Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ

ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. «ՀԱՅԵՐԸ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԵՆ»

Ան. Հ.

Ինչպես ծանուցում է israelnetz – ը, Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հունվարի 19- ին այցելելով Բեթղեհեմի Ծննդյան եկեղեցի, քրիստոնյաներին արժեւորել էՙ նրանց «երկրի աղ» անվանելով: Հին տոմարով հայկական սուրբծննդյան տոնին մասնակցելովՙ նախագահը քննադատություն է հնչեցրել է Իսրայելի հասցեինՙ գրավյալ տարածքները նկատի առնելով: Նա ընդգծել է, որ պաղեստինցիների եւ հայերիՙ պատմությունից քաղած փորձառությունը համեմատելի է: Աբբասը լավագույն ողջույններն է հղել «Պաղեստինում, Հայաստանում եւ աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայ եղբայրներին», իր պաշտոնակից Սերժ Սարգսյանին հեռակա հրավիրել Պաղեստին, գրում է israelnetz-ը, հղում անելով պաղեստինյան WAFA գործակալությանը: «Պաղեստինցիներս հայերի նման ճնշվել ենք, ահաբեկության ենթարկվել, բռնի տեղահանվել, 1948-ին արտագաղթել»: Այնուհետ Աբբասն ընդգծել իրՙ քրիստոնյաների արտագաղթի դեմ կեցվածքը: «Մենք ծառայում ենք նույն աստծուն, նույն հայրենիքին, մտահոգվում ենք նրա համար: Ով կոչ է անում քրիստոնյաներից, առաջին հերթին հայերից ազատվել, նախանձից թող պայթի, քանի որ հայերը միշտ մնալու են Երուսաղեմում, Ռամալլահում եւ Բեթղեհեմում»:

Համանման Հոդվածներ

Հաջորդ գրառումը

Ամենաշատ ընթերցվածը

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails