Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ»

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Գիտաժողով Օքսֆորդ համալսարանում

Վերջին տարիներին, եւ մանավանդ «ՅՈՒՆԵՍԿՕ»ի կողմից վտանգված լեզուների շարքը դասվելուց հետո, արեւմտահայերենի ապագան լուրջ մտահոգության նյութ է դարձել սփյուռքում: Ըստ «Հորիզոն» շաբաթաթերթի, թեեւ կան որոշ նախաձեռնություններ, ինչպես Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժնի կողմից հովանավորված ծրագրերը, սակայն ներկա դարաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրադարձությունները ստիպում են, որ լեզուն սոսկ դասավանդելուց բացի, պահպանվի նաեւ ընդհանրապես արեւմտահայ մշակույթի կենսունակությունը, որն իր մեջ ներառում է այդ լեզվով մտածող, ստեղծագործող եւ հրատարակող մտավորականների մի նոր սերունդ:

Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել այս տարվա հունվարի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Օքսֆորդ համալսարանի հայագիտական ամբիոնի կազմակերպությամբ եւ Գալուստ Գյուբենկյան հիմնարկության նյութական աջակցությամբ:

Գիտաժողովը, որն ավելի գործնական եւ աշխատանքային բնույթ է կրել, քան գիտական եւ տեսական, ընթացել է հետեւյալ հինգ ծրագրերով.

(ա) Արեւմտահայերենի ներկա իրականությունը : Նիստը վարել է Օքսֆորդ համալսարանի արեւելագիտության բաժնի աշխատակից, սոցիոլոգ, գիտաժողովի կազմակերպիչ Հրաչ Չիլինգիրյանը: Երկու տարբեր աշխատանքային խմբերի քննարկումներին մասնակցել են պրոֆ. Անահիտ Տոնապետյանը (INALCO հիմնարկության մասնագետ, դասախոս), Ռազմիկ Փանոսյանը (տնօրեն Գ. Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի), Անի Կարմիրյանը (մասնագետ Գ. Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնից), Խաչիկ Թէոլէոլյանը (Wesleyan համալսարանի պրոֆեսոր), Հակոբ Կյուլլուճյանը (գրաքննադատ, UCLA համալսարանի պրոֆեսոր) եւ Սագո Արյանը (գրող, «Արեւելք» կայքէջի խմբագիր):

(բ) Սփյուռքում արեւմտահայերենով մտածելու-ստեղծագործելու խնդիրներն ու մարտահրավերները : Նիստը վարել է Թեո Վան Լինդը (Օքսֆորդ համալսարանի Գ. Գյուլբենկյանի անվան ամբիոնի հայագիտության պրոֆեսոր, գիտաժողովի կազմակերպիչ): Քննարկումներին մասնակցել են Գրիգոր Պըլտյանը (գրող, գրաքննադատ, դասախոս), Գրիգոր Մոմճյանը (բանաստեղծ), Լոլա Գունտաքճյանը (բանաստեղծ), Քրիստիան Բատիկյանը (գրող), Մարկ Նշանյանը (գրաքննադատ, դասախոս), Անահիտ Սարգիսյանը (բանաստեղծ):

(գ) Կառույցների եւ միջոցների խնդիրները : Նիստը վարել է Ռազմիկ Փանոսյանը: Քննարկումներին մասնակցել են Գեւորգ Պարտաքճյանը (Միչիգանի Անն Արբոր համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, դասախոս), Վարդան Մատթեւոսյանը (գրող, բանասեր), Գրիգոր Մոսկոֆյանը (Լոնդոնի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի վարիչ) եւ Մարտիկ Չոլաքյանը (հայկական թվային գրականության վերլուծական ծրագրերի տնօրեն):

(դ) Արեւմտահայ հրատարակչության հարցեր : Նիստը վարել է Թոմ Սամուելյանը (Հայաստանի Ամերիկյան համալսարանի հասարակական գիտությունների բաժնի դեկան): Քննարկումներին մասնակցել են Ժիրայր Դանիելյանը (Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսության հայագիտական կրթական գրասենյակի վարիչ, խմբագիր, մատենագետ), Արամ Մեհրաբյանը (հիմնադիր-հրատարակիչ «Սարգիս Խաչենց» մատենաշարի) եւ Մարտիկ Չոլաքյանը:

(ե) Արեւմտահայ մամուլի այսօրվա եւ վաղվա խնդիրները : Նիստը վարել է Խաչիկ Թէոլէոլյանը: Քննարկումներին մասնակցել են Վահագն Գարագաշյանը («Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր, բանաստղեծ), Շահան Գանտահարյանը («Ազդակ» օրաթերթի խմբագիր), Սեւան Տեյիրմենճյանը («Ժամանակ» օրաթերթի խմբագիր) եւ Ժիրայր Չոլաքյանը («Նոր Յառաջ» օրաթերթի գործադիր տնօրեն):

Ներկա են եղել նաեւ Անուշ Թրվանցը («Ժամանակ» թերթի հայաստանյան թղթակից եւ «Արեւելքի» լուրերի խմբագիր) եւ Վալենտինա Քալցոլարին (Ժնեւի համալսարանի պրոֆեսոր):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՎԵՑ

Հաջորդ գրառումը

Ո՛Չ ՎՐԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՛Չ ՎՐԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական