս այն է, որ ես չեմ հավատում երկիրը երկիր դարձնելու ուժային եղանակներին, որտեղ չկան հստակ ծրագրեր, քայլերի հաջորդականություն, քաոսից եւ ցնցումներից երկիրը զերծ պահելու մեխանիզմներ եւ հստակ դերաբաշխումներ, այլընտրանք առաջարկող մանրամասն մշակված հետագա հեռանկար: Մեր նման փոքր եւ բազմաթիվ թշնամիներ ունեցող երկրի համար Բաստիլի գրավումը հղի է երկրի անվտանգության համար չափազանց լուրջ սպառնալիքներով, ինչը հենց ՊՊԾ գրավածները հասկացան ու ինչ-որ պահի կանգ առան: Իսկ երբ ասվում է «ազգային համաձայնության կառավարություն», որն անշուշտ հնչողությամբ գեղեցիկ է, սակայն անմիջապես էլ մտապատկեր է բերում այն խաբեությունը, երբ հրապարակներում բորբոքված հասարակությանը մեկը բեմից յուրայինների անուններ է առաջարկում, իսկ ամբոխը գոռում է` այոոոոո~, առանց հետեւանքների մասին մտածելու, կամ կոնկրետ այդ անունների համար պատասխանատվություն ստանձնելու: Ասելս այն է, որ եթե մի հանրություն չի հասունանում այն աստիճան, որ կարողանա իրական ընդդիմություն ձեւավորել, ընտրություններին իրական համախմբմամբ եւ առանց վաճառվելու երկրում ինչ-որ բան փոխելու հաստատակամություն դրսեւորել, որտեղ ընտրական հանձնաժողովների` ընդդիմությանը ներկայացնող անդամները մտածում են սակարկությամբ ավելի մեծ գումար պոկելու մասին միայն, որով իրենք աչք են փակելու կեղծումների հանդեպ, ապա ռոմանտիկների մի խումբ, որը վերեւում թվարկված քայլերը չունի, չի կարող իրականում վիճակ փոխել, եթե չասենք, որ միգուցե այլ մարտահրավերների առաջ կկանգնեցնի երկիրը:

Հուլիսի17-31-ը տեղի ունեցածը Հայաստանում, այնուամենայնիվ, իր անդարձ հետքը թողեց շատուշատ առումներով:

Ամբողջ խնդիրն այն է, որ բոլոր այն հարցերը, որոնք բարձրացնում էին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները` Արցախի հարցում տարածքների զիջման անթույլատրելիության ու երկրում տիրող բարքերի վերաբերյալ, չեն անհետանա, եթե ասենք հասարակությունը նրանց սիրելու փոխարեն` փնովի, իշխանությունն էլ դատի, ազատազրկի եւ առհասարակ առաջնորդվի նրանց հանդեպ ակն ընդ ականով, ինչպես որ մինչեւ հիմա առաջնորդվել է անցանկալի ընդդիմադիրներին լռեցնելիս:

Ու հնարավոր է` կգտնվեն այլ մարդիկ, որոնք, թքած ունենալով սեփական կյանքի վրա, էլի կդիմեն այդ անընդունելի եւ ոչ մի տեղ չտանող մեթոդին, երբ հուսահատվեն այն բանից, որ մեր երկրում հարցերը շարունակեն մնալ չլուծված, պատերազմի վտանգով մարդկանց լռեցնողներն էլ շարունակեն սեփական գրպաններն անարգել լցնել:

Որովհետեւ նայեք, մի պահ թվում է` ինչ որ-բան փոխվել է, մեր պաշտոնյաները եզրակացություններ են արել ու դաս են քաղել տեղի ունեցածից: Բայց հենց սեփական թաղերում եթե մի հայացք գցեք` տեղական իշխանության հետ սերտաճած կրիմինալն էլի տեր ու տիրական է, շարունակում է նույն թափով, միգուցե` ավելի մեծ թափով, վերջին անգամի նման (քանի որ «Սասնա ծռերի» արածն, այնուամենայնիվ, աչք է վախեցրել, որ մի օր կարող են զրկվել ունեցածից), շարունակում են ընդլայնել խանութներ, նոր ու շքեղ տներ կառուցել, ընդհանուր աղքատության ֆոնին` անհասկանալի ցոփ բարքերով ապրել: Զանազան փող ապահովող գործերը իշխող մեծամասնության ներկայացուցիչները շարունակում են գցել իրենց տատի մորեղբոր թոռներին կամ խնամու բաջանաղ-քենիներին, ու ոչ մի պատահական մարդու շանս չի տրվում համարյա: Մի քիչ մտածող մարդիկ առաջվա նման էլի մոդայիկ չեն` մտածելը չէ՞ որ արդարության զգացում կարող է ծնել, անարդարություն մատնացույց անել: Մտածողների ինչ-որ մաս կամա-ակամա խառնվել էր վերջին իրադարձություններին, առանց խորանալու «չուժոյ պախմելի» շարժառիթներում ու նպատակներում, ու այժմ զանազան դատաոստիկանական քաշքշուկների մեջ է հայտնվել, հատկապես այդ օրերին ակտիվացած մի քանի ընդդիմադիրների հանդեպ իշխանությունը կարծես վրեժխնդրության գործելակերպն է որդեգրել` խափանման միջոց կալանքի միջոցով տարբեր ժամկետներով հասարակությունից մեկուսացնելու միջոցով փորձելով վախեցնել: Իսկ այն հարցերը, որոնց լուծման մասին բազմաթիվ անգամ խոսել է նաեւ երկրի նախագահը, եւ որոնք առաջ էին քաշում նաեւ «Սասնա ծռերը», դրանք այդպես էլ մնացել ու մնում են անլուծելի: Դրանք տարիներով չեն լուծվում, դրանց վերաբերյալ հայտարարություններ անող պաշտոնյաները միայն խաբս են տալիս, ու մենք այժմ ունենք մի պետություն, որը խճճվել է աշխարհաքաղաքական ինտրիգներում, հետն էլ այնքան կողոպտվել անբարեխիղճ պաշտոնյաներից, այնքան խնդրախեղդ եղել բազմաթիվ ոլորտներում ոչ կոմպետենտ կառավարողների փորձարարություններից, այնքան շուլալվել օրենքները շրջանցողներով, որ «Սասնա ծռերի»` բոլոր առումներով թվում է անընդունելի գործելակերպին միացան դժգոհների բազմաթիվ շերտեր, իսկ հանրային համակրանքի պակաս նրանք չունեցան: Անգամ էպոսի ժանրով նրանց շուրջ պատումներ են ստեղծվում (ասենք` հաց բերող Արթուրի մասին երգը եւ այլն):

Այ հենց դա պիտի վտանգավոր դիտվեր իշխանության համար: Դու կարող ես ծեծել ցուցարարներին, սադիստական մեթոդներ կիրառել բողոքող երիտասարդության նկատմամբ, հավասար խոչընդոտել իշխանական եւ ոչ իշխանական լրատվամիջոցների լրագրողների աշխատանքը, խոսել ու դատ անել օրենքի անունով, բայց դրանով սեր չես վաստակի եւ «Սասնա ծռերի» հանդեպ միանգամից ծագած ժողովրդային սերը չես չեզոքացնի: Դրանից պետք է իրոք վախենալ` Արցախի եւ բազմաթիվ խնդիրներ ունենալով դռանը: Մյուս անգամ գուցե հնարավոր չլինի պահել գործընթացների կառավարումը, սրանից պետք է վախենալ: Ուրիշ բան, որ միգուցե առանց իշխանության ինչ-որ թեւի կամ շերտի մեր համոզմամբ պիտի որ հնարավոր չլիներ հուլիսի 17-ին սկիզբ առածը, ու «աթոռ սողոսկելու» պահը թաքնված դիրիժորները միգուցե իսկապես նպատակադրել էին: Բայց սա չենք կարծում, որ բացահայտվի` այնքան խորն են ներիշխանական ինտրիգների արմատները, խնդիրներն ու մարդկանց օգտագործելու խորամանկ ձեւերն էլ վաղուց Հայաստանում իշխանության ձգտողների սովորական ձեռագիրն է եղել. ընդամենը ժամանակագրական առումով հապա նորից նայեք Գառնիկ Իսագուլյանի ասուլիսների ու հարցազրույցների շարանը…

Սակայն որքան էլ զարմանալի` «Սասնա ծռերը» ինչքան որ վատություն արեցին իշխանությանը, նույնքան էլ լավություն արեցին` կամա, թե ակամա: Մինչեւ մեր անդրադարձն, իհարկե, մամուլը մանրամասն քրքրել է տեղի ունեցածը, փորձել ծագող հարցերի պատասխանը գտնել, սակայն մինչեւ օրս էլ այդ հարցերի պատասխանները չկան, ու մեր կարծիքով չեն էլ լինի, քանի որ իշխանություն- «Ծռեր» բանակցությունների շատ դրվագներ մնացին քողի տակ` ինչ տվին, ինչ առանՙ չիմացվեց, իրական շարժառիթներն ու այդպես հեշտորեն ՊՊԾ գունդը գրավելու բացատրությունը չեղավ (մի երկրում, ուր իշխանությունն իր ուժային կառույցներով գիտե ամեն ավտոմատի, ամեն ինքնաշեն ատրճանակի տեղը, ՊՊԾ գնդի գրավումը կարելի է բանահյուսական ժանրից համարել, ինչպես, ի դեպ, խմբի բանահյուսական անվանումը): Առնվազն կարելի է մտածել, որ իշխանության մի թեւ կամ մի նեղ շերտ տեղյակ է եղել տեղի ունեցածից: Տեղյակ լինել-չլինելու արդյունքն էլ կարելի է եզրակացությունների բերել, եթե այդ մասին, իհարկե, հարմար համարեն հասարակությանն իրազեկել քննությունից հետո: Ուրեմն` թիվ մեկ լավություն իշխանությանը. ՊՊԾ գնդի գրավմամբ եւ տեղի ունեցողի հետագա հանրայնացմամբ Արցախի հարցում հայտնի արվեց, որ երկրում կոշտ դիրքորոշում ունեցողներ կան` ընդհուպ զենքով դիմադրություն, եւ երկրի նախագահը, ով էլ նա լինի, չի կարող միայնակ ինչ-որ ստվերային համաձայնություն ձեռք բերել տարածքային զիջումների վերաբերյալ:

Համենայն դեպս` երկրի ղեկավարն այժմ բոլոր բանակցությունների ժամանակ այդ արգումենտը կարող է բերել, եւ անգամ ռուսական փորձագիտական շրջանակներից խոստովանում են, որ եթե ռուս բանակցողները հույս ունեին հարցը լուծման բերել, կամ իսկապես կար լուծման ռուսական տարբերակ` հայկական զիջումներով սեփական տնտեսաքաղաքական շահը սպասարկելով, ապա դա այլեւս տեղի չի ունենա գոնե որոշ ժամանակ:

Երկրորդ օգուտը, որ «Սասնա ծռերը» տվել են երկրի ղեկավարին, այն է, որ քաղաքական ուժերը, այդ թվում նրա հենարան ՀՀԿ-ն, ընդհանրապես փոշիացրին այդպիսին համարվելու հնարավորությունը` չիմանալով ինչպես պահել իրենց նոր իրավիճակում, իսկ մի մասն էլ ավելի մերկացավ` մասնակցելով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» բողոքին, բայց հետն էլ չկարողանալով թաքցնել սեփական շահի որոնումն այդ բոլորում: Կարելի է ասել` քաղաքական ուժերի առումով հասարակության աչքերը լրիվ եւ վերջնականապես բացվեցին: Նախագահը, եթե ավելի վաղ չէր կարողանում ազատվել ՀՀԿ-ի ներսում առաջացած կլաններից, այս դեպքերից հետո մի տեսակ քարտ- բլանշ ստացավ ուզած քայլին գնալու, քանի որ բոլորի համար պարզ է, որ հենց այդ կլանների անհամարժեքությունն է բերել այն վիճակի, որ մարդիկ արդեն զենքի դիմելով են ուզում բան փոխել:

Մի խոսքով` նախագահի ձեռքերը հիմա, կարելի է ասել, ընտրություններից առաջ ավելի ազատ են ուզածին գրողի ծոցն ուղարկելու, ինչն առաջ չէր կարողանում անել զանազան պարտավորությունների պատճառով: Ընդհանրապես` իր նշանակությունից զրկված եւ լռող քաղաքական դաշտի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են:

Դե իսկ «Սասնա ծռերի»` կառավարողներին տված նույն ուժգնության վնասը հանրահայտ է. այդ ինչ երկիր ու իշխանություն է, որտեղ հանգիստ կարող են գրավել ոստիկանության այն ծառայությունը, որի կոչումն է այդպիսի բաներ թույլ չտալ: Այդ երկիրն անվտանգության մարմիններ չունի՞: Իսկ եթե ու այն կասկածը հանկարծ ճիշտ լինի, որ իշխանության ինչ- որ թեւ, այնուամենայնիվ, տեղյակ է եղել կատարվածից, ապա ո՞ւմ է պետք այն իշխանությունը, որի ներսում երկու կամ երեք բեւեռ կա: Այսինքն` իրականում երկրում երկիշխանություն կամ եռիշխանություն է, իսկ դա ավելի բացահայտվեց «Սասնա ծռերի» արածով: Ամեն դեպքում էպոսի թեման երկրորդ անգամ օգտագործող ինչ- որ կենտրոն, էպոսագետով առաջին անգամ վրիպելուց հետո, երկրորդ անգամ ավելի խորացավ… Էպոսի թեման օգտագործելը գայթակղիչ է թվացել, քանի որ հայ ժողովրդի համար այն աշխատող սյուժե է միշտ, ու իսկապես` մի պահ գուցե եւ աշխատեց` արագ ալիք բարձրացնելու իմաստով, բայց դետալները լավ չէին մտածված, այնպես որ նորից խոսելը Ցռան Վերգոյից, Թուր Կեծակիից եւ Քուռկիկ Ջալալիից` արդեն մաքուր բանահյուսության է վերածվում, որքան էլ «Էպոսային Հայքը, որ վաղն է գալու»` «ՍԾ»-ի փաստացի ղեկավար Վարուժան Ավետիսյանի ուղերձի այս խոսքն ականջահաճո լինի:

Եթե երկրի նախագահը ծանրութեթեւ անի բոլոր այս պլյուս- մինուսները, ապա միգուցե եզրակացնի, որ օգուտն ու վնասն այդպիսով բալանսի են եկել, ու մտածի «Սասնա ծռերին» խիստ չպատժելու իրավական հնարավորությունների մասին, իհարկե, իրապես բացահայտելով ոստիկաններից երեքի զոհվելու իրական հանգամանքները, սպանության հեղինակներին եւ հնարավորինս արդար դատավարություն կազմակերպելուն նպաստելով:

Չնայած «Ծռերի» պաշպանների զանազան միջնորդությունների մերժումները նման եզրահանգման համար տեղ չեն թողնում: Բացի այդ էլ` Հայաստանում ներելու կարողությունը ոչ թե ուժի նշան է համարվում, ինչպես որ սուրբգրային իրողություններն են սահմանել, այլ ընդհակառակը` թուլության: Համենայնդեպս` այդ դեպքում նաեւ վտանգ կա, որ պատմությունը կարող կրկնվել: Բոլոր դեպքերում մտածելու բան կա այն առումով, որ «Սասնա ծռերի» դատավարությունն իր մեջ երկրի ապակայունացման լուրջ ռեսուրս է պարունակում, մինչդեռ Արցախի հարցի շուրջ արհեստականորեն, թե օբյեկտիվորեն ստեղծվող աղմուկը նախանշում է այլ հրամայականներ, ու նախ եւ առաջ երկրի ներսը կարգավորելու առումով:

Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ն ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆՙ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

Հաջորդ գրառումը

ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՄԵԶ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՄԵԶ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական