Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂԱՂԱԿՈՂ ՓԱՍՏԵՐ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռ. ԱՎԱՆԵՍՅԱՆ, Մոսկվա

Փետրվարի 16-ին եւ 17-ին Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանում շարունակվել է ճանաչված գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ իրավապահները Հայրապետյանին ակնհայտորեն շինծու մեղադրանքներ են առաջադրել առանձնակի ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մոր հայտարարության հիման վրա. կինը գործարարին մեղադրում է իրենից 700 հազար դոլար յուրացնելու մեջ, իբրեւ թե տղայի հանցանքը մեղմացնելու միջնորդության համար: Լեւոն Հայրապետյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, սկզբից եւեթ այդ կնոջ ցուցմունքները համարել է պատվեր եւ իր հասցեին արված զրպարտություն, նա իր մեղքը չի ընդունում եւ դատարանում մի քանի անգամ հերքել է 700 հազար դոլար հափշտակելու մասին մեղադրանքները: Իսկ Հայրապետյանի շահերի պաշտպանըՙ Մոսկվայի փաստաբանական պալատի փաստաբան, ՌԴ-ում ճանաչված իրավաբան Դավիթ Խեչյանը, ով մանրամասն ուսումնասիրելով քրեական գործի նյութերըՙ մի շարք աղաղակող փաստեր է ջրի երես հանել եւ ներկայացրել դատարանին:

Ըստ մոսկովյան «Սոբեսեդնիկի» հավաստի տեղեկություններիՙ այս շաբաթ ընթացած դատաքննությունների ընթացքում առավել քան աղմկահարույց եւ սենսացիոն տեղեկություններ են ի հայտ եկել: Նախ, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Իզմեստեւի տխրահռչակ փաստաբան Սերգեյ Անտոնովը, որը ներկայումս ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ, 2010 թվականին ինքնագլուխ, խաբեության եւ վստահության չարաշահման ճանապարհով, մոլորության մեջ Է գցել Իգոր Իզմեստեւի մորը, խոստումներ տվել, իբրեւ թե «վերեւներում» մեծ կապեր ունեցող Հայրապետյանը դրամական խոշոր վարձատրության դիմաց կարող է հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճռի կայացմանը: Սերգեյ Անտոնովը, ըստ վկայությունների, միայնակ ստացել է 700 հազար դոլարը: Բայց դա դեռ ամենը չէ: Այդ ժամանակահատվածում նա տարբեր քրեական գործերի համար արդարացման կամ մեղմացուցիչ վճիռներ ապահովելու նպատակով տարբեր անձանցից նույնպես խաբեության համանման եղանակներով այլ խոշոր գումարներ էլ է վերցրել, որից հետո դիմել է փախուստի եւ ըստ որոշ տեղեկություններիՙ ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:

Այսպիսով, այն հիմնավոր պնդումները, թե Լեւոն Հայրապետյանը հարյուր տոկոսով անմեղ է եւ նրա ձերբակալությունը նման է ապաշնորհ ձեւով կառուցված անողնաշար ու խարխուլ պատվերի եւ քաղաքական հաշվեհարդարիՙ դատաքննությունից դատաքննություն ավելի ու ավելի է որոշակիանում:

Փետրվարի 16-ին դատարան ներկայացավ եւ վկայություն տվեց ցմահ դատապարտվածիՙ նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի հայրը, որը ընտանեկան ինչ-ինչ պատճառներով բաժանվել էր կնոջից: Դատավորի այն հարցին, թե ո՞ւմ են տվել խնդրո առարկա գումարըՙ տղամարդը առանց երկմտելու եւ անվարան պատասխանեցՙ իրենց նախկին փաստաբան Անտոնովին: Հարցը այլ կերպ կրկնեցինՙ գումարը Հայրապետյանի՞ն եք տվել: Իզմեստեւի հոր պատասխանը հետեւյալն էր. «Ոչ, կինս տվել է փաստաբան Անտոնովին»:

Հայրը նաեւ նշեց, որ ինքը Հայրապետյանին առաջին անգամ է դեմառդեմ հանդիպում, մինչ այդ իրեն երբեւէ չեն տեսել, միշտ գործ են ունեցել որդու փաստաբան Անտոնովի հետ, որն ամեն անգամ սուտ խոստումներով կերակրել է իրենց ու խաբել, եւ ըստ իրենց ունեցած տեղեկություններիՙ նա շատերից է փող վերցրել ու փախել:

Այս շաբաթ տեղի ունեցած դատաքննության ընթացքում մի արտառոց իրավիճակ էլ արձանագրվեց դատարանում: Ներկաներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ չեն ձայնագրվում դատական նիստի ցուցմունքներն ու ելույթները, դատավորը պատճառաբանեց, թե սարքավորումը խափանվել է, եւ քիչ անց սկսեցին այդ գործն անել «տնայնագործական» եղանակովՙ հեռախոսով ձայնագրելով…

Եվ այսպես, մոսկովյան դատական շաբաթն անցավ ահա այսպիսի խայտառակ ու ամոթալի «ձեռքբերումներով», ինչը, անկեղծ ասած, ստվեր է գցում արդարադատության մասին ողջախոհ մարդկանց ունեցած պատկերացումներին եւ փլուզվում է հավատը:

Իսկ Լեւոն Հայրապետյանին դատարան էին տեղափոխել հիվանդանոցից եւ նիստերն ավարտվելուն պես կրկին տեղափոխեցին հիվանդանոց:

Մնում է զինվել համբերությամբ եւ սպասել այս ակնհայտ խեղկատակության ավարտին:

Նրան եւ նրա անմեղությանը չկասկածող մարդկանց մեծ համբերություն ենք ցանկանում:

Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 24-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՌՈՐԴ ԴԱ՞Ր, ԹԵ՞ 25 ՏԱՐԻ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՉԱՓՍԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՉԱՓՍԸ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական