Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՍ ՄԵԿ ԴԺՎԱՐ ՏԱՐՎԱ` 2016-Ի «ԱՌԱՆՑ ԳՈՒՆԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ»

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի տնտեսության համար եկող տարին նույնպես դժվար է լինելու: Նման ենթադրություն կարելի է անել, թե՛ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթից` 2016-ի ՀՀ պետական բյուջեից, թե՛ բյուջեի հաստատման ժամանակ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի ելույթից: Այսպես` 2016-ին պետբյուջեի նախագծով կանխատեսվում է ավելի ցածր, քան վերջին տարիներին` 2,2 տոկոս տնտեսական աճ: Վարչապետի բացատրությունը սրան` «իրավիճակի ճշմարիտ եւ առանց գունազարդումների արտապատկերում»: Հիմնավորումը` ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլեւ քաղաքական կամ աշխարհաքաղաքական, ինչը նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի եւ հաշվարկելի:

Վարչապետի տեղեկացմամբ, 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից մասնավոր փոխանցումները կրճատվել են շուրջ 470 մլն դոլարով, բայց, չնայած դրան, Հայաստանի տնտեսությունը դրսեւորել է կենսունակության իր ներուժը, եւ 9 ամիսների արդյունքում երկրում գրանցվել է 3,5 տոկոս տնտեսական աճ: «Հիմնական աճը գրանցվել է գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում, ընդ որում, դա կատարվել է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների ցածր մակարդակի ֆոնին», պարզաբանել է Հովիկ Աբրահամյանը:

Միջին անվանական աշխատավարձի չափը ներկայացնելով, վարչապետը այն համեմատեց գնաճի ցուցանիշի հետ, թվերով ցույց տալով իրական աշխատավարձի չափի ավելացումը Հայաստանում` այն դեպքում, երբ մեր տարածաշրջանի այլ երկրներում դրանք նվազել են: Այսպես, 2015-ի սեպտեմբեր ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 հազար դրամ, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7,2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4,7 տոկոս: «Այսպիսով, իրականՙ այսինքն գնաճի ազդեցությունից զտված աշխատավարձերը, անգամ հաշվի առնելով կենսաթոշակային հատկացումները, փոքր-ինչ աճել են», եզրակացրել է Հովիկ Աբրահամյանը:

Այդուհանդերձ, եկող տարի վարկային խոշոր ծրագրեր են իրականացվելու երեք ուղղություններով` տարածքային հավասարաչափ զարգացման, ենթակառուցվածքների եւ բյուջետային աջակցության: Նախատեսվում է շուրջ 50 դպրոցների սեյսմակայուն ամրացում, վերականգնում կամ կառուցում, մարզերում բժշկական սարքավորումներով համալրված նոր հիվանդանոցային համալիրների, բժշկական կենտրոնների եւ պոլիկլինիկաների կառուցում, Հյուսիս-Հարավ եւ կենսական նշանակության այլ ճանապարհների, դեպի Վրաստան եւ դեպի Իրան էլեկտրահաղորդակցության նոր գծերի կառուցում, Վեդու, Եղվարդի, Կապսի եւ Մաստարայի ջրամբարների կառուցման աշխատանքներ: Մասնավորապես, վարչապետը հայտնել է, որ 2016-ի առաջին եռամսյակում կսկսվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները:

Սոցիալական պարտավորությունները եւ խոստումները կառավարությունը շարունակելու է ապահովել: Մի նորություն էլ եկող տարվա համար այս ոլորտում` 2016-ի հունվարի 1-ից ժամանակավոր անաշխատունակության նպաստներ կտրամադրվի նաեւ չաշխատող մոտ 30 000 մայրերի: Այս նպատակով 2016 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է մոտ 4 մլրդ դրամ:

Տնտեսության զարգացման առումով կարեւորագույն համարվող նոր ներդրումների ներգրավման ակնկալիքներ կան 2016-ին: Օրինակ, ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ գազատուրբինային էլեկտրակայանի կառուցմանը կառավարությունն արդեն համաձայնություն է տվել: Մյուսը` Ամուլսարի հանքագործական նախագիծն է` շուրջ 370 մլն դոլար արժողությամբ, որն ամբողջ կարողությամբ կսկսի գործել երկու տարվա ընթացքում, ապահովելով ավելի քան 1500 աշխատատեղ:

Այդուհանդերձ, դատելով աշխարհում արագ փոփոխվող իրադարձություններից, չի կարելի բացառել նաեւ աշխարհաքաղաքական դրական զարգացումները, ճիշտ այնպես, ինչպես եւ բացասականների խորացումը: Հետեւաբար, դեռ վաղ է կանխատեսել, թե ի՞նչ տնտեսական աճ կունենանք եկող տարի, եւ կիմանանք, թե 2016-ի պետբյուջեն իրատեսակա՞ն էր, հոռետեսակա՞ն, թե՞ լավատեսական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐ ԱՃԻ ՏԱՐԻ

Հաջորդ գրառումը

Die Welt. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Die Welt. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական