Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐ ԱՃԻ ՏԱՐԻ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առանց անակնկալների եւ սարսափազդու պատկերների

Հայաստանի տնտեսական տարին մոտենում է ավարտին եւ որոշ նախնական ամփոփումներ կարելի է անել` հիմք ընդունելով 10 ամսվա տվյալներն ու տնտեսական իրադարձությունների զարգացումները: Ի սկզբանե այս տարին բնութագրվում էր որպես բավականին դժվար եւ բարդ, նկատի ունենալով աշխարհաքաղաքական ցնցումները եւ դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Տարեսկզբին ընդհանրապես խիստ հոռետեսական կանխատեսումներ էին առ այն, որ ոչ միայն աննշան տնտեսական աճ կունենանք, այլ հնարավոր է, որ անգամ տնտեսական անկում կունենանք: Օրինակ` Արժույթի միջազգային հիմնադրամն էր կանխատեսում տնտեսական անկում:

Այժմ, դիտարկելով անցած 10 ամիսների ցուցանիշները, որոշ բաներ կարելի է հստակ ասել: Օրինակ, որ տնտեսական անկման կամ աննշան աճի վերաբերյալ կանխատեսումները, բարեբախտաբար, չիրականացան: Մյուս կողմից` ՀՀ պետական բյուջեի հիմքում դրված 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն էլ չի կատարվի: Ինչպես կանխատեսել էինք տարվա ընթացքում այս թեմայի վերաբերյալ մեր անդրադարձներում, առավել իրատեսական է տարեկան 2,5-3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: 10 ամսվա ցուցանիշներն էլ ավելի մոտ են հենց այս թվերին, քան թե հոռետեսական կամ լավատեսական կանխատեսումներին:

Տնտեսության ամենամեծ ծավալներն ունեցող ճյուղը դեռ առեւտուրն է

Այսպիսով, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5 տոկոսով: Ընդ որում, տարվա ընթացքում եղավ պահ, երբ տնտեսական ակտիվության աճը հասավ 4,2 տոկոսի, հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության բարձր բերքատվությամբ: Օգոստոսից սկսած աճի տեմպը աստիճանաբար նվազեց:

10 ամիսների արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը 11,6 տոկոս է, իսկ արդյունաբերությանը` 4,6 տոկոս: Փոքր աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում` 2,8 տոկոսով, աննշան աճ շինարարությունում` 0,1 տոկոսով եւ նկատելի անկում առեւտրի ծավալներում` 6,4 տոկոս:

Այդուհանդերձ, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, ամենամեծ ծավալները շարունակվում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 816 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ մեր տնտեսության կառուցվածքում դեռեւս որակական լուրջ փոփոխություն չի արձանագրվել, քանի որ ամենամեծ ճյուղը շարունակում է մնալ առեւտուրը: Այն գրեթե այնքան է կազմում, որքան արդյունաբերությունն (1 տրլն 63 մլրդ դրամ) ու գյուղատնտեսությունը (857 մլրդ դրամ) միասին վերցրած:

Արտահանումը մոտենում է ներմուծման ծավալների կեսին

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին 2014-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ նվազել է 20,4 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 900 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 223 մլն դոլար, նվազելով 2,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 677 մլն դոլար, նվազելով 26,6 տոկոսով:

10 ամիսների տվյալներից երեւում է, որ արտահանման ծավալները մոտենում են ներմուծման ծավալների կեսին: Վերջին տարիներին արտահանումը ներմուծման մոտ մեկ երրորդն էր կազմում: Այսինքն, ներմուծման-արտահանման տարբերությունն այս տարի թեեւ բացասական է, բայց ավելի նվազ չափով` քան անցյալ տարի:

Միջին աշխատավարձը Հայաստանում մոտ 181 հազար է` ներառյալ եկամտային հարկը

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, 2015-ի հունվար-հոկտեմբերին բարձրացել է 9,2 տոկոսով եւ կազմել 181 հազար դրամ, մասնավոր հատվածում` մոտ 209 հազար դրամ, աճելով 7,1 տոկոսով, պետականում` 162 հազար դրամ, աճելով 11 տոկոսով: Միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ ներառվում է եկամտային հարկը:

Միջին աշխատավարձի ցուցանիշը հետաքրքրական է այնքանով, որ գնային փոփոխությունների ֆոնին շատերին հետաքրքրում է, թե աշխատավարձերը ինչպե՞ս են փոխվում: Օրինակ` երեք տարի առաջվա, 2012-ի հունվար-հոկտեմբերի ցուցանիշներով, միջին աշխատավարձը Հայաստանում կազմում էր մոտ 118 հազար դրամ: Սա պարզապես որպես համեմատություն, որից յուրաքանչյուրը կարող է համապատասխան հաշվարկներն անել:

Գնաճի տարեկան ցուցանիշը 10 ամիսների ընթացքում գտնվել է ԿԲ կողմից թույլատրելի համարվող միջակայքից` 4% + – 1,5%, ցածր, կազմելով 1,2 տոկոս: Սոցիալական առումով ցածր գնաճը թեեւ նպաստավոր է, բայց չի նպաստում տնտեսական աճին:

Դրամական փոխանցումները եւ զբոսաշրջիկների հոսքը նվազել են, անշարժ գույքի գներն` անփոփոխ մնացել

ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2015-ի հոկտեմբերին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են մոտ 144 մլն դոլար: Նախորդող մի քանի ամիսներին, ինչպես նաեւ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այս ցուցանիշը նվազել է: Նույնը վերաբերում է նաեւ զուտ ներհոսքին (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը), որը հոկտեմբերին կազմել է մոտ 82 մլն դոլար: Դրամական փոխանցումներ ստացող հիմնական երկրից` Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են գրեթե 92,5 մլն դոլար, իսկ զուտ ներհոսքը` 66 մլն դոլար: Նվազման պատկերը այստեղ նույնպես նույն միտումն ունի:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա զբոսաշրջիկների հոսքն այս տարվա 9 ամիսներին, որը տրվում է ըստ երեք եռամսյակների, նվազել է նախորդ տարվա համեմատ: Հունվար-մարտին Հայաստան են այցելել 232 հազար 583 զբոսաշրջիկ կամ 4 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրիլ-հունիսինՙ 256 917 զբոսաշրջիկներ կամ 2014-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ 1,8 տոկոսով ավելի, հուլիս-հոկտեմբերին` 443 հազար 87 կամ 0,2 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ:

Այս ցուցանիշները նշանակում են, որ դրամական միջոցների եւ մասնավորապես արտարժույթի ներհոսքը Հայաստան նվազել է, ինչն էլ ազդել է սպառման ծավալների վրա: Դա երեւում է առեւտրի ծավալների նվազման ցուցանիշի վրա: Դրամական ներհոսքի նվազումը անփոփոխ է թողել իրավիճակը նաեւ երկրի տնտեսական իրավիճակի մեկ այլ ցուցիչում` անշարժ գույքի շուկայում: Այստեղ կանգային իրավիճակ է` գներն անփոփոխ են մնում, թեեւ վերջին մեկ ամսվա ընթացքում գործարքների քանակն անցյալ տարվա համեմատ փոքր-ինչ աճել է:

Ունենք տնտեսական դանդաղ աճ

Այսպես, թե այնպես, Հայաստանում տնտեսական աճ է արձանագրվում` թեկուզ դանդաղ եւ ցածր տեմպերով: Հակառակ օրուգիշեր տնտեսական անկում, ճգնաժամ եւ զանազան այլ սարսափազդու պատկերներ ներկայացնողների երեւակայության: Այլ հարց է, իհարկե, որ այն տնտեսական զարգացման մակարդակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը, պահանջում է տնտեսական աճի ավելի բարձր տեմպ: Ցավոք, դա տեղի չի ունենում` առավելապես նույն` արտեկրից եկող մարտահրավերների պատճառով:

Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՄՆ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՎՍ ՄԵԿ ԴԺՎԱՐ ՏԱՐՎԱ` 2016-Ի «ԱՌԱՆՑ ԳՈՒՆԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ»

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՍ ՄԵԿ ԴԺՎԱՐ ՏԱՐՎԱ` 2016-Ի «ԱՌԱՆՑ ԳՈՒՆԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ»

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական