Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-Ն ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ, ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱՊԱՑՈՒՑԵԼ

23/10/2015
- 23 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի քանի օր առաջ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ 28 երկրները մանդատ տվեցին ԵՄ հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համաձայնագիր պատրաստելու նպատակով: Սա այն պարագայում, երբ ԵՄ-ն նման մանդատներ տալու որոշումը կայացնում է կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ ԵՄ անդամ բոլոր երկրներն էլ առարկություններ չունեն Հայաստանի հետ նոր համաձայնագիր պատրաստելու եւ բնականաբար այն ստորագրելու հարցում: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ԵՄ-ն նման մանդատ է տվել բացառապես Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար, ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, կամ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի, որտեղ, ի դեպ, կայացած վերջին նախագահական ընտրություններից եվրոպացի պատվիրակները գոհ էին մնացել ի տարբերություն ԱՄՆ-ի: Սա նշանակում է, որ Եվրոմիությունը գիտակցել է իր` «բոլորին մեկ արշինով» չափելու եւ ընկալելու քաղաքականության ձախողումը եւ սկսել է կոնկրետ «Արեւելյան գործընկերության» կազմում գտնվող երկրներին յուրովի մոտեցում ցուցաբերել:

Ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանն այս շարքում, ավելի կոնկրետ` Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան երկրների խմբի մեջ առանձնահատուկ տեղ ունի, եթե անգամ միայն հաշվի առնենք ԵՄ-ի հետ` նախկինում Ասոցիացման համաձայնագիր (ներառյալ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ համաձայնագիրը) կնքելուն ուղղված մեր երկրի հետեւողականությունը: Բոլորին է հայտնի, որ Հայաստանը շատ մոտ էր այդ համաձայնագրի` առնվազն նախաստորագրելուն, ինչը չենք կարող ասել ոչ Ադրբեջանի, ոչ Բելառուսի մասին, օրինակ: Արդյունքում հայտնի է, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրեցին Ուկրաինան եւ Մոլդովան, ապա նաեւ Վրաստանը: Ճիշտ է, այս պայմանագրի կենսագործման առումով առաջինը եւ վերջինը որոշ խնդիրներ ունեն, ինչը չենք կարող ասել Մոլդովայի մասին, որտեղ եթե ԵՄ-ի հետ ասոցիացման հետ կապված խնդիրներ կան էլ, ապա դրանք ներքին բնույթ են կրում, ոչ թե արտաքին ճնշումների հետեւանք են:

Թե ինչո՞ւ Ռուսաստանը «թույլրատրեց», որ իր սահմաններին շատ մոտ, «ռուսական ազդեցության գոտում» գտնվող երբեմնի եղբայրական Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցիացվի, միանշանակ դժվար է ասել: Ամենածանրակշիռ պատճառը թերեւս այն է, որ ի տարբերություն ԵՄ-ի հետ ասոցիացված նույն Վրաստանի եւ Ուկրաինայի, Մոլդովան երբեք չի հայտարարել, որ ինքը գնում է նաեւ ՆԱՏՕ, Եվրոմիություն` այո, բայց` ՆԱՏՕ` ոչ: Անշուշտ, ԵՄ-ից ՆԱՏՕ մեկ քայլ է, բայց հարցն այն է, որ մոլդովացիները Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց միանալու հետ կապված ոչինչ չեն հայտարարում, ինչը եւ Ռուսաստանին կոնկրետ գործողությունների չի մղում, իսկ, որ Ռուսաստանը կարող է գնալ կոնկրետ գործողությունների, մենք համոզվում ենք ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Վրաստանի օրինակներով:

Բայց դառնանք Հայաստանին: Մեր երկիրը, փաստորեն, եվրոինտեգրման գործընթացից դուրս մնացած երեք երկրներից մեկն էր` Ադրբեջանի եւ Բելառուսի հետ: Հիմա միայն մեր երկրին, ինչպես ասացինք, տրվում են ըստ էության արտոնյալ պայմաններ` ԵՄ-ի հետ նոր տեսակի համաձայնագրի ստորագրման համար: Ընդ որում, ամենայն հավանականությամբ այդ համաձայնագիրը լինելու է նույն ասոցիացման համաձայնագիրը, առանց դրա տնտեսական բաղադրիչի, որն էլ, ինչպես գիտենք, ԵՏՄ-ին միանալ ցանկացող (այն ժամանակ) այժմ այդ միության լիիրավ անդամ Հայաստանի պարագայում միակ խնդրահարույցն էր: Կկոչվի՞ այս նոր համաձայնագիրը Ասոցիացում, թե՞ չի կոչվի, էական չէ, կարեւորը մեկ այլ բան է: Տեսեք ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցած եւ ստորագրած նոր` քաղաքական ասոցիացման համաձայնագիրը, ավելինՙ այդ համաձայնագիրը նախապատրաստելու բանակցություններին համաձայնություն տալը կնշանակի եւ նշանակում է, որ ոչ թե ԵՄ-ն կարողացավ մեզ պարտադրել իր «կամ-կամ»-ի քաղաքականությունը, այլ մենք կարողացանք նրանց ապացուցել, որ Հայաստանի պարագայում ճիշտը «եւ-եւ»-ի քաղաքականությունն է: Ընդ որում, հենց Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությամբ ԵՄ-ն մի կողմից ընդունում է, որ Հայաստանն իր արդեն իսկ կատարած բարեփոխումներով էականորեն առաջ է արեւելյան գործընկերներ Ադրբեջանից եւ Բելառուսից, իսկ մյուս կողմիցՙ Հայաստանը ԵՄ-ի համար այլեւս ընկալելի է որպես առանձին պետություն, այլ ոչ թե որպես արեւելյան գործընկերներից մեկը:

Հիմա, թե ո՞ւր կտանեն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, դեռ վաղ է ասել, բայց արդեն իսկ կարելի է պնդել, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմից Հայաստանի վրա ճնշումներ չեն լինելու, որովհետեւ Հայաստանը չի ասել, չի ասում եւ մոտ ապագայում հազիվ թե ասի, որ ինքը ցանկություն ունի անդամակցել ՆԱՏՕ-ին: Փոխարենը Հայաստանը կարող է լինել ԵՏՄ-ի միակ երկիրը, որտեղից կամ որով ԵՄ-ի հետ ուղեւորա եւ ապրանքափոխադրումները հնարավորինս հեշտացված եւ դյուրին ռեժիմով կընթանան, ինչը, հասկանալի է, շահեկան է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵՏՄ-ի համար:

Բայց առաջին հերթին` Հայաստանի, քանի որ ԵՄ-ի մանդատով Հայաստանն ապացուցեց, որ ինքը ոչ մեկին չի տվել եւ չի տալու սեփական անկախության ինչ-որ մասը:

Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ… ԱՄՆ-ԻՑ ԵՏՄ

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԴՈՒՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞Ք ԼԻՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԴՈՒՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞Ք ԼԻՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական