Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿԱՆՏԱՌԱՊԱՏՎԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ

Ա. Մ.

Կառավարության երեկվա որոշմամբ պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սեւանա լճի շրջակայքում` Ծովագյուղ-Արտանիշ հատվածի լեռնալանջերին պաշտպանական անտառաշերտի հիմնադրման նպատակով: Անտառապատումը կնպաստի Սեւանա լճի սանիտարական, էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը: