Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Փետրվարի 9-ին Երեւանի ավագանին անցկացրել է իր հերթական նիստը: Ընդունվել է երեք որոշում, որոնցից մեկովՙ քաղաքապետարանը բնակարան է հանձնել ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն: Երկրորդ որոշմամբ քաղաքապետարանը բնակարան է հանձնել անցյալ տարվա փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիայի հետեւանքով զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Արտակ Աղեկյանի ընտանիքին: Եւ վերջապես երրորդ որոշմամբ քաղաքապետարանը հողատարածք է տրամադրելՙ Իսակովի պողոտայում, որպեսզի այնտեղ Արաբական Միացյալ Էմիրությունները կառուցի իր դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

Ավագանու առաջին եւ երկրորդ որոշումների հետ կապված մի ուշագրավ բան տեղի ունեցավ: Ոչ ոք առարկություն չի ներկայացրել կամ հայտնել, որեւէ լրատվամիջոց, լրագրող, ֆեյսբուքի օգտատեր չի գրել, թե էդ ո՞ր արժանիքների համար եք բնակարան տալիս, ենթադրենք Լուսիկ Ագուլեցուն, եւ հակառակըՙ որեւէ մեկը չի էլ ողջունել քաղաքապետարանի այս որոշումը: Ստացվում է, որ մենք գրում ենք միայն այն մասին, որտեղ դժգոհություն կա, մենք գրելովՙ հենց դժգոհում ենք, բողոքում ենք: Ու եթե մի պատմության մեջ դժգոհության հիմք չկա, բողոքելու պատճառ չկա, ապա այդ պատմությունը մեզ հետաքրքրական չէ: Սա այսպես է եւ այսպես վատ է: Մինչդեռ կարելի էր եւ բողոքել այս կապակցությամբ, օրինակ այսպես: Ավագանին Լուսիկ Ագուլեցուն բնակարան է շնորհել, քանի որ վերջինս իր բնակարանը դարձրել է թանգարան եւ ընտանիքով ստիպված ապրում են թանգարանում: Մի՞թե չէր կարող տիկին Լուսիկն իր բնակարանը կա՛մ թանգարանի չվերածել (մեզ թանգարան պե՞տք է բա), կամ էլ քանդել թանգարանը եւ տեղում նորից բնակարան կառուցել, իսկ թանգարանը տեղափոխեր, ենթադրենքՙ ավտոտնակ, կամ նկուղ: Ճիշտ այնպես, ինչպես անում է Երեւանի քաղաքապետարանը Երեւանի հետ, հին Երեւանի հետ…

Քաղաքապետարանի ավագանու հիշյալ նիստից հետո ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վադազարյանը պատասխանել է լրագրողի հարցինՙ կապված հին Երեւանը քանդելու հետ, կոնկրետՙ Աֆրիկյաններիՙ արդեն վաղուց քանդված շենքի հետ: Վարդազարյանը նշել է, որ այդ կոնկրետ շենքը ճարտարապետական արժեք չէր ներկայացնում, հետեւաբար պետք չէ կուրծք ծեծելՙ թե բա քանդեցին: Իմ կարծիքով ամեն քանդելուց հետո կուրծք ծեծել պետք է, անկախ նրանից, թե ինչ են քանդում: Բանն այն է, որ քանդելն ինքնին վատ բան է, հատկապես այն քանդելը, որին ականատեսն ենք մենք: Տեսեք, կոնկրետ Աֆրիկյանների շենքը քանդվել է, որպեսզի հետո վերականգնվի Հին Երեւան նախագծում, ավելի ճիշտՙ թաղամասում (ի դեպ, թաղապետն ո՞վ է լինելու, կրկին հանրապետակա՞ն, բայց հին Երեւանում հանրապետականներ չկային): Այսինքն, եթե կոնկրետ Աֆրիկյանների շենքը ճարտարապետական որեւէ արժեք չունի, ապա ի՞նչ կարիք կա այն վերակառուցելու Հին Երեւանում: Բայց սա գլխավոր հարցը չէ: Գլխավոր հարցը Հին Երեւան կառուցելու համար հին Երեւանը քանդելն է: Ո՞վ ասաց, որ նոր Երեւանը պետք է քաղաքի կենտրոնը լինի անպայման, ո՞վ ասաց, որ կենտրոնը չի կարող մնալ անհարմարավետ, նեղլիկ փողոցներով, սալահատակ մայթերով, առանց ասֆալտի, առանց մեքենաների, առանց կարմիր գծերի, որոնք բոլորը տեղափոխված կլինեն ծայրամասեր, քանի որ բուն քաղաքը ծայրամասերը կլինեն, ոչ թե կենտրոնը, քանի որ կենտրոնը, ինչպես Լուսիկ Ագուլեցու հին բնակարանը, թանգարանի վերածված կլինի, եւ քանի որ այդպես կլինի, Երեւանին նոր բնակարան կտանՙ ծայրամասերումՙ աճելու համար, ապրելու համար… Ընդ որում, շինարարությունից քիչ թե շատ գլուխ հանողը հասկանում է, որ այս ոլորտում ծախս է ոչ միայն կառուցելը, այլեւ քանդելը: Կան անգամ հատուկ քանդողներ, որոնց առանձին վարձատրում ենՙ քանդելու համար: Հետեւաբար, եթե Երեւանի քաղաքապետարանը որոշի, որ պետք է նոր Երեւանը կառուցել ծայրամասում ծախսերը կկրճատի, քանի որ քանդելու համար փող չի տա, որովհետեւ քանդելու կարիք չի լինի:

Հիմա, փաստորեն, մենք կուրծք են ծեծում ոչ միայն Աֆրիկյանների շենքը քանդելու համար, այլեւ քաղաքի բյուջեն շռայլորեն ծախսելու համար: Կարելի է քաղաք կառուցել առանց քանդելու, ավելինՙ հնարավոր չէ քաղաք կառուցելՙ քանդելով այն, որովհետեւ երբ մի քաղաքում հին շենքերը քանդում են, որպեսզի նորը կառուցեն, այդ քաղաքում միշտ քանդելու են…

Արաբնե՞րը, նրանք այս պատմության հետ ոչ մի կապ չունեն, համենայն դեպս մենք երբեք Դուբայ չենք դառնալու, որքան էլ նոր, ավելի ճիշտՙ «նյու» բան կառուցենք, բայց սա խնդիր չէ, խնդիրն այն է, որ մենք արդեն Երեւան էլ չենք:

Նախորդ գրառումը

ՄԻԱՅՆ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՐՑԱԽԸ ՉԷ

Հաջորդ գրառումը

251-ՐԴ ՀՂԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

251-ՐԴ ՀՂԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական