Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԻ 25-ԱՄՅԱ «ԱԶԳ»-Ը

04/03/2016
- 04 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ազգ. ամեն ինչ ասված է, ամեն ինչ ներառում է իր մեջ,- ասում է գրականագետ ու «Ազգ»-ի երկար տարիների հեղինակ պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը:

«Ազգ»-ը քսանհինգ տարեկան է. ավելի մեծ, քան մեր անկախությունը,- նկատում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ԱԺ նախագահի ուղերձը կարդում է խորհրդական, «Ազգ»ի նախկին տնօրեն Հրայր Զորյանը. դարձյալ շնորհավորանք ու շնորհակալություն: Խմբագիր Հակոբ Ավետիքյանը սեւեռուն հայացքով նայում էՙ երեւի ներքուստ հպարտանալով:

Հոբելյար թերթին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Դասախոսական կազմը երկրորդ շարքում է նստում. առաջինում Ազգ-այիններն ու Ազգ-ականներն են:

Բացման խոսքը տրվում է դեկան Նաղաշ Մարտիրոսյանին: Կանգնում է ամբիոնի առաջ ու նախատում հաղորդավարինՙ ինչո՞ւ առաջինը իրեն կանչեցին, երբ մեծ թվով հյուրեր կան, ապա անվանանշում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին, ամերիկահայ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանին, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին ու այլոց:

Հ. Ավետիքյանի alma mater-ում անակնկալ ունենՙ ԵՊՀ ոսկե հուշամեդալ:

Սփյուռքի նախարարը կարեւորում է թերթի գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ, ապա խմբագրին հանձնում «Հակոբ Մեղապարտ» շքանշանը.

Անուններն օրինաչափորեն նույնն են,- կատակում է նախարարը:

Խոսում են Դավիթ Պետրոսյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Հարութ Սասունյանը, ուսանողները կարդում են տարբեր հոդվածներից հատվածներ, ողջ հանդիսությունը վարում են Անուշն ու Սամվելը:

Ժուռնալիստների միության նախագահը ձեռնունայն է եկել. շքանշան չկա, որ Ավետիքյանն իրենց կողմից ստացած չլինի: Աստղիկ Գեւորգյանի գլխում կատակ-միտք ծնվեց. պետք է նոր մեդալ մտածել:

«Ազգ»-ի անցած ճանապարհն ընդօրինակելի է եւ ուսուցանող: Պարոն Ավետիքյանը գովասանքի մեկ այլ առիթ է գտել.

Ուրախալի է, որ համալսարանի ուսանողները կուրսային եւ դիպլոմային աշխատանքների, գիտական ուսումնասիրությունների թեմա են դարձնում «ԱԶԳ»-ը: Դրանք պետք է հավաքենք, խմբագրենք եւ տպագրենք առանձին գրքով:

Վերջին ակորդը կոլեկտիվ լուսանկարն է: Հաջորդ հանդիպումըՙ «ԱԶԳ»-ի 50-ամյակին:

Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՐԳԵԼ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական