Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՅՑ ՆԱ 17 ՏԱՐԵԿԱՆ Է

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ես հասկացա, թե ինչո՞ւ է Շանթ Հարությունյանի որդինՙ 17-ամյա Շահեն Հարությունյանն իր նախաձեռնության անունը դրել Ազգային Միացյալ նախաձեռնություն: Պատճառն անշուշտ այն չէ, որ այս Նախաձեռնությունը ամբողջ ազգից է գալիս, օրինակ Գավառի բնակիչները, Գլենդեյլի բնակիչները, Մարսելի ու Սարատովի բնակիչները, ինչպես նաեւ Արցախի հայերն ու երեւանցիները, մի խոսքովՙ բոլոր-բոլոր հայերը, որոնք, ըստ վերջերս հրապարակված ուսումնասիրությունների աշխարհում 10 մլն 297 հազար 770 հոգի են, միացել են պատանի Շահենի նախաձեռնությանը, դրա համար էլ այն կոչվում է ազգային, այլ ավելի պարզ է: Բանն այն է, որ Շահենը, ինչպես փոքր տարիքում «Խորհրդավոր կղզի» վեպը կարդացած յուրաքանչյուր երիտասարդ (ավելի շատ պատանի) ունի երազանքՙ ստեղծելու ինչ-որ համաշխարհային, համազգային, անգամ վերազգային բան: Նման երազանք ունեին նաեւ միջին դարերում դեպի ամերիկյան մայրցամաք շտապող եվրոպացիները, որոնց բոլորի երազանքները ի վերջո հավաքագրվեց եւ ստեղծվեց այսպես կոչված ամերիկյան երազանքը: Ահա եւ գաղտնիքը: Երբ Ազգային Միացյալ նախաձեռնությունը դարձնում ենք հապավում, ինչը հաստատ անելու ենքՙ հոդվածներում առնվազն, ապա ստացվում էՙ ԱՄՆ ու, եթե Շահեն Հարությունյանը ընտրվի Նախաձեռնության նախագահ, ապա կստացվի, որ 17-ամյա պատանին ԱՄՆ նախագահն է: Սա մի քիչ անարդար է ԱՄՆ նախագահի համար արդեն մեկ տարի համառ եւ հետուղական պայքարող Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլիթոնի նկատմամբ, բայց դա իրենց խնդիրն է:

Ինչեւէ: Ազգը հանդես է գալիս Միացյալ նախաձեռնությամբ, եւ 17-ամյա «նավապետ»-ի գլխավորությամբ գնում է դեպի ինչպես Նախաձեռնության նպատակներում է գրված կարմիր տառերովՙ «Մեր բոլորի երազանքների երկրի կառուցումը» (կրկին երազանքներ): Չէ, խնդիր չկա, երբ պատանիները, թեկուզ երիտասարդները, անգամ մեծահասակները երազում են, եւ երազանքի հետեւից գնում են, դա միայն ողջունելի է: Այս առումով Շահենի քայլը ամենեւին էլ դատապարտելի չէ: Խնդիրն այլ տեղ է, ազգայինի մեջ է, ազգային բառը չարաշահելու մեջ է, այն էլ երբ 17 տարեկան ես, իսկ դա մարդու կյանքի սխալվելու տարիներն են:

Ես չգիտեմ, թե ինչպես է վերաբերվում անազատույթան մեջ գտնվող Շանթ Հարությունյանն իր պատանի որդու այս նախաձեռնությանը, բայց կարծում եմՙ պետք է ինչ-որ կերպ վերաբերվի, ավելի ճիշտՙ պետք է ինչ-որ կերպ վատ վերաբերվի:

Հրապարակավ քննադատել որդուն, անշուշտ չարժի, անգամ ոչ հրապարակավ քննադատել չարժի, բայց կարելի է նրան գրքեր տալ կարդալու: Օրինակ, երբ Շահենը 7-8 տարեկան էր, իսկ դա, ուշադրություն, 9-10 տարի առաջ էր, եւ նրա հայրըՙ Շանթ Հարությունյանը նրան Մուկ էր անվանում, ամեն ինչ անում էր, որ տղան շատ գիրք կարդա, այս շրջանակներում էլ նրան է տվել «Խորհրդավոր կղզի» վեպը եւ խնդրել, որ կարդա, կարդա, ոչ միայն այդ գիրքը, շատ: Կարդալու մեջ առհասարակ կարեւորը գիրքը չէ, կարեւորը շատն է, մանավանդ, երբ չգիտես, թե ո՞ր երկու, երեք, չորս,… գիրքը կարդաս, որ ամեն ինչ հասկանաս ու իմանաս: Այնպես որ Հարությունյան ընտանիքում սիրում են գիրք կարդալ, կարեւորում են դա, ուրեմն հայր Հարությունյանը պետք է մի նամակ գրիՙ իր որդուն, իսկ ավելի լավ կլինի, որ ոչ թե նամակ գրի, այլ տուն վերադառնա եւ բանավոր հանձնարարի, խնդրի որդուն, որ Շահենը շարունակի գիրք կարդալը, մանավանդ երբ դեռ ընդամենը 17 տարեկան է, ավելի ուշ կարող է դառնալ ԱՄՆ նախագահ ու ստեղծել մեր բոլորի երազանքների երկիրը, բայց ավելի ուշ է՛լ գիրք չի կարդա, իսկ եթե գիրք չկարդա, ԱՄՆ նախագահ էլ չի դառնա, մեր բոլորի երազանքների երկիրն էլ չի կառուցի:

Նրա գիրք կարդալու ժամանակն է, վստահ եմ, որ կարդում է, վստահ չեմ, որ շատ: Եթե շատ կարդար, կիմանար, որ ազգի անունից բոլորն էլ խոսել, ավելի ճիշտՙ ով խոսել է, ազգի անունից է խոսել, դրա համար էլ մենք այսօր չենք ապրում մեր բոլորի երազած երկրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԻ ԱՎԱՐՏՈՎ ՉԱՐ ՀՈԴՎԱԾ

Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿԼԻՆԻ ԲՅՈՒՋԵ 2017-ՈՒՄ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿԼԻՆԻ ԲՅՈՒՋԵ 2017-ՈՒՄ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական