Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՐԴՈՐԱԿ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ատենադպիր

Ամպագորգոռ չհնչի. կոչ-հորդորով ուզում եմ դիմել համայն հայությանը, մասնավորապես` սփյուռքահայությանը: Հարգելիներս, եկեք հասկանանք, խորապես ու վերջնականորեն ըմբռնենք կատարված մի շարք կարեւոր ու անդառնալի իրողություններ եւ դրանք դարձնենք ելակետ բոլորիս գործունեության համար: Նախ` արդեն քառորդ դար գոյություն ունի անկախ ու ազատ Հայաստանի Հանրապետությունը: Փաստ, որը հիմք է տալիս ու թելադրում ըմբռնելու մի հասարակ, սակայն անչափ կարեւոր երեւույթ. եթե նախկինում մեր բոլորի մտահոգությունն հայապահպանության խնդիրն էր ու դրա հիմքում հայակենտրոն մտածողութունը եւ սփյուռքահայության հայացքն ակամա թեքվում էր դեպի Սիրիա, ԱՄՆ ու հատկապես Բեյրութ, ապա այսօր արդեն այդ վեկտորների ուղղությունը հստակ փոխվել է դեպի Հայաստան, իսկ մտածողությունը դարձել հայաստանակենտրոն: Սակայն շատերը դեռեւս սովորույթի ուժով շարունակում են կառչել հնապատկեր ձեւերին…

Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե այդ նույնն ասեմ մասնավորապես ՌԱԿ աշխարհասփյուռ կառույցների վերաբերյալ: Իհարկե, ես հասկանում եմ իներցիայի ու տասնամյակների ընթացքում կարծրացած սովորույթի ուժի ազդեցությունն հաղթահարելու դժվարությունները: Գիտեմ, որ Եղեռնից մազապուրծ բեկորները օտար ափերում կարողացան հայ մնալ նաեւ հենց այդ գործոնների շնորհիվ: Գիտեմ նաեւ, թե այս դեպքում ինչպիսի դերակատարություն ունի ավագ սերնդի պահպանողականությունը, հայրենակցականության, ժառանգականության եւ այլ գործոններ, սակայն համոզված եմ նաեւ, որ ամենադժվար պահերին հայ մարդն ավելի սթափ, ավելի գործնական ու ավելի իրատեսական մոտեցումներով է վերաբերում ամեն ինչի: Այդ համոզմունքն էլ համոզեց ինձ հանդես գալու այստեսակ կոչ-հորդորով:

Լրացման կարգով ավելացնեմ, որ միշտ բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում, խորհրդային ու հետխորհրդային սերունդները կամրջողներից եմ, հետեւապես տեղյակ եմ նաեւ անկախության արշալույսին ու դրան հաջորդող առաջին տարիներին տեղի ունեցած շատ բացասական երեւույթների: Մասնավորապես սփյուռքի ու սփյուռքահայության խորը հիասթափությունը առաջին շրջանում կատարած հայրենանպաստ ներդրումների անարդյունավետ հետեւանքների, զգալի նյութական ու ֆինանսական միջոցների փոշիացման եւ այլ զանազան երեւույթների մասին: Գիտեմ նաեւ, որ դժգոհությունների մեծ մասը հիմնավոր էին, սակայն այդ ամենով հանդերձ, կրկին կոչ եմ անում: Վերափոխվենք հոգեբանորեն, դադարենք Հայաստանը դիտարկել որպես կարոտի տուրիստական հանգրվան: Որոշ նյութական զոհողությամբ ազգին ծառայած լինելու հոգեկերտվածքից դուրս գանք եւ իսկապես դեմքով շրջվենք դեպի կատարված իրողություն-Հայաստան: Մեր ու մեր երեխաների ապագան կապենք նրա հետ, քանզի մնացած բոլոր վայրերում մի օր կասեն, որ օտար եք:

Նախորդ գրառումը

ՌՀՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական