Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՓՈՁՈՒՄ ՇՈՂՈՔՈՐԹԵԼ «ՈՉ» ԱՍՈՂՆԵՐԻՆ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախկինում ամեն ինչ զոհաբերվում էր հանուն սահմանադրական փոփոխությունների ընդունման

Դեկտեմբերի 6-ի մոտենալուն զուգահեռ, սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելու շուրջ բանավեճերը թեժանում են: Կողմերից յուրքանչյուրը փորձում է համոզել լսարանին իր տեսակետի ճշմարտացիության մեջ: Ասել, թե քննարկումները զուտ բովանդակային են, սխալ կլինի: Ինչպես ցանկացած նման իրադարձություն, սահմանադրական հանրաքվեին նախորդող ժամանակահատվածը նույնպես ենթարկվում է հայաստանյան իրողության տրամաբանությանը` ավելի շատ ամբոխավարություն, ավելի քիչ` փաստարկներ եւ հիմնավորումներ:

«Ոչ»-ի կողմնակիցներն ակնհայտորեն չեն ձգտում գործնական եւ կառուցողական քննարկումների եւ ընտրել են վերջին տարիներին «ոչ», «դեմ ենք», «չենք ուզում» եւ նման կոչերով ուղեկցվող ցույցերի` իրեն արդարացրած մարտավարությանը` աղմուկ-աղաղակի մեջ թաղելով օբյեկտիվությունը: Ի դեպ, «ոչ»-ի կողմնակիցների մեծամասնությունը դարձյալ նույն` նախորդ «ոչ»-երի լոզունգով բողոքողներ են: «Ոչ»-ի տրամաբանության մեջ այս անգամ հիմնականը ոչ թե սոցիալական գործոնն է կամ դրա շահարկումը, ինչպես նախորդ անգամներում, այլ այն, որ նաեւ իշխանությունն է ասում «այո», ինչի դեպքում միշտ պետք է «ոչ» ասել: Երբեմն բանը հասնում է ցնդաբանության, երբ որոշ քաղաքական գործիչներ ու «քաղաքագետներ» սահմանադրական փոփոխությունները կապում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետ :

«Այո»-ի կողմնակիցները փորձում են քննարկումները տանել ավելի բովանդակային ուղղությամբ: Որքանո՞վ է դա հաջողվում, որքանո՞վ են դա հասկանում նրանց լսողները, դժվար է ասել: Սահմանադրական փոփոխույթունները զանգվածներին ներկայացնելը շատ բարդ գործ է: Հատկապես այն մթնոլորտում, որտեղ իշխանությունից եկող յուրաքանչյուր նախաձեռնություն բացասաբար է ընկալվում, հատկապես այն դեպքում, որ այդ մթնոլորտը թեժ պահելու համար անդուլ ջանքեր են գործադրում թե՛ քաղաքական դաշտի ներկայացուցիչները, թե՛ իրենց «քաղաքացիական հասարակություն» անվանող գրանտակեր կազմակերպություններն ու նրանց «ակտիվիստները»: Սակայն, այս անգամ իշխանության գործելաոճը, հակառակ այն փաստի, որ սահմանադրության դրույթներ ներկայացնելը իսկապես բարդ գործ է, փոխվել է: Ի տարբերություն նախորդ անգամների, իշխանությունն այս անգամ չի փորձում շողոքորթել բողոքավորներին եւ չի վերանայում իր որոշումը: Ներկայացնենք կոնկրետ օրինակներով:

Երեւանի հասարակական տրանսպորտի թանկացման պարտադրված որոշման դեմ ցույցեր անողներին ի պատասխան, այդ նույն իշխանությունը ոչ թե փորձում էր մայրաքաղաքաի բնակչությանը համոզիչ բացատրություն տալ, թե ինչու է դա անհրաժեշտ, այլ «ողջունում» էր իրեն հայհոյող «քաղաքացիական հասարակության» կայացումը: Արդյունքում այսօր ունենք երեք տասնյակից ավելի փակված երթուղիներ Երեւանում, այդ նույն գործընթացը շարունակվում է, իսկ «չենք ուզում վճարել 150 դրամի» փոխարեն ստիպված ենք վճարել 200 դրամ` փակված երթուղիների փոխարեն երկու տրանսպորտ փոխելով: Անգամ հիմա փորձ չի կատարվում այս իրավիճակը մեկնաբանել եւ ասել, որ սա հետեւանք է օբյեկտիվ իրողությունները անտեսելուն:

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ թեեւ դրա հիմնավորման քայլեր արվում էին, բայց վերջին հաշվով, Սահմանադրական դատարանի որոշմամբ, որը հազիվ թե առանց երկրի բարձրագույն իշխանության թողտվությամբ լիներ, այս համակարգի ամբողջական գործարկումը հետաձգվեց` դրանից ակնկալվող արդյունավետության հետ միասին: Մինչդեռ, թոշակային ներկայիս համակարգը փոխելը պարզապես այլընտրանք չունի, քանի որ այն չի կարող գործել, երբ 1 աշխատող վճարում է 1 կենսաթոշակառուի համար: Այն գործում է 3 աշխատող 1 կեսնաթոշակառու հարաբերակցության պայմաններում:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը բազմիցս ենք անդրադարձել: Անգամ երկրի նախագահի մակարդակով հրապարակայնորեն հայտարարելով, որ այն արդարացված էր եւ այլընտրանք չուներ, ինչը հետագայում հաստատեց նաեւ անկախ միջազգային խորհրդատվական ընկերությունը, իշխանությունը դարձյալ նահանջեց իր որոշումից: Առավել քան արտառոց եւ ծիծաղելի երեւույթ` իշխանական կուսակցության պատգամավորներից ոմանք մասնակցում էին այն ցույցերին` ոստիկանության հետ բախումներ թույլ չտալու պատրվակով, որոնք, մեծ հաշվով, հենց իրենց դեմ էին ուղղված: Այդ ամենը հանուն նրա, որ ցուցարարները հանդարտվեն` անկախ նրանցից, թե որքանո՞վ են կիրառելի նրանց պահանջները, որոնք ավելի շուտ վերջնագրեր էին:

Կարելի է էլի օրինակներ բերել, թե ինչպես իշխանությունը կա՛մ հետ էր կանգնում իր որոշումներից, կա՛մ ողջունում իր դեմ բողոքողներին: Շատերը չէին հասկանում, թե հանուն ինչի՞ էր դա արվում, ինչո՞ւ իշխանությունը չէր փորձում վճռական լինել եւ տեր կանգնել իր ընդունած որոշումներին, ինչո՞ւ չէր հիմնավորումներ եւ փաստարկներ ներկայացնում, համոզում, բացատրում մարդկանց իր քայլերի իրավացիության մեջ, ինչո՞ւ էր դա նմանվում մեկ դարպասի ուղղությամբ խաղի: Հիմա արդեն պարզ է թե ինչու` հանուն «նորին մեծություն» սահամանադրական փոփոխությունների անցկացման: Հանուն նրա, որ ոչինչ, ոչ մի այլ բողոք չխանգարի այդ փոփոխությունների ընդունմանը հանրաքվեով: Ոչինչ, որ ամբոխին եւ ամբոխավարությանը արված զիջումների հետեւանքով տնտեսական զարգացումներ կասեցվեցին, սոցիալական լրացուցիչ խնդիրներ առաջացան, համակարգային լուծումներ կիսատ մնացին:

Հիմա արդեն իշխանությունը բերում է հիմնավորումներ սահմանադրական փոփոխությունների օգտին, փորձում համոզել դրանց անհրաժեշտության մեջ, մեկ անգամ եւս ապացուցելով, որ նախկինում դա չէր արվում հենց այս անգամվա պատճառով: Սակայն, անգամ փաստը, որ սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են գործող սահմանադրության լուծումների համեմատ, դժվար է տեղավորվում բնակչության գիտակցության մեջ, որոնք արդեն սովորել են, որ իշխանության ամեն քայլ «վատն է», որի պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանությունը ինքը նախորդ անգամներում առանձնապես չէր ջանում հակառակն ապացուցել:

Նախորդ գրառումը

ԿԱՆՏԱՌԱՊԱՏՎԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ

Հաջորդ գրառումը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՕՐԱԿԱՆ 10 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՕՐԱԿԱՆ 10 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆԸ

Լրահոս

Իրանը չի կարողանա վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիո

23/06/2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որևէ վերջնական համաձայնագրի համաձայն՝ Իրանը չի կարողանա վճարներ կամ...

Արտաքին միջամտություն է իրականացվել՝ ազդելու Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

23/06/2026

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը՝ ընդգծելով,...

Հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունը

23/06/2026

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ Թեհրանում 3 օր ոչ աշխատանքային կլինի։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս...

Բեյրութի պահանջն անփոփոխ է՝ Իսրայելը պետք է դուրս գա Լիբանանի հարավից. Լիբանանի նախագահ

23/06/2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների ֆոնին, հայտարարել է, որ իր երկրի գլխավոր նպատակը...

Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն. մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է. Պուտին

23/06/2026

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից 10 վագոն ցորեն կգա Հայաստան

23/06/2026

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գնացքը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական