Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ հաստատեց էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին եւ շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից եւ վերականգնելու ապօրինի սպառման հետեւանքով կրած վնասները: