Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇՈՒՆՆ ԻՐ ՀԵՏ ԲԵՐԵՑ ԿԻՆՈՅԻ ԳՈՒՅՆԵՐԸ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արդեն որերորդ տարին աշունն իր հետ բերում է Կինոաշունը, եղանակ, որը լցվում է կինոյի գույներով: Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է հայկական ազգային կինոյի մեկամսյակը ինչպես մարզերում ու զորամասերում, այնպես էլ Երեւան քաղաքի բոլոր համայնքներում, դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մինչեւ նոյեմբերի 4-ը կցուցադրվեն հայկական հին ու նոր ֆիլմեր, հանդիպումներՙ կինոգործիչների հետ, հոբելյանական երեկոներ:

«Կինոաշնան» շնորհիվ մարզերում եւս կակտիվանա մշակութային կյանքը, քանզի բնակչությունը գրեթե ամեն ինչից կտրված է եւ այս փառատոնը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինել մշակույթին, տեղեկանալ նոր ֆիլմերի մասին եւ ապահովել ժամանցը:

Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս «Կինոաշուն» ծրագրի կինոնկարները կցուցադրվեն Երեւանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանում, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Փառատոնին միացել է նաեւ Երեւանի մշակույթի պետական քոլեջը:

Հոբելյանական երեկոների պակաս այս տարի եւս չի լինի, կնշվեն կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի 80-ամյակը, Գրիգոր Մելիք-Ավագյանի ու Աղասի Այվազյանի 90-ամյակները եւ կլինի նաեւ Հենրիկ Մալյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկոն:

Ծրագիրը մեծ տեղ է հատկացնում նաեւ ՀՀ զորամասերին ու սահմանապահ համայնքների գյուղերին, որտեղ կցուցադրվեն ռազմահայրենասիրական բնույթի կինոնկարներ. Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկը», Արտակ Զիլֆիմյանի «Չեզոք գոտին», Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհը», որոնք նույնպես կցուցադրվեն ՀՀ զորամասերում եւ սահմանային գյուղերում:

«Կինոաշուն» ծրագրի առանցքում է նաեւ Հայոց ցեղասպանության թեման եւ այս տարվա ծրագրի հիմնական 2-րդ ուղղվածությունն է հանրահռչակել Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերը, հատկապես դրանք, որոնք ստեղծվել են վերջին տարիներին. Ռոբեր Կետիկյանի «Մի խելագարի պատմությունը», Հրանտ Հակոբյանի «Հանդիպումը», Կարին Հովհաննիսյանի «1915»-ը, Ռուբեն Քոչարի «Հայերի ընկերները», Ա. Իգիթյանի եւ Վ. Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը», չեխական հեռուստատեսության համար նկարահանված Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզը», Արա Երնջակյանի «Խավարումը», Վիգեն Չալդրանյանի «Ապրիլը», Արթուր Սուքիասյանի «Մեր Ատլանտիդան» եւ այլ ժապավեններ, որոնք ընդգրկված են Կինոաշնան այս բաժնում:

Փառատոնը կամփոփվի նոյեմբերի 4-ին, եւ այդ առթիվ կհայտարարվեն նաեւ ուսանողների համար կազմակերպվող գրախոսականների մրցույթի արդյունքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻՆ ՍՔՈՐՍԵԶԵԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԿԿՈՉՎԻ «ԻՌԼԱՆԴԱՑԻՆ»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻՆ ՍՔՈՐՍԵԶԵԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԿԿՈՉՎԻ «ԻՌԼԱՆԴԱՑԻՆ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական