Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԵՎ»Ի ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց` Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Հետեւյալ տեղեկությունները քաղում ենք «Արեւ» օրաթերթի մատենագիտութիւն» գրքից, պատրաստված Յովհաննէս Տէր-Պետրոսեանի կողմից (Ա. Պրակ, Գահիրէ, 1990 թ., Մատենաշար Հայ Ազգային Հիմնադրամի):

«Ես եմ «Արեւին» ծնունդ տուողը», ասել է Երուանդ Օտեանը: Ե՞րբ հարցումին պատասխանել է. «1908 մայիս 11-ին, Կ. Պոլիսէն Աղեքսանդրիա հասնելէս մէկ տարի ետք, ինծի բարեկամ մտաւորականներու հոյլի մը օժանդակութեամբ, եւ նիւթական աջակցութեամբ Աղեքսանդրիոյ Րամլէի հանրակառքի ընկերութեան տնօրեն Գառնիկ Չալուքճեանի եւ տպագրիչ Գր. Նազարէթեանի: Սակայն 1908-ին Թուրքիոյ Սահմանադրութեան հռչակումէն ետք, բազմաթիւ գաղթական հայեր Եգիպտոսէն վերադարձան Թուրքիա… եւ ընթերցողներուն թիւը զգալիօրէն պակսեցաւ, եւ որոշեցինք «Արեւի» արտօնագիրը յանձնել ուրիշի մը: …Երկար ժամանակ վերջ Պօղոս Նուպար փաշայի կարգադրութեամբ «Արեւի» արտօնագիրը կը յանձնուի մտաւորական նոր խմբակցութեան մը, որուն գլուխը կը գտնուէր բանաստեղծ Վահան Թէքէեան»:

Այսպես ուրեմն «Արեւի» խմբագիրներ են եղել

1915-1920 Վահան Թէքէեան (Ա)

1920-1922 Միքայել Կիւրճեան

1922-1927 Յովհաննէս Յակոբեան

1927-1929 Վահան Թէքէեան (Բ)

1929 – Յովհաննէս Սեքսէնեան

1930 – Օննիկ Մահտեսեան (Ա)

1931 – Վահան Թէքէեան (Գ)

1931 – Յակոբ Փափազեան

1932 – 1932 Օննիկ Մահտէսեան (Բ)

1932 – 1938 Յովհաննես Պօղոսեան

1938 – 1945 Վահան Թէքէեան (Դ)

1945 – 1947 Յակոբ Արամեան

1947 – 1948 Պետրոս Տեփոյեան

1948 – 1958 Նուպար Պէրպէրեան

1959 – 1967 Էտմոն Կոտալազեան (Երուանդ Ազատեան)

1967 – 1990 Աւետիս Եափուճեան

1990 – 2003 Յովհաննէս Տէր-Պետրոսեան

2003 – Ասպետ Արթինեան

«11 մայիս 1915-ին իր առաջին թիւը կը տպուէր խմբագրապետութեամբ եւ տնօրէնութեամբ Վահան Թէքէեանի եւ արտօնատէրութեամբ Լեւոն Մկրտիչեանի, որոնք կուգային ծանուցանելու եգիպտահայերուն, թէ «Արեւ» լոյս պիտի տեսնէր շաբաթը երեք անգամ: …Բաժնեգին սահմանած էին 5 միլիեմ իբրեւ հատավաճառ: …Խմբագրատունը կը հաստատուէր Աղեքսանդրիոյ Ապու Տարտար փողոցին վրայ, թիւ 16:

Առաջին թիւին առաջին էջին վրայ երկսիւնակ խմբագրականին մէջ Թէքէեան… կը գրէ. «Ազգային շահերու պաշտպանութեան նուիրուած օրկան մը ըլլալը իր խորին հաւատքն է, եւ այդ պաշտպանութեան գործին շուրջ բոլոր հայերը միացած տեսնելըՙ իր ամէնէն ջերմ փափաքը»:

…«Արեւի»ի պատասխանատուները, որոնք նախապէս համաձայն չէին իրենց թերթը քաղաքական կուսակցութեան մը օրկանը դարձնելու, հակառակ անոր որ իրենք կուսակցականներ էին, կը հարկադրուէին (ստեղծուած պայմաններու թելադրանքով) իրենց դիրքը փոխել եւ «Արեւ» թերթը դարձնել Հայ Ռամկավար կուսակցութեան Եգիպտոսի շրջանի պաշտօնաթերթ, 4 մայիս 1921-ին, իսկ (հինգ ամիս անց) 6 հոկտեմբեր 1921-ից պաշտօնաթերթըՙ Ռամկավար Ազատական կուսակցութեան Եգիպտոսի շրջանակին:

«8 դեկտեմբեր 1922-էն սկսեալ «Արեւ» կը վերածուէր օրաթերթի: Իսկ 29 յուլիս 1924-ին «Արեւ» կը փոխադրուի Գահիրէ: Տեղափոխութեան խնդիրներու պատճառով լոյս չի տեսներ մինչեւ 9 օգոստոս 1924 թուականը: Խմբագրատունը կը կահաւորուի Տուպրէ փողոց թիւ 1 շէնքին մէջ:

29 նոյեմբեր 1955-ին «Արեւ»ի խմբագրատունը (իր սեփական տպարանով) կը փոխադրուի «Հայ տուն» շէնքին մէջ: Օրուան խմբագիրն էր դոկտ. Նուպար Պէրպէրեան, որ կը պաշտօնավարէր 1948 թուականէն ի վեր:

1970 նոյեմբեր 28-էն ի վեր Հայ ազգային հիմնադրամին կը կապուէր «Արեւ» օրաթերթը:

«Արեւ» փաստօրէն հանդիսացաւ ոչ միայն եգիպտահայութեան մտքի փարոսը, այլեւ ամրակուռ բերդը հայաստանասէր զանգուածին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԽՄԲԱԳՐԱՊԵՏԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸՙ ԽԱՉԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հաջորդ գրառումը

«ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ» ԵՎ «ԱՐԵՎԻ» «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԱՅՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ» ԵՎ «ԱՐԵՎԻ» «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԱՅՆԵՐԸ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։ Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական