Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՈՉ»-ԳԵՎԱՐԱ

04/12/2015
- 04 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Կամ` դոփում են, դոփում են, դոփում են ձիերը

Առաջարկում եմ փոխել «Նոր Հայաստան» նախաձեռնության անվանումը եւ դարձնել «Ոչ»-Գեվարա: Նախ, այսպես ավելի հեղափոխականություն է ներշնչում, ապաՙ որպեսզի նոր Հայաստան լինի, պետք է նոր բան անել, իսկ այն ինչ անում է այս նախաձեռնությունը, նոր չէ: Օրինակ, հանրահավաք, օրինակՙ երթ, օրինակՙ ոստիկանական պատերի խիզախ ճեղքումներ, կամ դրա անձնազոհ փորձեր, օրինակՙ նստացույցեր, եւ այլն: Այս ամենը տեսել ենք, ուրեմն այս ամենը նոր չէ, հետեւաբար այս ամենով նոր Հայաստան չի գալու, այս ամենով եւ այս մարդկանցով մենք հին Հայաստանում դոփում ենք, ինչպես Չարենցի ձիերը: Մինչդեռ մեր հեղափոխականներին, կամ «Ոչ»-Գեվարաներին բոլորին ճանաչում ենք, ավելին` հիշում ենք, իսկ երբ մի բան կամ մեկին հիշում ես, ուրեմն նոր չէ, իհարկե կարող է այդ հին մարդը փոխվել, դե օրինակՙ առաջ կաշառակեր էր, հիմաՙ բուսակեր, առաջ ԲՀԿ-ական էր, հիմաՙ քաղաքագետ, առաջ ազատամարտիկ էր, հիմաՙ քաղհալածյալ, առաջ ԱԳ նախարար էր, հիմա ծաղկասեր, բայց ժողովուրդը, որին ի դեպ ոտքի են հանում, մի լավ խոսք ունի կարմիր գույնի ընտանի կենդանու կաշվի մասին. չխորանանք:

Փոխարենն առաջարկում եմ պատկերացնել հետեւյալ իրավիճակը, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: Այսինքն, Սերժ Սարգսյանը անցյալ ընտրություններում չի գողացել Րաֆֆիի ձայները եւ վերջինս ինքնըստինքյան դարձել է նախագահ: Բոլորս ուրախ ենք, շատերը` երջանիկ, մեծամասնությունն էլ` հանրապետական: Ի՞նչ է անում մեր նախագահը… Նա տարվա մի մասը անցկացնում է Ամերիկայում: Ընդ որում, ոչ թե` Սպիտակ տանը, ենթադրենք Օբամայի հետ գոլֆ խաղալով, կամ հնդուհավ ուտելով, այլ` Կալիֆոռնիայում, իր հայրական տանը: Ի՞նչ է անում նա այնտեղ, չգիտենք, գիտենք միայն, որ ինչ էլ անում էՙ իր անձնական գործերն են, համենայն դեպս, երբ Րաֆֆին կարճատեւ այցով ժամանում է Հայաստան (հիմա), հարցին, թե ինչո՞ւ էր գնացել Ամերիկա, պատասխանում է` «անձնական գործերով»:

Այս հարցը, եթե անգամ դադարենք պատկերացնելուց եւ վերադառնանք մեր օրեր եւ իրականություն, շատ կարեւոր է «Նոր Հայաստան»-ի համար, քանի որ, փաստորեն, այդ նախաձեռնության հիմնադիր եւ կարկառուն անդաներից մեկը Ամերիկայում վեց ամիս տեւող անձնական գործեր ունի:

Փոխարենը գիտենք, որ պետք է հրաժարվենք քաղաքական մումիաներից: Հմայակ Հովհաննիսյանն է ասել, իր միության քաղաքագետներին չէ, այլ` Ազատության հրապարակում ելույթ ունենալիս: Այսինքն նա էլ է ելույթ ունեցել, նա էլ է «Նոր Հայաստանի» անդամ, եւ առաջարկում է պայքարել մումիաների դեմ: Տրամաբանական է. որպեսզի նոր Հայաստան լինի, պետք է մումիաներ չլինեն, այ քանի որ դրանք կան, նոր Հայաստան չի լինում ստեղծել: Օրինակ Եգիպտոսում որքա՞ն են մարդիկ չարչարվում նոր Եգիպտոս ստեղծելու, չի ստացվում, որովհետեւ նրանք մումիաներ ունեն: Կամ Ռուսաստանում, ոչ մի կերպ նոր Ռուսաստանը չի գալիս, քանի որ Կարմիր հրապարակի հենց կենտրոնում, հենց քաղաքական մումիա ունեն: Մի խոսքով… Մարդիկ առաջարկում են լրջորեն պայքարել, հներով` հանուն նորի, ընդ որում նոր ասելով նկատի չունեն Սահմանադրությունը, այլ միայն Հայաստանը: Բայց հաշվի առնելով, որ արդեն ձմեռ է, նախաձեռնության հիմնադիր կարկառուններից Ժիրայր Սեֆիլյանը, նախքան դեկտեմբերի մեկի հանրավաքը կոչ արեց ժողովրդին Ազատության հրապարակ գալ` ուտելիքի պաշարով եւ տաք հագուստով, քանի որ` «մնալու ենք…»: Արդեն հանրահավաքի օրը, Սեֆիլյանը հայտարարեց, թե մեզ ուտելիք պետք չէ, քանի որ` «Մենք այստեղ իրարով ենք սնվելու»: Թե այդ գործողությունից հետո Ազատության հրապարակում քանի՞ հոգի կմնա, դժվար է ասել, բայց որ կարելի է այնտեղ անգամ տաք հագուստ չտանել, քանի որ այնտեղ կարելի է իրարով տաքանալ, թերեւս, ավելի մարդասիրական գործողություն է:

Իսկ հեղափոխությունը մարդասիրություն չէ ու այն մեր երկրում չի սկսվել: Առհասարակ հեղափոխությունը չի սկսվում, հեղափոխությունը ավարտվում է, եւ այն հենց հեղափոխություն է կոչվում ավարտվելուց հետո, ոչ թե սկսվելուց: Սկսվելուց այն հանցագործություն է: Սպիտակ վարդե՞րը… Իմ կարծիքով այդ վարդերը պարոն Րաֆֆին անձնական գործերով էր գնել, հետեւաբար դրանք որեւէ կապ չունեն դեկտեմբերի մեկի հանրահավաքի հետ: Ի դեպ, ինչո՞ւ դուք այնտեղ չէիք, հա, անձնական գործեր, իսկ ավելի շատ հոգսեր ունեիք: Պարզ է եւ հասկանալի:

Դեկտեմբերի 1-ին, ՀԱԿ-ից «Ոչ»-Գեվարա էր միայն Վլադիմիր Կարապետյանը, մյուսները երեւի անձնական գործեր ունեին, բայց սա` իմիջիայլոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՍԽԱԼ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական