Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԿԱՐԾԵՍ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ, ԱՅՆ ԷԼՙ ՀԱՋՈՐԴ ԻՍԿ ՇԱԲԱԹ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիվանագիտական հասկացություններն ու ձեւակերպումներն ավելի հաճախ այլ բան հայտարարելու, այլ բան նկատի ունենալու տարբերակով են օգտագործվում, թեեւ հստակ է, որ գիտելիքի ու հմտությունների մեծ պաշար հարկավոր չէ, այդպես կոչված, տողատակերը հասկանալու համար, հատկապես երբ ժամանակի ընթացքում պարզ համեմատությունն անգամ ի ցույց է դնում դիվանագիտական, առավել եւս միջնորդական առաքելությամբ կառույցների բառապաշարի բուն նշանակությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պիեր Էնդրյուն եւ Իգոր Պոպովը երեկ հանդես են եկել հայտարարությամբՙ մամուլի հաղորդագրության տարբերակով: Եվ եթե սովորաբար նման հաղորդագրությունները նախ հանդիպումների ու ժամանակագրության նկարագրություն են պարունակում, ապա մայիսի 12-ով թվագրված հայտարարության մեջ համանախագահները նախ եւ առաջ մնում են լիովին հավատարիմ ղարաբաղյան հակամարտության տեւական կարգավորման միջնորդական առաքելությանը: Հետաքրքրական է, որ սա հատուկ ընդգծմամբ է մատուցվում, ասել է, թե դժվար հասկացողների համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ շեշտում են իրենց առաքելությունը կատարելու վճռականությունը:

«Վերջին բռնությունների եւ շփման գծի երկայնքով լարվածության մեղմացման հրատապության լույսի ներքո մենք գտնում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը եկել է», ասվում է հայտարարության մեջ, հավելմամբ, որ համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները արդեն պատրաստ են նպաստել այդ հանդիպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում:

Այսինքնՙ համանախագահող երկրները հանդիպման պատրաստությունն ու մասնակցությունը արդեն իսկ բարձրացրել են արտգործնախարարների մակարդակի, եւ եթե հաշվի առնենք, որ վերջին մոտ 20 օրում քանիցս հեռախոսազրույցում ղարաբաղյան իրավիճակը քննարկել են ԱՄՆ եւ Ռուսաստանի արտգործնախարարները, ստացվում է, որ հանդիպման նախապատրաստումն իսկապես ընթացքի մեջ է: Դա էլ իր հերթին վկայում է, որ բանակցություններ վերսկսելու նախապայմանների առումով կա՛մ դրանք բանի տեղ դնող չի եղել, կա՛մ դրանք, ինչը քիչ հավանական է, բավարարվել են: Կամ էլ, երրորդ «կամ»-ի դեպքում, հանդիպումը բնավ էլ բանակցություններ չի ենթադրում, այլ ուղղակի հանդիպում ու հնարավորություն կայունացնելու իրավիճակը:

Ամեն դեպքում, հստակ է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի անունից բանակցությունների առնչությամբ արված հայտարարություններն անարժեք են, ավելինՙ անկարեւոր, առնվազն այն խմբի համար, որը զբաղվում է բանակցությունների միջնորդական առաքելությամբ: Հստակ է նաեւ, որ երբ գործին խառնվում են ավելի բարձր չինովնիկներ, որոնք լուրջ երկրներ են ներկայացնում, ներքին պրոպագանդիստական հայտարարություններից ոչինչ չի մնում:

«Նրանց (համանախագահող երկրների ԱԳ նախարարների – Ա.Հ.) հիմնական խնդիրները կլինեն ամրապնդել հրադադարի ռեժիմը եւ համաձայնության գալ վստահության հաստատման միջոցների շուրջը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի բանակցությունների միջոցով հասնել քննարկվող սկզբունքների եւ հիմնարար տարրերի հիման վրա համակողմանի կարգավորման»:

Համանախագահները կարեւորել են ու եւս մեկ անգամ ընդգծել, որ եթե բռնությունները շարունակվեն, բանակցություններում ոչ մի հաջողություն չի լինի, ինչպես եւ չի լինի խաղաղություն առանց բանակցային գործընթացի: «Հակամարտությունը ռազմական լուծում չունի», արդեն բազմակրկնության պատճառով իմաստազուրկ նախադասությամբ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավարտել են իրենց հայտարարությունը:

Ընդհանուր եզրակացությունը մեկն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրինակ կեցվածքը այլեւս չի նպաստում հարաբերական խաղաղության պահպանմանը, եւ չի էլ կարող, քանի որ այդպիսի իրավիճակ այլեւս գոյություն չունի: Իսկ գոյություն չունի ոչ թե սկսած այս տարվա ապրիլից, այլ առնվազն վերջին մոտ երկու տարում, երբ ցավալիորեն սովորական են դարձել լրահոսում «մահացու վիրավորում» (*) ստացած զինվորների մասին հաղորդագրությունները:

*) Ի դեպ, ժամանակն է դեն շպրտելու այս ռուսաբանությունը, որը մեր տպավորությամբ գալիս է մեր ՊՆ-ից: Վիրավորում («ռանենիյե») բառի դիմաց մենք ունենք պարզ եւ հստակ արտահայտությունՙ «մահացու վերք ստացավ»: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵՐԱԾ ՈՍԿԻՆ ՈՒ ՏԻՂՄԸ

Հաջորդ գրառումը

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԹ. «ԵՍ ԿԱՐՈՆ ԵՄ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական