Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵԼ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

01/04/2016
- 01 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի դեռ Ամերիկան տարված է նախագահական ընտրարշավով, որը ամերիկյան Սանտա-Բարբարա սերիալից քիչ բանով է տարբերվում եւ առնվազն տեւողությամբ չի տարբերում, փորձենք հասկանալ, թե ի՞նչ կլինի, երբ ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա Արցախի անկախությունը: Այս պահին, հիշեցնեմ, իրավիճակը հետեւյալն է. Ցեղասպանությունը ճանաչել են նահանգներից 45-ը (վերջինը Հավային), Արցախի անկախությունը Ճանաչել է 7 նահանգ (վերջինը Հավային):

Հենց Հավայի նահանգից էլ սկսենք, մանավանդ, որ այն նախագահ Օբամայի ծննդավայրն է: Այս նահանգը, ինչպես Ցեղասպանությունը, այնպես էլ Արցախի անկախությունը ճանաչել է օրենքի մակարդակով, այսինքնՙ այդ մասին հայտարարել է ոչ թե նահանգապետը, կամ նահանգապետարանը, կամ նահանգի խորհրդարանի այս կամ այն հանձնաժողովը, այլ նահանգի Ներկայացուցիչների պալատը, իսկ այն ինչ ճանաչվում է այս պալատի կողմից, օրենք է ողջ նահանգի տարածքում: Ուշագրավ է, որ ամերիկյան այն նահանգները, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը, դա արել են օրենքի մակարդակով, իսկ այ Ցեղասպանության հարցում խնդիր կա: Բանն այն է, որ օրենքի մակարդակով Ցեղասպանությունը ճանաչել է ամերիկյան ոչ թե 45 նահանգ, այլՙ 35, մյուս տասը նահանգները Ցեղասպանությունը ճանաչել են կա՛մ բանավոր հայտարարության, կա՛մ էլ ամենեւին էլ օրենք չենթադրող որոշումներով կամ հայտարարություններով:

Հետեւաբար, այնպես չէ, որ մնացել է 5 նահանգ: Բայց, եթե անգամ մնա 5 նահանգ, եւ եթե անգամ այդ նահանգներն էլ ճանաչեն Ցեղասպանությունը, եւ ապա, բոլորՙ 50 նահանգով միասին ճանաչեն Արցախի անկախությունը, դա դեռ չի նշանակում, որ Ամերիկան Հայկական հարցը լուծեց: Դա նշանակում է միայն հետեւյալը. ԱՄՆ բոլոր նահանգների կողմից ճանաչումը չի կարող ազդեցություն չունենալ ԱՄՆ Կոնգրեսի եւ Սենատի վրա, այն պարզ պատճառով, որ ԱՄՆ կոնգրեսականները չեն կարող հաշվի չնստել ամերիկյան շրջանների, իսկ սենատորներըՙ ամերիկյան նահանգների օրենքների հետ, քանի որ հակառակ պարագայում նրանք կխախտեն իրենց իսկ ընտրատարածքների օրենքըՙ մի կողմից, իսկ մյուս կողմիցՙ հաշվի չեն նստի իրենց ընտրողների կամքի հետ, իսկ նման բաները Ամերիկայում չեն ներվում: Այսինքն, երբ ամերիկյան բոլոր նահանգների կողմից երկու ճանաչումներն էլ լինեն, կասկած չկա, որ ԱՄՆ Կոնգրեսը եւ Սենատը կճանաչեն Ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը:

Բայց ոչ Սպիտակ տունը: Այստեղ ներկայացնում են ողջ երկրի շահերը, ոչ թե դրա առանձին նահանգների, առավել եւս շրջանների: Հենց այդ պատճառով էլ Ցեղասպանությունը օրենքով ճանաչած Իլինոյս նահանգից ընտրված Բարաք Օբաման կողմ քվեարկեց 106-րդ բանաձեւին, որով ճանաչվում էր Ցեղասպանությունը, իսկ նախագահ Օբաման այդպես էլ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նույն պատճառով էլ սենատոր Ջոզեֆ Բայդենը Ցեղասպանության հռչակագրի հովանավորներից մեկն էր, բայց փոխնախագահ Բայդենը նման բան չի կարող հովանավորել: Այսինքն այստեղ քաղաքական պատասխանատվության մասշտաբի հարց կա:

Եւ եթե մեզ համար «Ամերիկան ճանաչել է» ասելու համար բավարար է ԱՄՆ Կոնգրեսի եւ Սենատի ճանաչումը, ապա շատ կարեւոր են դառնում նահանգային ճանաչումները, իսկ եթե մեզ համար Ամերիկան ոչ Կոնգրեսն է, ոչ Սենատը, քանի որ Սպիտակ տունն է, ապա… Ապա պետք է սպասել, թե ո՞վ կհաղթի ամերիկյան ընթացիկ ընտրարշավում: Եթե Հիլարի Քլինթո՞նը, ապա Սպիտան տունը հազիվ թե ճանաչի Ցեղասպանությունը եւ Արցախը, քանի որ պետքարտուղար Քլինթոնը ոչ առաջին էր ճանաչում, ոչ էլ երկրորդը: Եթե հաղթի Դոնալդ Թրամփը, ապա Վաշինգտոնում շատ եւ ավելի հետաքրքրական բաներ կլինեն խոսելու, քան Ցեղասպանությունն ու Արցախը, քանի որ Թրամփը ողջ քարոզարշավի ընթացքում ցույց է տալիս, որ ինքը հետաքրքրված է անգամ աբորտներն արգելելով, բայց ոչ հայկական հարցերով:

Իսկ, եթե մենք «Ամերիկան ճանաչել է»-ն չկապենք այն հարցի հետ, թե ո՞վ է Ամերիկայի նախագահը, ապա կհաղթենք մենք:

Նախորդ գրառումը

ՆԶՈՎՅԱԼ ՆԵՐԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻՑ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԵՐԱՆԳՆԵՐ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻՑ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԵՐԱՆԳՆԵՐ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական