Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԿՏԻՎ ՊԱՀԵՆՔ ԱՅՆ ՈՒՂԵՂԸ, ՈՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Տեղի ունեցավ Արմեն Մանվելյանի գրքի ներկայացում-քննարկումը

Փետրվարի 10-ին Ռամկավար Ազատական կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի «Էներգետիկ անվտանգությունը եւ աշխարհաքաղաքական մարտահրավերները կովկաս-կասպյան տարածաշրջանում» մենագրության ներկայացումը: Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԱԿ փոխատենապետ Արմեն Մանվելյանն արդեն տեւական ժամանակ զբաղվում է էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ անվտանգության խնդիրների հետազոտությամբ, ուսումնասիրելով էներգետիկ գործոնի ազդեցությունը միջազգային եւ տարածաշրջանային անվտանգային համակարգերի վրա:

Նրա այս գիրքը տպագրության է երաշխավորել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը: Գրքի վերաբերյալ կարծիք է գրել Էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, տնտեսական գիտությունների թեկնածու Արեգ Գալստայնը, նշելով, որ մենագրությունը առանձնահատուկ գիտական արժեք է ներկայացնում Կովկաս-կասպյան տարածաշրջանում ընթացող իրադարձությունները խորքային կերպով հասկանալու եւ հատկապես էներգետիկ գործոնի դերը ճիշտ գնահատելու համար: Հրատակաչության ծախսերն ամբողջովին հոգացել է Ռամկավար Ազատական կուսակցությունը: Կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանն իր խոսքում նշեց, որ այս եւ այլ գրքերի հրատակաչությանը նպաստելով, կուսակցությունը նպատակ ունիՙ «ակտիվ պահել այն ուղեղը, որը Հանրապետությունում ասում են կա»: Ավետիքյանը նշեց նաեւ, որ իրենք այսուհետ եւս շարունակելու են կարեւոր հարցերի շուրջ կուսակցության գրասենյակում քննարկումներ, բանավեճեր կազմակերպել լավագույն մասնագետների մասնակցությամբ:

Ու չնայած մեզանում «լավագույն» մասնագետների առատությանը, կոնկրետ էներգետիկ անվտանգության եւ այս համատեքստում աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ գիրք, գիտական աշխատություն առայօսր սեղանին չկար. Մանվելյանի գիրքն այս առումով անդրանիկն է, հետեւաբարՙ նաեւ դրանով նշանակալից: Մենագրությունում հետազոտվում են հետխորհրդային շրջանում Կովկաս-կասպյան տարածաշրջանում միջազգային ուժերի միջեւ սկսված մրցակցությունը եւ այդ պայքարում էներգետիկ անվտանգության եւ աշխարհաքաղաքականության նշանակությունը, տարածաշրջանի վերածումը դեպի Արեւմուտք եւ Արեւելք նավթի եւ գազի արտահանման միջանցքի եւ Հարավային Կովկասի անվտանգային դինամիկան: Գրքի առաջին գլխում հեղինակը խոսում է Կասպից ծովի միջազգային կարգավիճակի եւ դրա շուրջը ծավալվող մրցակցության մասին: Երկրորդ գլխում անդրադարձել է Կովկաս-կասպյան տարածաշրջանում էներգետիկ պաշարներին եւ գազամուղներ կառուցելու մրցակցությանը: Երրորդ գլխում խոսվում է կասպյան նավթամուղների մասինՙ որպես քաղաքական գործոն Կովկաս-կասպյան տարածաշրջանում: Հարավային Կովկասում ձեւավորվող էներգետիկ անվտանգության համակարգերին եւ այս համատեքստում Հայաստանին հեղինակը անդրադարձել է մենագրության 4-րդ գլխում: Գրքում ներկայացված է նաեւ աշխարհում այսօր գործող էներգետիկ ընկերությունների եւ խողովակաշարերի անվանացանկը:

Մենագրության ներկայացմանը ներկա ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն իր խոսքում նշեց, որ գրքի հրատարակչությանը երաշխավորելովՙ իրենք հատկապես արժեւորել են գրքի գիտական արժեքը եւ կարեւորեց այն առումով, որ նման աշխատությունները գալիս են օգնելու արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիսՙ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրողությունների համապատկերում:

Քեռյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Ռամկավար Ազատական կուսակցությանըՙ գրքի հրատարակության համար. «Այսօր կան կուսակցություններ, որոնք իրենց միջոցները ծախսում են այլ բաների համար, իսկ դուք գիրք եք հրատարակում», նշեց Քեռյանը:

Քննարկմանը ներկա էր նաեւ Հալեպից հայրենիք վերադարձած գրող Թորոս Թորանյանը , ով ողջունեց մեր երկրում երիտասարդ սերնդի մեջ առկա գիտական միտքը. «Ես զգում եմ երիտասարդ գիտնականների առատությունը, միայն թե չարտագաղթեն…», ասաց Հալեպից վեց ամիս առաջ ներգաղթած Թորանյանը:

Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ տեղեկացրեց, որ կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնում հավանաբար այս ամսվա վերջին կամ մարտի սկզբին կկայանա կուսակցության միջոցներով լույս տեսած հաջորդ գրքի ներկայացումը եւ քննարկումը: Գիրքը հեղինակել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը եւ այնտեղ խոսվում է քրդերի եւ Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայեցակարգում քրդական գործոնի մասին: Այս թեման, էներգետիկ անվտանգությունից պակաս կարեւոր չէ, գոնե մեզ համար, գոնե մեր տարածաշրջանում, եւ ինչպես էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ այս թեման գիտական մակարդակով նոր-նոր է սկսվել ուսումնասիրվել: Ուրեմն ակտիվ պահենք այն ուղեղը, որն ասում են, հանրապետությունում կա: Չեն ասում, կա՛:

Նախորդ գրառումը

ԻՍԿ ՔՈՒՅՐ ՉԵ՞Ք ԴԱՌՆԱ

Հաջորդ գրառումը

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՈՒԹՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՈՒԹՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական