Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՊՈՍՏՈՆԻ ՌԱԿ «ՊԱՅՔԱՐ» ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

01/04/2016
- 01 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան, Պոստոն իր պաշտօնական այցելութեան օրերուն, այցելեց նաեւ Ուոթըրթաունի «Պայքար» հաստատութիւնը: Պարոն նախագահի շքախումբին կ՛ընկերակցէին Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեան, Կրթութեան նախարար Լեւոն Մկրտչեան, նախագահի աշխատակազմի գլխաւոր ղեկավար Վիգէն Սարգսեան, ՀՀ Միացեալ Նահանգներու դեսպան Գրիգոր Յովհաննէսեան, ՀՀ ՄԱԿ-ի հաւատարամատար Զօհրապ Մնացականեան, Ամերիկայի Հայոց առաջնորդ Խաժակ արք. Պարսամեան եւ այլ բարձրաստիճան հիւրեր ու հայրենի եւ սփիւռքահայ զանգուածային լրատուամիջոցներու ու մամլոյ թղթակիցներ:

Հաստատութեան դարպասին առջեւ երկու հայ պատանիներ հայկական տարազներով ու աւանդական աղ ու հացով դիմաւորեցին նախագահն ու հիւրերը, այնուհետեւ ՌԱԿ Մամլոյ դիւանի ատենապետ Յակոբ Վարդիվառեան առաջնորդեց նախագահը դէպի խմբագրատուն ու ապաՙ սրահ, ուր հաւաքուած էին հարիւրի մօտ պոստոնահայ ազգայիններ, բարերարներ, ՀԲԸՄ-ի, Վարդանանց Ասպետներու, ԹՄՄ-ի եւ եկեղեցական ծխական մարմիններու պատասխանատուներ: Ուրախալի երեւոյթ էր պատանիներու եւ երիտասարդներու հոծ ներկայութիւնը: Ներկայ էին նաեւ «Պայքար» օրաթերթի եւ ռամկավար ազատական մամուլի երկարամեայ նախկին խմբագիր դոկտ. Նուպար Պէրպէրեան ու ՌԱԿ Վերականգնումի շարժումին համադրող Վարդան Նազիրեան (Լոս Անճելըսէն):

Յանուն ՌԱԿ Արեւելեան Ամերիկայի եւ Քանատայի Շրջանային վարչութեանՙ Գէորգ Մարաշլեան (Ուաշինկթընէն) խօսք առաւ ու բարի գալուստ մաղթեց նախագահին ու պատուիրակութեան մաս կազմող հիւրերուն այս աննախընթաց այցելութեան համար: Այնուհետեւ խօսք առաւ ՌԱԿ Կեդրոնական վարչութեան նախկին ատենապետ դոկտ. Արշաւիր Կէօնճեան (Մոնթրէալէն), որ անդրադարձաւ Ամերիկայի տարածքին ՌԱԿ-ի առաքելութեան կարգ մը հիմնական ծրագիրներուն ու կատարած աշխատանքներուն, ընդգծելով անոր մամուլին կատարած գործին, քաղաքական աշխատանքներուն եւ հեռանկարներունՙ քայլ պահելու հայ նորագոյն կեանքի պահանջներուն:

Յանուն ռամկավար ազատական մամուլին խօսք առաւ Յակոբ Վարդիվառեան (Նիւ Եորքէն), որ շեշտեց իր պատկանած կազմակերպութեան մնայուն ծառայութիւնները որքան գաղթահայութեան ու սփիւռքահայութեան, նոյնքա՛ն նաեւ Հայաստանի իրարայաջորդ առաջին, երկրորդ ու երրորդ հանրապետութիւններուն, հաւասարապէս պահելով ամուր կապը մայր հայրենիքի ժողովուրդին ու մտաւորականութեան, ինչպէս նաեւՙ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին հետ: Մանաւա՛նդ Ցուրտ պատերազմի ամենէն տխուր օրերուն «Պայքար» 110ամեայ այս պատմական ու պատկառելի հաստատութեան վարիչները, որոնք մնացին հաւատարիմ իրենց ուխտին եւ հակառակ զանազան քաղաքական ճնշումներու պահեցին ամերիկահայութեան հայեացքը դէպի Հայաստան: Այնուհետեւ հայկական քոնեակով ան կենաց առաջարկեց խմել նախագահին արեւշատութեան համար:

Պարոն նախագահը իր պատգամին մէջ կոչ ըրաւ ազգային կազմակերպութիւններու միջեւ սերտ գործակցութեան եւ ազգապահպանման հիմնական հարցերունՙ դիմակալելու գալիք տասնամեակներու մարտահրաւէրները Հայաստանի եւ Սփիւռքի տարածքին:

ՌԱԿ «Արմինիըն Միրըր-Սփեքթէյթըր» (ամերիկահայ առաջին անգլիագիր թերթը, հիմնուած 1932-ին) խմբագիր Ալին Գրիգորեան եւ ԹՄՄ վարիչ քարտուղար Արամ Արքուն պարոն նախագահին յանձնեցին 1864 թուականի տպագիր աստուածաբանական հնատիպ մատեան մը, լոյս տեսած Կ. Պոլսոյ մէջ: Անոնք նաեւ ցոյց տուին «Պայքար»ի եւ «Միրըր»ի առաջին տարուան օրինակները:

Հակառակ իր ծանրաբեռնուած յայտագրին, նախագահ Սարգսեան համեցաւ ՌԱԿ-ի Ամերիկայի կեդրոնատեղիին մէջ եւ ունեցաւ սրտբաց զրոյց երիտասարդներուն, ինչպէս նաեւՙ ՌԱԿ Վերականգնումի յանձնախումբի անդամներուն հետ, գլխաւորութեամբ Վարդան Նազիրեանի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԱՓՈՒԿՇՌԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ… ՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ԽԻՂՃԸ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՄԵՐԱՆԿ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՄԵՐԱՆԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական