Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՐԵՆՑՆ Ո՞Վ Է

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի՞նչ էր ասում Եղիշե Չարենցըՙ ուղիղ 80 տարի առաջ, 1936-ի շոգ հուլիսի 12-ին զով Ծաղկաձորում: Հայտնի չէ, հայտնի է, որ ուղիղ 80 տարի առաջ հուլիսի 12-ին Չարենցը եղել է Ծաղկաձորում եթե այնտեղ է եղել, ուրեմն այնտեղ է գրել, բայց թե ի՞նչ, հայտնի չէ: Ավելի ճիշտՙ հայտնի է, նույնիսկ հայտնի է, որ բանաստեղծությունը նվիրված է եղել ոմն Արմիկին, ում… Բայց այն անտիպ է, չեն տպագրել, ուզում եմ հուսալ, որ Չարենցն ինքն է ցանկացել, որ չտպագրեն, գրել է ու տպագրության չի հանձնել, քանի որՙ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է» ասողը չէր կարող ոմն Արմիկի հետՙ Էրոսի ծոցում համատեղ փրկվելու մասին բանաստեղծություն գրեր, հետո ասերՙ «Ով հայ ժողովուրդ,…»: Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Չարենցն ընտրել է մյուսը, իզուր, որովհետեւ հայ ժողովրդի, կամ ռուս ժողովրդի, ներողությունՙ ռուս մեծ ժողովրդի, բասկ ժողովրդի, կամ հունգար ժողովրդի, անգամ թուրք ժողովրդի փրկությունը ոչ թե նրա միասնության մեջ է, այլ այնտեղ, ուր յուրաքանչյուրն զբաղվում է իր գործով: Ասենք քարտաշը քարտաշությունը անի, ոչ թե քարի վերամշակման իր սեփական գործարանի իր սեփական կաբինետում մի օր որոշի ԱԺ պատգամավոր դառնալ ու դառնա, կարողըՙ կարի, ոչ թե արդուկի, այն էլ մարդկանց գլուխները, այն էլ, երբ մարդիկ մի քանիսը չեն, այլ ժողովուրդ են կոչվում, հացթուխը հաց թխի, այլ ոչ թե թխի սրա-նրա գրած տեքստն ու «ես մեծ գրող եմ» դեմքի արտահայտությամբ իջնի քաղաքՙ մուսայի հետեւից… Մի խոսքովՙ ամեն մեկն իր գործով:

Ի դեպ, գործի մասին: Ունե՞նք: Դե այնպես չէ, որ առաջվա նման է, երբ քչերն ունեին, բայց եւ այնպես չէ, որ քչերը չունեն: Ունենք, կարելի է ասելՙ գործ կա: Ճիշտ է, բուհերում ֆակուլտետներ կան, որոնց շրջանավարտների համար գործ չկա եւ մոտ ապագայում հազիվ թե լինի, բայց դա կրթության եւ գիտության նախարարության գործն է: Նկատի չունեմ կրթելն ու գիտությունը, մանավանդ որ վերջինս վաղուց արդեն գործ չէ, այլ ազատ շենքեր, որտեղ կարելի է սուրճ խմել եւ զրուցել թոշակը հերթական անգամ ուշացնելու մասին, նկատի ունեմՙ ֆակուլտետ բացել-փակելը: Դրանք մի տեսակ շատ են, այն պարագայում, երբ այս տարի ունենք ընդամենը 6023 դիմորդ, որոնցից 468-ը անբավարար է ստացել Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունից: Հիմա ո՞ւմ է պետք այսքան ֆակուլտետ, երբ 468 երիտասարդ աղջիկների եւ տղաների հայերեն ու հայոց գրականություն սովորեցնել է պետք: Իմիջիայլոց գործ է, ճիշտ էՙ ոչ շատ եկամտաբեր, բայց փոխարենը ազգանվեր, իսկ ազգանվերն ու եկամտաբերը, ինչպես գիտենք, հականիշներ են: Այնպես որ պետք է ընտրել, թե գործ ասելովՙ մենք ի՞նչ գործ նկատի ունենքՙ ազգանվե՞ր, թե՞ եկամտաբեր: Եթե առաջինը, ապա հեշտ է: Սովորում եք, օրինակ, վարսավիրություն եւ սկսում աշխատել: Գործ կա. քաղաքում այնքան գլուխ չկա, որքան մազ, դե քանի որ վարսավիրների գործը ոչ թե գլուխների հետ է, այլՙ մազերի, ապա կարող ենք վստահ լինել, որ ազգանվեր գործ եք անումՙ քաղաքն ազատելով մազերից, ընդ որումՙ անպետք: Ավելին, քանի որ դուք ընտրել եք գործիՙ ազգանվեր տեսակը, ապա ամեն օր գնում եք աշխատանքի, ամեն հաճախորդից վերցնում հազար դրամ, դա բավականին էժան գին է, քանի որ նշանակում է, որ մեկ մազ կտրելու համար դուք վերցնում եք ավելի քիչ, քան մեկ դրամ եւ հանգիստ սրտով գալիս եք տուն: Այսպես ամեն օր, մինչեւ վերջ, եթե բախտավոր եքՙ մինչեւ Ահեղ Դատաստան:

Իսկ եթե ընտրում եք գործի եկամտաբեր տեսակը, ապա վարսավիրությունը, ինչպես նաեւ գիտությունը, ձեզ համար չեն: Կարելի է սկսել ավտոյի գործից: Դե մեքենա բերելՙ Դուբայից, կամ Վրաստանից, ավելի ճիշտՙ սկզբումՙ Վրաստանից, հետոՙ Դուբայից, Դուբայն ավելի լուրջ է, ու ի տարբերություն Վրաստանիՙ եղբայրական չէ, չի էլ եղել: Հետո կողքից, կամ փոխարենը կարելի է ուրիշ գործեր անել, օրինակ «սգո ծառայություն» բացել, շատ բան չէ, բայց եկամուտը ֆուլ է: Հայաստանում կամ շատ մազ են կտրում, կամ շատ մահանում են, ընդ որում կան դեպքեր, երբ մահանում են ու նոր մազ են կտրում, ինչեւէ: Երբ գործ չի լինում, չի նշանակում, որ գործ չկա, նշանակում է, որ աշխատող չկա:

Խնդիրը սակայն աշխատողների բացակայությունը չէ, խնդիրը եկամտաբեր գործը ազգանվեր ներկայացնելն է, իսկ ավելի ճիշտՙ ազգանվեր գործից եկամուտ ստանալը: Օրինակ ԱԺ նախագահի պաշտոնը, որքան էլ զարմանաք, ոչ թե եկամտաբեր գործ է, այլՙ ազգանվեր: Այսինքն մարդը չի կարող երազել ԱԺ նախագահ դառնալու մասին, որպեսզի եկամուտ ստանա, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնը ազգանվեր գործելու թելադրանք է, ինչպես օրինակ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը, կամ աղբահավաքի աշխատանքը: Բայց քանի որ մեզանում աղբահավաքը ցանկանում է ԱԺ նախագահի չափ եկամուտ ստանալ, որն էլ, ի դեպ, եկամուտ է ստանում, խառնում ենք իրարՙ ազգանվերըՙ եկամտաբերին, աղբահավաքությունըՙ պատգամավորությանը, աղբահավաքներին եւ պատգամավորներին:

Չնայած գուցե եւ ճիշտ ենք անում, որ խառնում ենք, ավելի ճիշտՙ ամենեւին էլ չենք խառնում:

Օրինակՙ Չարենցին: Նա ի վերջո 1936-ի հուլիսի 12-ին Ծաղկաձորում ոմն Արմիկի հետ փրկվելու մասի՞ն գրողն է, թե՞ «Ով հայ ժողովրդի» փրկության…

Նախորդ գրառումը

ՄԵԶ ՋԵՔ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Հաջորդ գրառումը

ՄԻ ԶԶՎԻՐ, ԽՈՐՀՈՒՐԴ ՏՈՒՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻ ԶԶՎԻՐ, ԽՈՐՀՈՒՐԴ ՏՈՒՐ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական