Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գործնականը տեսությունից տարբերվում է արդյունքների շոշափելիությամբ ու չափելիությամբ, հատկապես երբ հարցն առնչվում է պետությունների, երկրների ներկայացուցիչներին, խորհրդարանականներին: Տեսականորեն դեռեւս առկա է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագծում հայտնված եւ ոչ հայանպաստ ձեւակերպումներով աչքի ընկնող երկու զեկույցներիՙ բանաձեւ դառնալու հնարավորության սահմանափակման հեռանկար:

Ձախողմանՙ ասել է, թե օրակարգում զեկույցների պահպանման ու դրանց հիման վրա ոչ հայանպաստ բանաձեւերի ընդունման դեպքում վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանիՙ լիազորությունները վայր դնելու առնչությամբ խոսակցությունները ոչ մի հարցի պատասխան չեն տալիսՙ հիմնվելով տեղի ունեցածի համար պատասխանատու լինելու մոտեցման վրա, որն հայ քաղաքական իրականության մեջ բացակայում է: Եվ հետո, միայն Հերմինե Նաղդալյանը չէ, որ վեհաժողովում գործունեություն պետք է ծավալի, ուրեմն լիազորությունները վայր դնելու մասին պիտի խոսեն նաեւ պատվիրակության մյուս անդամները:

Այդպիսի ոչ մի սպասում կամ ակնկալիք չունենալով հանդերձՙ հետաքրքրական է, որ տարբեր գերատեսչությունների կողմից աշխատելու մասին հայտարարություն արվում է, սակայն այդ ամենի առարկայական լինելու մասին կիմացվի միայն երկուշաբթիՙ հունվարի 25-ին, երբ Ստրասբուրգում մեկնարկած վեհաժողովի բյուրոն առաջին իսկ քայլով կհաստատի նիստի օրակարգը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, որ եթե անգամ ջանքեր գործադրվել են, ապա որքանով են դրանք արդյունավետ եղել:

Ավելի կիրառական ու անմիջական աշխատելու հնարավորություն էր նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցելու համար հունվարի 19-ից մինչեւ այսօրՙ ուրբաթ, հունվարի 22-ը, Ստրասբուրգ են գործուղվել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լեւոն Դոխոլյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Սա իսկապես հնարավորություն էր ԵՄ անդամ երկրների խորհրդարանականների հետ անդրադառնալու վեհաժողովում քննարկելիք հարցերին եւ այդ առնչությամբ հայանպաստ դիրքորոշում ձեւավորելու համար: Եվ ինչպես վկայում է հանձնաժողովի ընդունած հայտարարությունը, այս ձեւաչափում գործընկերները նախընտրել են ամրագրել հենց այն մոտեցումը, որի համաձայն ղարաբաղյան հակամարտության բանակցությունների նախընտրելի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն էՙ որպես միջազգայնորեն ճանաչված միակը: Հայտարարությամբ նաեւ կոչ է արվում միջազգային մյուս կազմակերպություններին եւ կառույցներին «համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերումՙ այդ կերպ նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Դժվար թե նման հայտարարությունն իսկապես մտքափոխ անի վեհաժողովականների մեծամասնությանը, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքան էր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարության ազդեցությունը:

Հայկական կողմերին առնչվող զեկույցների քննարկման համատեքստում կարեւոր է նաեւ տեղեկությունը, որ տարբեր հարցերում հայաստանյան պատվիրակությանն աջակից ռուսաստանյան պատվիրակները չեն մասնակցելու այս նստաշրջանին, ինչը ավելի ուշ հաստատվեց. Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ որոշում են կայացրել չմասնակցել ձմեռային նստաշրջանինՙ բոյկոտելով այն:

Ըստ ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկու, պատվիրակությունը պատրաստ է մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին միայն բոլոր լիազորությունները հետ ստանալու դեպքում:

Այս մասին տեղեկացնող նամակն ուղարկվել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերինՙ առ այն, որ 2016թ-ին վեհաժողովի աշխատանքներին մասնակցության մասին որոշումը կուղարկվի ավելի ուշ: Միեւնույն ժամանակ, դիտարկվում էր հնարավորությունը, թե մինչեւ նստաշրջանի սկիզբը ռուսաստանյան պատվիրակության բոլոր լիազորությունների վերադարձը կարող է ապահովել նրա մասնակցությունը:

Մինչդեռ հունվարի 20-ին ԵԽԽՎ նախագահը ընդամենն ափսոսանք է հայտնել ՌԴ պատվիրակությանՙ ձմեռային նստաշրջանը բաց թողնելու մասին որոշման առնչությամբ: Անն Բրասերը նշել է, թե, ըստ էությամբ ձմեռային նստաշրջանը բաց թողնելու դեպքում Ռուսաստանի պատվիրակությունը չի կարողանա մասնակցել ԵԽԽՎ գալիք մի քանի նստաշրջաններին եւս:

Ստացվում է, որ այս կարեւոր աջակցությունից հայկական կողմը զրկված է լինելու, իսկ մյուս երկրների պարագայում ում հետ ու ինչպես աշխատելու արդյունքները սպասեցնել չեն տա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՔԱՅԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ 2115 ԹՎԻՆ: ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ 2115 ԹՎԻՆ: ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական