Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱՆ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի պատանեկան հավաքականը հոկտեմբերի 1-4-ը մասնակցեց Պորտուգալիայում ընթացող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական փուլին: Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Պորտուգալիայի, Անգլիայի եւ Սան-Մարինոյի պատանեկան հավաքականները: Մեր հավաքականը անցկացրած 3 խաղերից վաստակեց ընդամենը մեկ միավոր: Պատանի հայ ֆուտբոլիստները առաջին խաղում խոշոր 7:0 հաշվով պարտվեցին Պորտուգալիային: Հաջորդ խաղում Տիգրան Պետրոսյանցի սաները 5 անպատասխան գնդակ ընդունեցին Անգլիայի հավաքականից, իսկ վերջին տուրում ոչ-ոքի խաղացին Սան-Մարինոյի հետ եւ խմբում գրավելով 3-րդ տեղըՙ դուրս մնացին հետագա պայքարից:

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներն իրենց ելույթներով ցույց են տալիս, որ հայկական ֆուտբոլի ապագան, մեղմ ասած, անհուսալի ձեռքերում է: Սա թերեւս վերաբերում է նաեւ ազգային հավաքականին:

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հանդիպումը: Պատվավոր գավաթը խաղարկեցին Երեւանյան 2 թիմերը «Միկան» ու «Փյունիկը»: Պատվավոր բառն այս պարագայում ամբողջովին արժեզրկվում է, քանի որ սուպերգավաթային հանդիպումն իր հետաքրքրությունն ամբողջովին կորցրել էր ոչ միայն երկրպագուների, այլ պետք է փաստելՙ նաեւ ֆուտբոլիստների ու մարզիչների համար: Հայկական ֆուտբոլն առաջընթաց ապրելու փոխարեն նահանջում է, այն էլ արագ տեմպերով:

Ընդհանրապես, ֆուտբոլային Եվրոպայում նման կարեւոր հանդիպումներից օրեր առաջ ֆուտբոլային տրամադրություն է իշխում, փողոցներում գովազդային վահանակների միջոցով հիշեցնում են խաղի մասին, ինչն էլ խթան է հանդիսանում երկրպագուների ավելի մեծ թվերով մարզադաշտ հաճախելուն: Ճիշտ է, մեր պարագայում ֆուտբոլային տրամադրություն քիչ թե շատ լինում է միայն ազգային հավաքականի հանդիպումների օրերին, սակայն երբ ֆուտբոլային հանրությանը պատշաճ կերպով չի տեղեկացվում հանդիպման մասին, ոգեւորիչ գովազդներ չեն լինում, ապա ավելորդ է խոսել մարզադաշտ հաճախելիության մասին: Հարկ է նշել, որ հայկական ոչ մի հեռուստաընկերություն հանդիպումը չցուցադրեց:

Անդրադառնալով սուպերգավաթային մրցավեճին պետք է նշել, որ խաղի կարեւորությունն այնքան քիչ էր, որ թիմերը խաղադաշտ էին դուրս եկել գրեթե 2-րդ կազմերով: Ինչեւիցե, «Փյունիկը» հաղթեց, եւ նույնիսկ պարգեւատրման արարողության ժամանակ չզգացվեց սուպերգավաթային հանդիպման «համն ու հոտը»: Գավաթը հանձնվեց հաղթող թիմին ու րոպեներ անց թիմերը հեռացան խաղադաշտից: Նույնիսկ ավանդական դարձած հրավառությունն ու մարզադաշտի շուրջ հաղթական վազքը այս անգամ բացակայում էին:

Հետաքրքրաշարժ է, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում խոսելով սուպերգավաթային մրցավեճում 2-րդ կազմ դուրս բերելու մասին ասել էր հետեւյալը. «Չէի ասի, թե հետաքրքրությունը ցածր է սուպերգավաթի հանդիպման նկատմամբ: Գործի մեջ տեսանք պատանիներին: Ուրախանում եմ, որ այդ խաղին կարող ենք պատանիներին տեսնել գործի մեջ: Այդ խաղին տեսա հայկական ֆուտբոլի ապագան, այդ երիտասարդները հետագայում կարող են ընդգրկվել ազգային հավաքականներում:

Դժվար է ասել, թե ինչ ապագա է տեսնում Սարգիս Հովսեփյանը, բայց փաստ է, որ հայկական ֆուտբոլը` մասնավորապես ներքին առաջնությունը գտնվում է անդունդի եզրին: Նախորդ մրցաշրջանից առաջ քիչ էր մնում բարձրագույն խմբին հրաժեշտ տար մասնակից 8 թիմերից մեկը` «Ուլիսը», սակայն վերջին պահին թիմը նոր սեփականատերեր ձեռք բերեց: Այս տարի նույն խնդրին բախվեց արդեն «Միկան» եւ խնդիրը նույն լուծումը ստացավ:

Վերջերս հայկական ֆուտբոլը հերթական ծանր հարվածը ստացավ: Բարձրագույն խմբի մասնակից Երեւանի «Արարատը», որն իր տնային հանդիպումներն անցկացնում էր Հրազդան մարզադաշտում, այսուհետ հանդես կգա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, քանի որ Հրազդանը սնանկ է ճանաչվել: Տեսնենք, թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը: Ցավալի է, որ մեր ֆուտբոլային հպարտություններից մեկն այսօր գտնվում է նման անմխիթար վիճակում եւ հայտնի չէ, թե ինչ ապագա է սպասում նրան:

Հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին կարելի է խոսել երկար: Առաջիկայում սպասվում է ազգային հավաքականի երկու հանդիպում: Եվրո-2016-ի ընտրական փուլն ամբողջությամբ ձախողած Հայաստանի ազգային հավաքականը կփորձի վերջին 2 խաղերում վերաշահել երկրպագուների վստահությունը: Սարգիս Հովսեփյանի թիմը հոկտեմբերի 8-ին Նիս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ, իսկ 3 օր անց, Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղում, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ալբանիայի հավաքականի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ 500 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՂԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՇՈՒՆՆ ԻՐ ՀԵՏ ԲԵՐԵՑ ԿԻՆՈՅԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇՈՒՆՆ ԻՐ ՀԵՏ ԲԵՐԵՑ ԿԻՆՈՅԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական