Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՈՒ ԱՅՆ ԺԱՌԱՆԳԵԼ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին մարդկանց հետ խոսելիս շատերն ինձ երկու հիմնական հարց են տալիս: Առաջինը. տարիներ շարունակ խնայողություններ ու կուտակումներ անելով ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս: Երկրորդ. եթե ժամանակից շուտ մահանամ, ի՞նչ է լինելու կուտակածիս հետ: Քանի որ այս երկու հարցերը թե՛ արդիական են եւ թե՛ մարդկանց համար որոշումներ կայացնելու տեսանկյունից կարեւոր, ցանկանում եմ առանձին անդրադառնալ դրանց ու տալ պարզաբանումներ:Միանալով կուտակային կենսաթոշակային համակարգինՙ կուտակողը կատարում է իր աշխատավարձի 5 տոկոսի չափով կուտակումներ` իր համար հատուկ բացված կենսաթոշակային հաշվին (բայց ոչ ավել քան ամսական 25 000 դրամ), դրա վրա պետական բյուջեն ավելացնում է նույնքան չափով գումար, կուտակածի եւ պետության կողմից ավելացված գումարը կառավարվում է պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից ու դրա վրա ավելանում նաեւ կառավարման արդյունքում ստացված եկամուտները: Այս ամենի արդյունքում թոշակի անցնելու պահին (ներկայումս Հայաստանում այդ տարիքը 63-ն է) կուտակողն իր սեփական հաշվին ունենում է մի կլորիկ գումար, որը ապահավում է նրա կենսաթոշակը: Այժմ ամենակարեւորը. ինչպե՞ս է նա հետ ստանալու իր կուտակածը:Առաջին ու ամենապարզ տարբերակը կուտակածը միանավագ վճարով հետ ստանալու տարբերակն է: Սա կիրառվում է այն դեպքում, երբ կուտակող քաղաքացին չի հասցրել շատ կուտակել ու եկամուտներ ստանալ: Ներկայիս հաշվարկներով այդ գումարը կազմում է 1.7 միլիոն դրամ: Փաստորեն, եթե քո աշխատած տարիների ընթացքում կուտակել ու կուտակածիդ վրա եկամուտ ես ստացել ավելի քիչ քան 1.7 միլիոն դրամը, ապա կարող ես այդ գումարը ամբողջությամբ ու միանվագ կերպով հետ ստանալ:Կենսաթոշակ ստանալու երկրորդ տարբերակը ծրագրային վճարի տեսքով կենսաթոշակ ստանալն է: Ի՞նչ է սա: Կուտակածդ գումարը (չենք մոռանում նաեւ կառավարումից ստացված եկամուտները) բաժանվում են կյանքի ակնկալվող միջին տեւողության վրա եւ դու յուրաքանչյուր ամիս ստանում ես հավասարաչափ կենսաթոշակ: Վիճակագրական հաշվարկներով Հայաստանում ներկայումս կյանքի սպասվող տեւողությունը 75 տարեկանն է: Այսպիսով, միջին հայաստանցին 63 տարեկան դառնալուց հետո ապրում է միջինում 12 տարի: Փաստորեն, եթե մինչեւ թոշակի անցնելու տարիքը կուտակել ես 30 միլիոն դրամ (ինչը շատ հավանական է), ապա այդ գումարը կբաժանվի 144-ի (12 տարին բազմապատկած 12 ամսով), եւ դու մինչեւ 75 տարեկան դառնալը կստանաս 208, 300 դրամ կենսաթոշակ:Թոշակի անցնելուց հետո կուտակած հարստությունդ վայելելու երրորդ տարբերակը ապահովագրական պայմանագիր կնքելն է (ֆինանսական տերմինաբանությամբ` անուիտետ) ապահովագրական ընկերության հետ: Նման պայմանագրով կուտակողը ապահովագրական ընկերությանն է փոխանցում իր ամբողջ կուտակածը, իսկ ապահովագրական ընկերությունը պարտավոր է լինում մինչեւ քաղաքացու մահվան օրը նրան վճարել երկկողմանի պայմանագրով սահմանված կենսաթոշակ:Հստակության եւ հետագայում ժառանգության հետ կապված հարցին պատասխանելու համար ասեմ, որ ապահովագրական ընկերության հետ հնարավոր է կնքել երկու տեսակի անուիտետի պայմանագիր:1. 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետի պայմանագիր, կամ2. ամուսինների անուիտետ` 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:Այս երկու տեսակի պայմանագրերով էլ անձը կենսաթոշակը ստանում է ցմահ, սակայն ամուսինների անուիտետի պայմանագրի պարագայում, եթե անձը մահանում է, ապա նրա կենսաթոշակը շարունակվում է վճարվել դեռեւս կենդանի ամուսնուն` կրկին ցմահ:Շատերը միգուցե կհարցնեն, թե ինչո՞ւ են առաջարկվում կենսաթոշակի հետ ստացման մի քանի տարբերակներ: Ինչո՞ւ չի առաջարկվում միայն մեկ տարբերակ: Պատասխանը պարզ է: Մարդիկ տարբեր են: Կենսաթոշակի անցնող յուրաքանչյուր մարդ ունի ուրույն պահանջներ, ֆինանսական կարողություններ ու լրացուցիչ եկամուտներ, ընտանեկան դրություն, կուտակած գումարի չափ, կենսաձեւ, սպառման ենթակա ապրանքներ ու ծառայություններ, եւ այլն: Փաստորեն կուտակային կենսաթոշակային համակարգը յուրականչյուր կենսաթոշակառուի տալիս է ազատություն ու ինքնուրույնություն` ընտրել կենսաթոշակի ստացման հենց իրեն հարմար տարբերակը:Ստորեւ աղյուսակով ներկայացնում եմ կենսաթոշակի ստացման տարբերակները` ըստ կուտակված գումարի չափի:Ստացման եղանակներԿուտակած գումար
< 1.7 մլն դրամԿուտակած գումար
> 1.7 մլն դրամ եւ < 19 մլն դրամԿուտակած գումար
> 19 մլն դրամՄիանվագ վճար+Ծրագրային վճար+
Անուիտետ+++
Անուիտետ +
Ծրագրային վճար
+
Անուիտետ +
Միանվագ վճար
+
Անուիտետ +
Ծրագրային վճար + Միանվագ վճար
+

Այժմ խոսենք երկրորդ հարցադրման մասին: Ի՞նչ տեղի կունենա կուտակված (կրկին չմոռանանք նաեւ կառավարումից ստացված եկամուտները) գումարների հետ, եթե կուտակող քաղաքացին մահանա: Այս հարցին պատասխանելու համար պետք է տանք երկրորդ հարցը: Ե՞րբ է մահանում քաղաքացին. մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնե՞լը, թե՞ դրանից հետո:

Այն պարագայում, երբ կուտակող քաղաքացին մահանում է մինչեւ 63 տարեկան դառնալը, ապա նրա ժառանգները միանվագ ստանում են քաղաքացու կենսաթոշակային հաշվին կուտակված ամբողջ գումարը: Ավելին, եթե քաղաքացին մինչեւ մահանալը գրել է կտակ, ապա կուտակվածը բաշխվում է ժառանգներին` ըստ կտակի: Պետք է նաեւ ասել, որ այս պահին կան մի շարք դեպքեր, երբ մահացածի ժառանգները ստացել են կուտակված գումարը` միանվագ ու ամբողջությամբ:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կուտակող քաղաքացին մահանում է կենսաթոշակի անցնելուց հետո, ապա առաջանում է ժառանգման երկու հիմնական սցենար: Այն դեպքում, երբ մահացածը կենսաթոշակ է ստացել ծրագրային վճարների համակարգով, ապա ժառանգները, իսկ կտակի առկայության դեպքումՙ կտակառուները, մահացածի դեռ չստացած կուտակած գումարը ամողջությամբ եւ միանվագ հետ կստանան: Այստեղ պարզ է, որ այն դեպքում, երբ մահացածը միանվագ վճարման համակարգի ներքո ամբողջությամբ հետ է ստացել իր կուտակածը, ապա այն կա՛մ գտնվում է մահացածի բանկային հաշվին, կա՛մ կանխիկ ձեւով` տանը, կամ էլ… ծախսվել է:

Գալով այն պարագային, երբ մահացած քաղաքացին կենսաթոշակ էր ստանում ապահովագրական ընկերության հետ կնքված անուիտետի պայմանագրի շրջանակներում, ապա մահացածի ժառանգները կրկին իրավունք են ստանում ապահովագրական ընկերությունից հետ ստանալ մահացածի չստացած գումարները` եթե անձը մահացել է (իսկ ամուսինների անուիտետի պարգայումՙ նաեւ ամուսինը) մինչեւ երաշխավորված ժամկետի ավարտը (ըստ պայմանագրի 5 կամ 10 տարի):

Պետք է ասել նաեւ, որ մահացած անձի ժառանգները հնարավորություն ունեն իրենց ժառանգած կուտակային միջոցները տեղափոխել իրենց կենսաթոշակային հաշվին, կառավարել դրանք ու թոշակի անցնելու պահին ունենալ ավելի շատ կուտակված գումար եւ բնականաբար ավելի բարձր կենսաթոշակի չափ:

Փաստորեն կուտակային կենսաթոշակային համակարգը բազմապիսի եւ ճկուն հնարավորություններ ունի թե՛ կենսաթոշակ ստանալու եւ թե այն ժառանգելու հարցերում: Մնում է, որ համակարգին դեռեւս չանդամակցած մեր քաղաքացիները միանան համակարգին ու օգտվեն ընձեռված լայն հնարավորություններից:

Վստահաբար շատերը կունենան լրացուցիչ հարցադրումներ թե վերոգրյալի եւ թե ընդհանրապես կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Պատրաստ եմ հետագայում առանձին հոդվածներով դրանց անդրադառնալ ու տալ պարզաբանումներ:

Ձեր հարցերը կարող եք հղել azg2@arminco.com կամ ani.grigoryan.73@mail.ru հասցեներին:

Նախորդ գրառումը

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Հաջորդ գրառումը

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական